ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 14.11.2019, 22:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 19 » Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում /Այս տարեվերջի գնաճը ԿԲ-ի կանխատեսումներից ցածր կլինի/
09:41
Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում /Այս տարեվերջի գնաճը ԿԲ-ի կանխատեսումներից ցածր կլինի/

«Այս տարվա արդյունքներով գնաճը ձեւավորվել է մեր կանխատեսումներից ցածր։ Ցածր գնաճային միջավայրը, որն ունեցել ենք վերջին մի քանի տարիներին, պահպանվել է նաեւ վերջին ամիսներին։ Սա թույլ է տալիս, որ մեր դրամավարկային քաղաքականության դիրքը շարունակի մնալ ընդլայնվող։ Տարեվերջի ցուցանիշը եւս կանխատեսածից ցածր է լինելու։ Այս ցուցանիշին նպաստել են մի շարք գործոններ։ Առաջինը՝ ուրվագծվում է մրցակցութան ավելացման միտում նաեւ այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք գրաված կազմակերպություններ կան։ Կազմակերպություններն ավելի երկար են ծանրութեթեւ անում գների փոփոխության հետ կապված։ Միջազգային գների հետ համեմատած եւս նվազման միտումներ կան։ Եթե միջազգային շուկայում ավելացում է լինում, մեր շուկայում դա չի լինում բավականին երկար ժամանակ»,–այսպիսի գնահատական տվեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։ Այս տարվա 12—ամսյա գնաճը Հայաստանում նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս։
Նա ցածր գնաճի պատճառներից մեկը համարեց նաեւ այն, որ կառավարությունն ավելի շատ է ուշադրություն դարձնում պետական ծախսերի արդյունավետությանը, մասնավորապես, փորձում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը։ Նրա կարծիքով՝ տարեկան ցուցանիշներն ամփոփելիս տեսանելի կլինի, որ պետական ծախսերի մասով բավականին մեծ տնտեսումներ կան։ Դեֆիցիտի ցուցանիշը եւս փոքր է, որն իր ազդեցությունն է ունենում գնաճի ցուցանիշի վրա։ 1.3 տոկոսի դեֆիցիտ է սպասվում այն դեպքում, երբ դա նախկինում եղել է 2 տոկոս։
Ստեփանյանը ցածր գնաճի վրա ազդող երրորդ գործոնը համարեց գյուղատնտեսությունում տեղի ունեցած երեւույթները։ «Այս տարվա երկրորդ կեսից գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները բացասական միտումներ ունեն։ Նոյեմբերին ավելի քան քսան տոկոս անկում է եղել։ Օգոստոսից սկսած այս ցուցանիշները մեզ հուշում էին, որ գյուղարտադրանքի առաջարկը պետք է կտրուկ նվազեր, որը պետք է բարձրացներ դրանց գնային ֆոնը։ Սակայն մեծ կշիռ ունեցող սեզոնային ապրանքների համար պահպանվեցին նույն՝ նախորդ տարվա գնային ցուցանիշները»,—ասաց Ստեփանյանը։
Հնարավոր արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որեւէ հիմքից։
Անդրադառնալով լուրերին, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է, ԿԲ խորհրդի անդամը հայտարարեց, որ դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում. «Դրամի արժեզրկման մասին լուրերի հիմքում հիմնավոր վերլուծություն չկա։ Դրանք ապատեղեկատվություն են։ Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի սպասվում»։
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, որպես ասվածի ապացույց, նշեց, որ ունենք դրամային ավանդների աճ, դոլարային ավանդների կրճատում։ «Մարդիկ սկսել են ավելի շատ վստահել դրամին։ Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ունենք թե դրամային, թե արտարժութային ավանդների աճ, սակայն դրամականով ավելի շատ»,—նշեց նա։
Գրիգորյանի խոսքով՝ այս տարի ունենք նաեւ կապիտալի ավելի շատ աճ։
«Տարին դեռ ամփոփված չէ, սակայն ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ։ Այն շարունակում է կայուն կերպով սպասարկել տնտեսության գրեթե բոլոր հատվածներին՝ թե ֆինանսական համակարգի հետագա զարգացման, թե տնտեսությանը սպասարկելու ունակության համար առանց ռիսկեր առաջացնելու»,—ներկայացրեց նա։
Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից անցել է ֆինանսական համակարգի եւ միջազգային փորձին դրա համապատասխանության երեք գնահատման ծրագիր՝ 2005—2006 թ., 2012թ. եւ 2018թ.։ Առաջինի դեպքում հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը կազմել է շուրջ 67 տոկոս, 2012—ին՝ 93 տոկոս, իսկ 2018—ին՝ 97 տոկոս։ Գրիգորյանի խոսքով՝ դա տարբեր երկրների հետ համեմատած՝ համարվում է ամենաբարձր ցուցանիշը։
Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե իբր Հայաստանից գումարների արտահոսք է նկատվում, ասաց. «Մեր բոլոր վերլուծություններն ու թվային տվյալները խոսում են այն մասին, որ անցյալ տարիների համեմատ Հայաստանից ֆինանսական հոսքերի շարժի էական փոփոխություն չկա։ Ես եւս կարդացել եմ, որ շատ լրատվամիջոցներ գրում են արտահոսքի մասին։ Պետք է ուշադրություն դարձնենք երկու հանգամանքի վրա, որ այս տարի ներմուծման ծավալներն ավելացել են, եւ ֆիզիկական անձինք եւս ներմուծում են իրականացնում, ինտերնետային առեւտուր կատարում ավելի մեծ ծավալով։ Դրանք ներառվում են այս տվյալների մեջ»։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ մեր տնտեսության համար փոխանցումների դերն ու նշանակությունը վերջին տարիներին կտրուկ նվազել են։ Եթե մի քանի տարի առաջ դրամական փոխանցումները ՀՆԱ—ի մեջ կազմում էին 25—26 տոկոս, ապա հիմա մոտ 10 տոկոսի չափով են։ Ստեփանյանի կարծիքով՝ փոխանցումների գործոնը մեր տնտեսության ֆինանսավորման եւ զարգացման առումով այս տարիներին կտրուկ նվազել է։ Նա ներկայացրեց նաեւ դրամական փոխանցումների ծավալները։ «Եթե դիտարկենք միջին փոխանցման մեծությունը, ապա այս տարի Հայաստանից 2800 դոլարի կարգի միջին փոխանցում է եղել արտերկիր, որը մեծ մասամբ ուղղված է եղել առեւտրին։ Իսկ դեպի Հայաստան փոխանցումը կազմել է 500 դոլար։ Մեր արտագնա աշխատողներն իրենց եկամուտն են փոխանցում այստեղ»,– ասաց ԿԲ խորհրդի անդամն ու հավելեց, որ այդ ցուցանիշներին նայելով արտահոսքի միտում չի նկատում։
Հայաստանից հիմնական փոխանցումները կատարվում են դեպի Չինաստան, ԱՄԷ, ԱՄՆ։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 63 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019