Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
Ելնելով
այն իրողությունից, որ 2011թ. Հայաստանում գյուղատնտեսությունը
հայտարարվել է գերակա ոլորտ, կառավարությունը անցյալ տարի իրականացրել է մի
շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2010թ. կտրուկ՝ 14,4 տոկոս անկում ապրած
ոլորտում արձանագրվել է 14,1 տոկոս աճ։ Թե ինչ ծրագրեր են դրանք եղել եւ
ինչ շարունակություն են ունենալու այս տարի, երեկ հրավիրված մամուլի
ասուլիսում ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։ Այդ
ծրագրերից մեկը սերմնաբուծության զարգացման համար բարձր բերքատվության
աշնանացան ցորենի սորտերի ներկրումն էր։ 2010թ. երկրորդ կեսին Ստավրոպոլի
երկրամասից ներկրված ցորենի էլիտար յոթ սորտերի սերմացուն բաժանվել է խոշոր
հողատարածք մշակող հող օգտագործողներին՝ մեկը մեկի հարաբերությամբ
վերադարձնելու պայմանով։ Իսկ վերադարձված առաջին վերարտադրության սերմացուն
հատկացվեց մանր՝ 0,4 հա–ից մինչեւ 3 հա հողատարածք ունեցող գյուղացիական
տնտեսություններին։ 2011թ. ծրագիրը շարունակվել է։ Ձեռք է բերվել 1100
տոննա նույն սորտերի աշնանացան էլիտար սերմացու, որը բաժանվել է ՀՀ գրեթե
բոլոր մարզերին։ Այդ տարվա աշնանը 3667 հա–ի վրա կատարվել է ցանքս։
Եղանակային բարենպաստ պայմանները թույլ տվեցին 2011–ին արտադրել 440 հազար
տոննա հացահատիկ, հատիկային այլ բույսեր՝ նախորդ տարվա 326 հազար տոննայի
դիմաց։ Սերմնաբուծության ոլորտում կառավարության կողմից ծրագրերը
շարունակվում են։ Այսօր մեր երկիրը տարեկան ներկրում է 325—400 հազար տոննա
պարենային ցորեն։ Այս ծրագրի նպատակն է 2014թ. ցորենի տեղական
արտադրության ծավալը հասցնել շուրջ 350 հազար տոննայի (2010 թվականի 170
հազար տոննայի փոխարեն)։ Ծրագիրը ներառում է 2010—2014 թվականները։ Փոխնախարարի
տեղեկացմամբ, միայն սերմացու ցորենի ներկրմամբ հնարավոր չէր լուծել
գյուղատնտեսության զարգացման խնդիրները։
...
Կարդալ շարունակությունը »
|
Համաշխարհային
բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակում վերջերս տեղի ունեցավ Հայաստանում
դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցերով աշխատանքային
խորհրդաժողով, որին տեսակապի ռեժիմով մասնակցում էին մի շարք արտասահմանյան
երկրների փորձագետներ: Քննարկվող թեմաների եւ Հայաստանում տվյալ ոլորտում
առկա իրավիճակի մասին իրենց դիտողություններն են ներկայացրել Համաշխարհային
բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, ՀԲ ֆինանսավորմամբ
իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի խմբի ղեկավար
Դավիթ Մելիքյանը եւ ՀԲ ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան:
_Պարոն Մելիքյան, որո՞նք են եղել աշխատանքային խորհրդաժողովի նպատակները, ովքե՞ր են մասնակցել, եւ ի՞նչ թեմաներ են քննարկվել: _Աշխատանքային
տեսախորհրդաժողովը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի կողմից, որին
մասնակցել են դատավորներ եւ դատական մարմինների բարձրաստիճան
ներկայացուցիչներ Սինգապուրից, Մակեդոնիայից, Պորտուգալիայից եւ ԱՄՆ-ից:
Խորհրդաժողովի հիմնական նպատակը եղել է Համաշխարհային բանկի աջակցությամբ
իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում
հայաստանյան գործընկերներին օժանդակության տրամադրումը, հատկապես
դատավորների գնահատման համար գործուն եւ կիրառելի մոդել ընտրելու հարցում: 2010
թվականի սկզբին ՀԲ ֆինանսական օժանդակությամբ այս ծրագրի շրջանակներում
խորհրդատվական բնույթի ընդգրկուն առաջարկություններ են տրամադրել
դատաիրավական համակարգի կառավարման հարցերի վերաբերյալ: Առաջարկությունների
մի մասը Դատական դեպարտամենտի եւ Արդարադատության խորհրդի մեր
գործընկերներն արդեն այս կամ այն չափով փորձել են կյանքի կոչել: Սակայն,
մեր կարծիքով, երկու չափազանց կարեւոր խնդիրների վերաբերյալ դեռ անելիքներ
կան: Առաջինը, դատական գործերի՝ պատահականության ս
...
Կարդալ շարունակությունը »
|
Ինչպես վարվել մրցակցային սահմանափակումների պարագայում
Կառավարությունում
վերջերս ընդունված որոշումներից մեկով արձանագրվեց, որ ՀՀ-ում ստեղծվում է
առաջին ազատ տնտեսական գոտին, եւ այն ստեղծվում է «ՌԱ˙ Մարս» ՓԲԸ եւ
«ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ (նախկին Մերգելյան ինստիտուտ) տարածքներում: Մասնավոր
նախաձեռնությունը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲ ընկերությանն է, որը եւ այդ գոտու
կազմակերպիչն է: Այս թեմայի մասին խոսվեց նաեւ Հայաստան՝ Ռուսաստանի
փոխվարչապետի այցի ժամանակ: Իսկ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
ընդհանուր գծերով տեղեկացրեց, որ ազատ տնտեսական գոտին ստեղծվում է
օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ
տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր
աշխատատեղեր ստեղծելու եւ կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով:
Եվ որ ծրագրի իրականացումը, ինչպես ակնկալվում է, կօգնի պետությանը
լուծելու հետեւյալ խնդիրները՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման,
արտահանման ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման եւն: Նախարարն այդ
ժամանակ հավաստեց, որ «Սիտրոնիկս Արմենիա»-ն կառավարությանն է ներկայացրել
մանրամասն գործարար ծրագիր: Մեր ընթերցողներին խոստացել էինք անդրադառնալ,
թե ինչ է ենթադրում այդ ծրագիրը, ինչ ակնկալիքներ ու ռիսկեր ունի, ինչ
խնդիրներ կան ու ինչ լուծումներ են առաջարկվում:
Ինչ ընկերությունների հիմքով է ԱՏԳ-ն ստեղծվելուԴեռ
2011թ. հուլիսին Դոնի Ռոստովում ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական
համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին
քննարկվեց «ՌԱ˙ Մարս»-ի եւ «ԵրՄՄԳՀԻ»-ի տարածքում «Սիտրոնիկս Արմենիա»-ի
կառավարմամբ ազատ տնտեսական գոտիների ստեղծման հարցը: Նախարարությունը
տեղեկացնում է, որ ընկերությունը ստեղծվել է 2009թ.՝ ծրագրվող ազատ
տնտեսական գոտիների (ԱՏԳ) կառավարման համար:
...
Կարդալ շարունակությունը »
|
Կայացավ Հայրենիքի սիրուց ծնված կառույցի՝ ԵԿՄ_ի 9-րդ համագումարը
Կարեն
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիում փետրվարի 18-ին կայացավ
Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարը, որին ներկա էր եւ
ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ինչից հետո հնչեց Երկրապահի հիմնը: Համագումարի
ընթացքում տեղի ունեցան նաեւ ԵԿՄ վարչության ընտրություններ: Համագումարի
պատվիրակները եւ վարչության անդամները միաձայն քվեարկեցին
գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի օգտին, ով կրկին վերընտրվեց ԵԿՄ
վարչության նախագահ: Համագումարն ընտրեց վարչության 77 անդամների:
ԵԿՄ_ն սատարում է գերագույն գլխավոր հրամանատարին
Համագումարն
ընդունեց նաեւ եզրափակիչ հայտարարություն, որում մասնավորապես նշվում է.
«Երկրապահը՝ որպես ազատագրական շարժման ծնունդ եւ արցախյան ազատամարտի
մասնակիցներին միավորող օղակ, պարտադրված պատերազմում պաշտպանել է Արցախի
ժողովրդին եւ մնում է Արցախի պետականության պաշտպանը: Երկրապահները ՀՀ
ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում պաշտպանում են ՀՀ նախագահ,
զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ
Սարգսյանի նախաձեռնությունները»: Համագումարի հայտարարության վերջին
կետը հաստատում է, որ երկրապահը եղել եւ մնում է հայ ժողովրդի
հանդուրժողականության, համերաշխության, միասնության մթնոլորտի ստեղծման
ջատագովը: ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն
իր ելույթում նշեց, որ վստահ է՝ այսօր հայ ժողովուրդը գնահատում է
երկրապահի ներդրումը մեր
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ
Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է զինված
ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին: Կառավարության ղեկավարը
ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, պատասխանել
բարձրաստիճան սպաներին հետաքրքրող հարցերին:
Նշելով, որ Հայաստանի պատմության
ընթացքում առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական
ռազմավարություն՝ վարչապետն ասել է, որ դրա նպատակն է լինելու
պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ 11 ճյուրեղով իրականացնել
ներդրումային ծրագրեր: «Արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականության
թիրախն է լինելու աշխատատեղերի ստեղծումը», - ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ ծրագրային երկրորդ գերակա ուղղությունը
գյուղատնտեսության ոլորտն է: Կառավարությունը շարունակելու է սերմերի,
դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը, որպեսզի գյուղացին ի
վիճակի լինի նվազեցնել գյուղմթերքի ինքնարժեքը և կարողանա ստանալ
եկամուտներ: Գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է ընձեռնվելու
նաև ցածր տոկոսոդրույքներով վարկերի միջոցով կամ լիզինգային տարբերակով
ձեռք բերել գյուղտեխնիկա, ինչը ևս նպաստելու է այս բնագավառի զարգացմանը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետ պետությունը ֆինանսա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հունվարի
31-ին, ողջ հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ առավելապես
ձյան տեսքով։ Ինչպես տեղեկանում ենք Meteo-TV.am կայքից, հանրապետության
տարածքում եղանակը կպայմանավորվի արևմտյան տեղումնաբեր ևս մեկ զանգվածի
ազդեցությամբ: Լեռներում և նախալեռներում կլինի ձյուն, հովիտներում` թաց
ձյուն և ձնախառն անձրև:
Առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Մայրաքաղաք Երևանում
տեղումները կլինեն ձյան և ձնախառը անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն այս
գիշեր կբարձրանա 5-8 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և
լեռնանցքներում կհասնի 20-23մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի
բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ
ձյան հետևանքով` դժվարանցանելիություն: Փակ կլինեն Սելիմի լեռնանցքն ու
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը։
Գեոմագնիսական դաշտն անկայուն կլինի, այնպես որ սրտանոթային խնդիրներ
ունեցողներին խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից։
|
ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեդալներ և շքանշաններ է շնորհել հայոց
բանակի կազմավորման գործում ներդրում և ավանդ ունեցած մի քանի տասնյակ
սպայական կազմի զինծառայողների և ազատամարտիկների:
ՀՀ զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև
ազատամարտիկներ Վարազդատ Ասատրյանին, Սարիբեկ Բաբայանին, Իվան Միրզոյանին և
այլոց ՀՀ նախագահը շնորհեց «Արիության մեդալ»-ներ , «Վարդան Մամիկոնյան»
շքանշաններ և «Մարտական խաչ» -ի տարբեր աստիճաններ:
Հետմահու պարգևատվեց 1994 թվականին Օմարի բարձրունքում զոհված 20-ամյա
ազատամարտիկ Արմեն Վարդազարյանը, ում «Արիության մեդալ»-ը նախագահի
ձեռքից ստացավ նրա մայրը՝ Լյուդմիլա Վարդազարյանը: ««Ես չէի ուզում, որ
ինքը գնա, խնդրում էի ասում էի մի՜ գնա, ինքն ինձ ասաց`մամ, բոլոր մայրերը
չեն ուզում, որ իրենց զավակները գնան, բա ո՞վ գնա»,- Tert.am-ին պատմեց
Լյուդմիլա Վարդազարյանը:
Շնորհավորելով ներկաներին պետական պարգևների և կոչումների արժանանալու
կապակցությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը նրանց մաղթեց քաջառողջություն,
բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու
կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող
պարգևների միջոցով
...
Կարդալ շարունակությունը »
|
Այս
տարի հայոց բանակը նշում է իր կազմավորման 20—ամյակը։ Դժվարություններով
ու բազում հաղթանակներով լի նրա փառահեղ ճանապարհը ընթանում էր հայոց
պետականության կազմավորման, կայացման եւ ամրապնդման ուղուն զուգահեռ։
Անելիքներ դեռ շատ կան, սակայն արդեն իսկ արածը ցույց է տալիս, որ
բանակաշինության գործում մեր երկրի համար լուծելի է ցանկացած խնդիր.
այլընտրանք չի կարող լինել։
«Շնորհիվ հայոց բանակի մենք կռել ենք հայոց
նորագույն պատմության ամենափառահեղ հաղթանակը։ Բանակն այսօր Հայաստանում
ամենակայացած կառույցն է այն իմաստով, որ կարողանում է հաջողությամբ լուծել
իր առաջ դրված խնդիրները՝ պաշտպանել հայրենի սահմանները, այն անընդհատ
կատարելագործման ընթացքի մեջ է»,— երեկ ասուլիսում նշեց ՀՀ Ազգային ժողովի
պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։ Բանակը պետք է անընդհատ
զարգանա, եւ մեր դեպքում դա տեղի է ունենում։ Բանակն իրավունք չունի տեղում
դոփելու, պետք են փոփոխություններ, նորամուծություններ եւ նոր
մոտեցումներ։ Այդ ամենն օրակարգային խնդիր է ինչպես գործադիրի, այնպես էլ
օրենսդիրի համար, չէ որ բանակը մեր բոլորիս զավակն է. «Այս տարիների
ընթացքում ընդունվել են մի շարք կանոնագրքեր, մի շարք կարեւոր
փոփոխություններ ենք իրականացրել «Զինվորական ծառայության անցնելու մասին»
ՀՀ օրենքում։ Այս պահին պատրաստ է բանակի ընդհանուր կանոնագիրքը, որը
շուտով ներկայացվելու է Ազգային ժողովին։ Այսօր հայոց բանակի
պատրաստվածության մասին գիտեն աշխարհի շատ երկրներում, քանի որ Կոսովոյում
եւ Աֆղանստանում հայ խաղաղապահ ուժերը զարմացրել են իրենց օրինակելի վարքով
ու պատրաստվածությամբ, իսկ ՀԱՊԿ—ի զորավարժությունների ընթաց
...
Կարդալ շարունակությունը »
|
Ժամանակը
չի շեղվի իր շավղից։ Կառավարության ներկայացրած օրինագծով այլեւս հարկ չի
լինի մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ տալ, իսկ
հոկտեմբերին՝ հետ։ Դրա համար հիմք է ընդունվել այն, որ Հայաստանի
Հանրապետության տարածքը ամբողջովին գտնվում է միջազգային երրորդ ժամային
գոտում, եւ «ամառային ժամանակին» անցնելու հետեւանքով Հայաստանի
Հանրապետությունում ժամանակն իր աշխարհագրական ժամային գոտուց (երրորդ)
շեղվում է 2 ժամով առաջ։ Հատկապես վերջին տարիներին ոչ միայն մեզ մոտ,
այլեւ աշխարհի տարբեր երկրներում առողջապահության բնագավառի մասնագետները
պնդում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առանց այդ էլ առավել
սթրեսային եղանակներ են, եւ եթե դրան էլ գումարվում են ժամային
փոփոխությունները, մարդը առողջության խնդիրներ է ունենում։ Օրինագիծը
կուղարկվի Ազգային ժողով։ Նշենք, որ ժամերի փոփոխությունից վերջնականապես
հրաժարվել են ավելի քան 80 երկրներ։
|
Նախորդ
տարի զարգացման հայկական գործակալության գործունեության շրջանակներում
մոտավորապես 14 մլն դոլարի ներդրումներ են եղել։ Համեմատության համար
նշենք, որ 2010թ. համապատասխան ցուցանիշը 4.5 մլն դոլար է։ Այս մասին երեկ
հրավիրած մամլո ասուլիսում ասաց գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ
Հարությունյանը։ Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին (դարձյալ
գործակալության գործունեության շրջանակներում), ապա 2010թ. ցուցանիշը 2 մլն
դոլար է, իսկ 2011թ.՝ 8.5—9 մլն դոլար։
Ըստ Ռ. Հարությունյանի, 2011թ.
թիրախավորվել են 5 ոլորտներ՝ ներդրումների մասով։ Դրանք են
գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, շինարարական նյութերը եւ
զբոսաշրջությունը, ոսկերչությունը եւ ադամանդագործությունը եւ էներգետիկան։
Արտահանման մասով թիրախավորվել է թեթեւ արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության
ոլորտում, օրինակ, սննդի անվտանգության հարցն է կարեւորվել։
Գործակալությունն իրականացնում է մի քանի ծրագրեր, որոնք շարունակություն
կունենան նաեւ այս տարի։ 1. Խոսքը նախ գյուղատնտեսության բնագավառի
ոչխարաբուծության ճյուղին է վերաբերում։ Ծրագիրը ոչխարաբուծական խոշոր
ֆերմաների ստեղծումն է (ավստրալական գործընկերների հետ միասին վերլուծվել է
ոլորտի վիճակը եւ հեռանկարները)։ Դրա ե՛ւ պահանջարկը, ե՛ւ ներուժը կա։ 2.
Պանրի արտահանումը խթանելու հետ կապված ծրագիր էլ կա. 2010թ. վերջին
ստեղծվեց «Հայկական պանիր» ընկերությունը, որ այս պահի դրությամբ գրանցված է
ՌԴ համակարգում, նաեւ կարող է դուրս գալ ԱՄՆ–ի շուկա։ Սակայն, ըստ
բանախոսի, նախ կօգտագործեն ռուսական շուկան։ 2011թ. այս շուկա է արտահանվել
25 տոննա պանիր։ «Ի դեպ, որեւիցե խնդիր չենք ունեցել եւ պանրի
մատակարարման 1.5 մլն դոլարի երկարատեւ պայմանագիր ենք կնքել»,—ասաց
զարգացման հայկական գործակալության տնօրենը։
...
Կարդալ շարունակությունը »
|
ԵՄ—ն
եւ ԵԱՀԿ—ն վերահաստատում են իրենց ցանկությունը՝ սատարելու Հայաստանին
ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում։ «ՀՀ»—ն օրերս տեղեկացրել
էր այդ ծրագրի մասին։ Եվրոպական միությանը մեծ հույս է ներշնչել ՀՀ
նախագահի այն հավաստիացումը, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները
կլինեն եւ կընկալվեն իբրեւ ազատ եւ արդար։ Հայաստանում ԵՄ
պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այս իմաստով համոզված է,
որ 2012—ի եւ 2013—ի ընտրությունները դառնալու են Հայաստանի քաղաքական
կյանքի կիզակետերը. «Այս ընտրություններով առաջին անգամ դրսեւորվելու է
«ավելին՝ ավելիի դիմաց» մոտեցումը»։ Դեսպանն այս իմաստով կարեւորում է
բարեփոխված ընտրական օրենսգրքի առաքելությունը։ Լրագրողների հետ երեկ ունեցած հանդիպմանը ՀՀ—ում ԵՄ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները մանրամասնեցին անելիքները։ Հրիսթեան
ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են ուսուցողական
դասընթացներ, աշխատանք է տարվելու տարբեր հասարակական կազմակերպությունների
հետ, որպեսզի ապահովվի նաեւ քաղաքացիական հասարակության եւ տեղական
դիտորդների կարողությունների զարգացումը ընտրական գործընթացներում։ Օժանդակություն
է տրամադրվելու Կենտրոնական ընտրական եւ այլ մակարդակի ընտրական
հանձնաժողովներին՝ բարձրացնելու համար նրանց վարչական եւ տեխնիկական
կարողությունները։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռելու տեղեկատվությունը
փոխանցել ընտրական հանձնաժողովների մի հարթությունից դեպի մյուսը թափանցիկ
կերպով։ Ծրագրային ապահովում է տրամադրվելու նաեւ ոստիկանության
անձնագրային վարչությանը՝ կապված բողոքների պատշաճ քննության եւ այլ
հարցերի հետ։ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր
պաշտոնակատար Կարել Հոֆստրայի խոսքով՝ ընտրական գործընթացների առումով ԵՄ—ի
եւ ԵԱՀԿ—ի շահերը լիովին համընկնում
...
Կարդալ շարունակությունը »
|
Կարծում է ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը
- Կազանյան հանդիպումից հետո բավականին հետաքրքիր վիճակ ստեղծվեց, թեպետ կանխավ հայտնի էր, որ եթե Ադրբեջանը նոր առաջարկներ չաներ, հնարավոր կլիներ բեկում: Սակայն այժմ նոր առաջարկների մասին է խոսում Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում այս իրավիճակը:
- Կազանից բազմապիսի սպասելիքներ մեծ հաշվով չկային, կար հիմնական սպասելիքը, որ կողմերը վերջնական համաձայնության կգան բազային սկզբունքների վերաբերյալ, եւ բազային սկզբունքները կդրվեն հետագա բանակցությունների, պայմանավորվածությունների հիմքում: Այն ելակետային երեք համաձայնությունները, որ հիմնարար սկզբունքների շուրջ պետք է տեղի ունենային եւ դեռ պետք է ամրագրվեին գրավոր տեսքով, Ադրբեջանը ցույց տվեց, որ ելակետային համաձայնությունների շուրջ տարակարծություն ունի, ինչը նշանակում է ի սկզբանե խաթարել բանակցային գործընթացը, այսինքն՝ ի սկզբանե արգելել, թույլ չտալ, որպեսզի խնդիրն այսուհետ եւս հնարավոր լինի տեսնել բանակցությունների միջոցով լուծման ճանապարհին: Այնուամենայնիվ, ուժի սպառնալիքի գործոնը կտրուկ բացառվող գործոն է եւ միջազգային հանրության, եւ գերտերությունների կողմից, եւ անգամ իսկ Ադրբեջանին այսօր ձեռնտու չէ ուժի միջոցով ինչ-ինչ գործողություններ իրականացնել: Կարծում եմ՝ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է նաեւ Ադրբեջանին: Այլապես հնարավոր չէր Հայաստանի դրական վերաբերմունքի, հիմնարար սկզբունքների շուրջ մեր համաձայնության, գերտերությունների այս ամբողջական աջակցության եւ հորդորների պարագայում չակնկալվեր ինչ-որ տեղաշարժ: Նշանակում է՝ խնդրի հիմքում գոյություն ունի որոշակի լուռ համաձայնություն ստատուս-քվոյի պահպանման համար: Թեկուզ եւ Ադրբեջանը խոսում է իրավիճակի փոփոխության անհրաժեշտության մասին, իրենց, այսպես կոչված, խաթարված տարածքային ամբողջականության մասին, սակայն դրանք ուղղակի հենց այնպես արվող հայտարարություններ են, եւ իրականում ստա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|