ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 47 48 49 50 51 52 »
Գործադիրը հաստատեց խողովակաշարի շահագործման կանոնները
Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոնների տեխնիկական կանոնակարգը»։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Միանգամից պարզաբանենք, թե ինչու էր անհրաժեշտ այս որոշման ընդունումը։ Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Հայաստանում առ այսօր չեն կառուցվել եւ չեն շահագործվել նավթամթերատարներ, ուստի չեն եղել համապատասխան նորմատիվ ակտեր։ Ուստի նախատեսված Իրան—Հայաստան նավթամթերատարը նախագծելու, կառուցելու, օբյեկտը հանձնելու եւ հետագայում շահագործելու նորմերը սահմանելու նպատակով կառավարության 2011թ. միջոցառումների ծրագրով նախատեսվեց Իրան—Հայաստան նավթամթերատարի վերաբերյալ համապատասխան որոշման նախագծի մշակումը։ «Նավթամթերատարների բնագավառը ՀՀ—ում նոր պետք է հիմնվի, եւ մեր մոտեցումն է նախապատրաստել համապատասխան նորմատիվային դաշտ՝ նախատեսվող գործառույթները այդ դաշտում իրականացնելու համար»,—ասաց նախարարը։
Որպեսզի գործադիրի որոշման նպատակը ավելի հասկանալի լինի, տեղեկացնենք, որ օրերս Իրանի նավթամթերքի ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալան ասել էր, թե գործընթացի առաջին փուլում, քանի դեռ չի կառուցվել նավթամթերատար խողովակը, վառելանյութը Հայաստան ավտոմեքենաներով կտեղափոխեն իրանական մասնավոր ընկերությունները։ Ի դեպ, հիշեցնենք, որ ԻԻՀ—ից ՀՀ հեղուկ վառելիքի տեղափոխման համաձայնագիրը մեր երկու երկրների էներգետիկայի նախարարները փետրվարին են ստորագրել։ Ըստ այդ համաձայնագրի, Իրանից Հայաստան կգա բենզին, դիզվառելիք, նաեւ ավիացիոն վառելանյութ։ Ասենք, որ այս նավթամթերատարի մասին վաղուց էր խոսվում, բայց այն, որ կառավարությունը երեկ հիշյալ որոշումը կայացրե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 541 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզում այցելեց Փարաքար համայնք՝ ծաղկեպսակ դնելով արցախյան պատերազմում զոհված հայորդիների հուշարձանին եւ դիտելով Փարաքարի արվեստի քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդեսը։
Նախագահը այնուհետեւ հանդիպեց Փարաքար, Մերձավան, Մուսալեռ համայնքների ընտրողների հետ։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ նախորդ ընտրություններին ՀՀԿ—ին իրենց վստահության քվեն տալու համար՝ հավաստիացնելով, որ կուսակցությունը հետագայում նույնպես պատրաստ է աշխատելու՝ այդ վստահությունն արդարացնելու համար։
Էջմիածին քաղաքում նախագահը հանդիպեց քաղաքի եւ մոտակա համայնքների ընտրողների հետ։ Այնուհետեւ երկրի նախագահը հանդիպեց Հայթաղ համայնքի, Մեծամորի եւ հարեւան համայնքների ընտրողների, Սարդարապատ եւ Լենուղի համայնքների բնակչության, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների ընտրողների հետ։ Կարեւորելով գյուղի զարգացումն ու ամրապնդումը՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ներկայումս բոլորը ձգտում են դեպի մայրաքաղաք, սակայն եթե գյուղն ամուր լինի, գյուղացու համար ապահովված լինեն բոլոր պայմանները, ապա նա երբեք չի թողնի հարազատ օջախն ու հեռանա։ Նախագահը փաստեց, որ գյուղի ամրացման ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են, սակայն դեռ շատ անելիքներ կան։
Այցի ավարտին կուսակցության ղեկավարը հանդիպեց Արմավիր քաղաքի բնակչության հետ։ Երկրի ղեկավարը նշեց, որ Արմավիրի մարզը Հայաստանի գյուղատնտեսության համար ունի կարեւորագույն նշանակություն, եւ պատահական չէ, որ ՀՀԿ—ն Արմավիրն է ընտրել նախընտրական մարզային այցելությունների մեկնարկի համար։
«Միայն հավատալով մենք ոչնչի չենք կարող հասնել, սակայն հավատալը կարեւոր է. դրանով մենք կամրապնդենք մեր հաջողությունները։ Իհարկե, խնդիրները բազմաթիվ են, մենք դեռ դրանց լուծման ճանապարհին ենք, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 568 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ծաղկաձորում Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ ունեցած հանդիպմանը, պատասխանելով ուսանողների հարցերին, անդրադարձել է նաեւ ընտրացուցակներում Հայաստանից բացակայող մարդկանց ընդգրկման մասին հարցին։
ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, եւ դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում է։
«Ընտրացուցակում ընդգրկվել դեռեւս չի նշանակում մասնակցել ընտրություններին։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միտում ունենալու մասին, կարող են համբերել եւ ընտրություններից հետո տեսնել։ Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի. մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում։ Հայաստանի Հանրապետության, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ բոլոր ընտրողների ցուցակը։ Ովքեր կասկածներ ունեն, թող հանեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, որպեսզի բարեփոխենք, ճշգրտենք, ճշգրտված ցուցակներ լինեն ընտրությունների նախօրյակին»,–հայտարարել է հանրապետության նախագահը։
«Մեր օրենքն այնպես է բարեփոխվել, որ հսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ այնպիսի է, որ եթե բոլորը համաձայնության չգան, ոչինչ չեն կարող անել։ Ինչպե՞ս կարող են բոլորը համաձայնության գալ, եթե յուրաքանչյուր տեղամասում ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է, եւ ոչ միայն կուսակցության, այնտեղ կան նաեւ մեծամասնականով ընտրվող թեկնածուներ։ Նույնիսկ կարգն է հաստատված, թե հանձնաժողովներն ընտրատեղամասում ինչպես պետք է նստեն, ինչ հերթականությամբ։ Էլ ինչ պետք է անել, որ վստահություն լինի։ Իսկ որ ցուցակները պետք է այդպիսին լինեն՝ գնալով ավելանան, սա միանշանակ է։ Եթե մարդիկ ցանկանան գալ եւ մասնակցել ընտր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 546 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 8—ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Համայն հայության հոգեւոր կենտրոնի Միածնաէջ սուրբ տաճարում պատարագ մատուցեց եւ համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, օրենսդիրի, գործադիրի, ՍԴ–ի ղեկավարները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ։
Նշենք, որ հանրապետության ղեկավարը նախօրեին, Ս. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել նաեւ Ճրագալույցի ս. պատարագին։
Նախքան պատարագի սրբազան արարողությունը խաչվառազարդ հանդիսավոր թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Վեհափառ հայրապետին եւ Հայաստանի Հանրապետության նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր տաճար։
Պատարագի ընթացքում Ս. Հարության հոգենորոգ տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին։
«Աշխարհակեցույց այդ օրը մարդն ու տիեզերքը նորոգվեցին։ Մեր Տերը՝ Քրիստոս, Իր խաչելությամբ ու հարությամբ խորտակեց մահը, քավեց մարդկային մեղքերը եւ հաշտեցրեց աշխարհը Աստծո հետ, որպեսզի այն մնա այդ հաշտության մեջ հավատքով ու պատվիրանապահությամբ, խաղաղությամբ, արդարությամբ, սիրով ու ողորմությամբ։ Քրիստոսի հետ զատված ենք հնից ու նոր արարած ենք (Բ Կորնթ. Ե 17), ինչպես վկայում է առաքյալը, որպեսզի երկրի վրա հարուցյալ կյանքով ընթանանք դեպի մեր Հայրը, որ երկնքում է եւ ժառա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը երեկվա նիստում «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի համաձայն, որոշեց հաստատել ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2012թ. մայիսի 1—ից։
Այս փաստաթղթով կարգավորվում են ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի դասերը, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, քննության անցկացման ու հաշվետվություններ ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները։ Ինչպես տեղեկացրեց միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարկոսյանը, ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության նպատակներն են՝ 1. միջադեպերի պատճառների բացահայտումը, 2. միջադեպի դասի որոշումը, 3. նմանատիպ միջադեպերի առաջացման կանխարգելումը։ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերը բաժանվում են երկու խմբի՝ վթարների եւ խախտումների։
Կարգը սահմանում է, թե ինչպես պետք է տեղեկատվություն տրամադրել ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Ըստ այդմ, ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարգավորող մարմին փոխանցվում է հրատապ (օպերատիվ) եւ նախնական հաղորդագրություն։ Դա ԱԷԿ—ի շահագործող կազմակերպութունը փոխանցում է նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն։ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, միջադեպի հայտնաբերման պահից մեկ ժամվա ընթացքում, ԱԷԿ—ի հերթափոխի պետի կողմից հրատապ (օպերատիվ) հաղորդագրություն է ներկայացվում կարգավորող մարմին՝ հեռախոսային կամ տեղեկատվության հրատապ ստացումը ապահովող կապի այլ միջոցներով։ Ի դեպ, հրատապ հաղորդագրությունում պետք է նշվի ԱԷԿ—ի անվանումը եւ էներգաբլոկի համարը, միջադեպի հայտնաբերման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը, էներգաբլոկի վիճակը մինչեւ միջադեպը, միջադեպի հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 531 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվս մի երկիր, որի հետ Հայաստանի Հանրապետությունը նշում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը. Երեւանը մեծ կարեւորություն է տալիս Ֆինլանդիայի հետ իր համագործակցության զարգացմանը։
Իր ֆինն գործընկեր Էրկկի Տուոմիոյիայի հետ Էդվարդ Նալբանդյանի երեւանյան բանակցություններն անցել են կառուցողական եւ արդյունավետ. կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, նաեւ Եվրոպական միություն—Հայաստան փոխգործակցությունը։
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ Էդ. Նալբանդյանը հիշյալ հանդիպմանն ասել է՝ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը եւ վստահ է, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման եւ դրանց հետագա զարգացման համար։
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշել է, որ ուրախ է շարունակել երկխոսությունը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ։
Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան անդրադարձել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին։
Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Է. Տուոմիոյիան ասաց, որ միջազգային հարաբերություններում առկա մարտահրավերների վերաբերյալ երկու երկրներն ունեն նման գնահատականներ։
Այդ մարտահրավերներից է, թերեւս, ռասիզմի քարոզումն ու այլատյացության սերմանումը։ Լրագրողներից մեկը հենց այս հարցում մատնանշեց ԵԽ—ի շրջանակներում ընդունված զեկույցներից մեկը, որում մատնանշվում են Բաքվում հայատյացության դրսեւորումները, ինչը ապացուցվեց նաեւ «Եվրանեսթի» ԽՎ—ի ժամանակ։ Այս կապակցությամբ Ֆինլանդիայի ԱԳ նախարարն ասաց, որ իրենք մեծ հարգանքով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ներուժին «ՀՀ»—ն մանրամասն է անդրադարձել՝ ներակայացնելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, մասնագետների, փորձագետների տեսակետները, հաշվարկները։ Տեղեկացնենք, որ ուսումնասիրություններ է արել նաեւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը, եւ այդ ուսումնասիրության արդյունքները բավականին հուսադրող են։ Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք էներգախնայողությանը՝ որպես սեփական էներգետիկ կայուն աղբյուրի։ Հիմնադրամի համոզմունքով, կայուն աղբյուր է նաեւ կենսաէթանոլը։
Ո՞րն է այս աղբյուրի տեխնոլոգիական ներուժը։ «Հայաստանը, որպես լեռներով պարփակված երկիր, առանց հանածո վառելիքի զգալի պաշարների, հարյուր տոկոսով կախվածություն մեջ է ներկրվող վառելիքից՝ շարժիչային փոխադրամիջոցների բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար։ Ավելին, վերջին տարիներին աշխարհում նկատվող բենզինի գների անընդհատ աճը արտացոլվել է բենզինի մեծածախ գների վրա։ Սպասվում է, որ բենզինի գները հետագայում է՛լ ավելի կբարձրանան, քանի որ բենզինի ներկրման երկարաժամկետ պայմանագրերը դադարեցվել են, իսկ նոր պայմանագրերը կկնքվեն ավելի բարձր շուկայական գներով»,—ասում են հիմնադրամի մասնագետները։ Իսկ կենսաէթանոլը, որը շարժիչային վառելիքի խառնուրդ է, հնարավոր կդարձնի կրճատել բենզինի տեղափոխման, նվազեցնել փոխանակման կորուստները, բարձրացնել բենզինի մատակարարման էներգետիկ անվտանգությունը աշխարհի ավանդաբար անկայուն համարվող տարածաշրջանում օգտագործել երկրի ամայի վայրերում աճեցվող կեսաէթանոլի հումքը, ստեղծել աշխատատեղեր հեռավոր գյուղական բնակավայրերում, բարելավել օդի որակը, հատկապես քաղաքային բնակավայրերում։
Հիմնադրամն իր ուսումնասիրությունները հրապարակել է, որտեղ ընդհանրապ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 688 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը երեկ որոշեց հաստատել բնագավառի 2012թ. ծրագիրը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հերթական ծրագրի ընդունման անհրաժեշտությունը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը բացատրեց այն հանգամանքով, որ այս ոլորտը մեր տնտեսության ամենամեծ եւ ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Այն առաջատար դիրք է գրավում տեխնոլոգիական ինովացիաների, օտարերկրյա ներդրումների եւ աշխատուժի կատարելագործման բնագավառներում։ «Միջազգային կորպորացիաները, նորաստեղծ ընկերությունները գործունեություն են ծավալում՝ ընդլայնելով իրենց բիզնեսը Հայաստանում։ Հարուստ գիտակրթական ավանդույթները եւ բարձրակարգ կադրերն օգնեցին Հայաստանին ներգրավել տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ընկերություններ։ Այսօր Հայաստանում արդեն գործում են Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների գիտահետազոտական եւ ծրագրավորման կենտրոններ։ Այդ հաստատություններն աշխատում են աշխարհի բազմաթիվ կորպորացիաների կողմից կիրառվող գերժամանակակից տեխնոլոգիաներով եւ միջոցներով՝ թողարկելով նոր արտադրանք եւ ծառայություններ կամ առաջարկելով բիզնես խնդիրների նոր լուծումներ»,—ասաց էկոնոմիկայի նախարարը։
2000թ. ի վեր ՏՏ ոլորտը ՀՀ կառավարությունը ճանաչել է երկրի տնտեսական առաջընթացի կարեւորագույն բաղադրիչներից մեկը։ ՏՏ ոլորտում Հայաստանն իր հարեւան ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքի երկրների շարքում համարվում է առաջատար։ Վերջին 10 տարիներին ոլորտում գրանցվել է նոր ընկերությունների կտրուկ աճ՝ թե՛ տեղական նորաստեղծ ընկերությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի։ Ընդ որում, արտասահմանյան ընկերությունների ավելի քան 80%—ը ստեղծվել է 2000—2011թթ. ընթացքում։ 2011թ. գործող ՏՏ ընկերությունների թիվը մոտ 300 է։ 2011թ. դրությամբ ոլորտում ներգրավված է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 606 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է ընտրողների ցուցակները, որի միջոցով կարելի է նախապես իմանալ, թե կոնկրետ քաղաքացին արդյոք գրանցվա՞ծ է ընտրողների ռեգիստրում, թե՞ ոչ։
Ստուգելու համար պետք է նշված վանդակում հավաքել անուն—ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն եւ ընտրատարածքը։
Բացի ԿԸՀ—ից, ընտրացուցակները հրապարակել է նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն իր կայքէջում։
Ոստիկանությունից զգուշացնում են՝ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար մինչեւ մայիսի 1—ը հարկավոր է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ քաղաքացու հաշվառման վայրի անձնագրային ծառայություն։
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարվելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն։
Հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ոստիկանության 010—53—88—63 հեռախոսահամարով։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 587 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը եւ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են «Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ—ի եւ տարածաշրջանի երկրների համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում էր ֆիզիկայի ինստիտուտի բազայի հենքով ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության եւ հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման համար։ Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա մեր երկրին տիրապետել բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին եւ Հայաստանը դարձնել միջուկային բժշկության կենտրոն (խոսքը քաղցկեղի ախտորոշման ու բուժման մասին է)։ Մենք անդրադարձել էինք, թե ինչ է նշանակում այս ծրագիրը առողջապահական տեսանկյունից՝ նշելով, թե ռադիոիզոտոպների արտադրությունը միայն բժշկությանը չէ որ պետք է, այլ՝ տնտեսությանը, գյուղատնտեսությանը։
Նախ ասենք, որ ծրագրի իրականացման նպատակահարմարությունը հետեւյալ գործոններով է պայմանավորված. 1. տարածաշրջանում գոյություն չունի բժշկության, գյուղատնտեսության եւ տնտեսության այլ ոլորտներում մեծ պահանջարկ ունեցող ռադիոիզոտոպների որեւէ արտադրություն, 2. շուրջ 2000 կմ հեռավորության վրա բացակայում են նման արտադրություն կազմակերպելու հնարավորություն ունեցող երկրներ, այսինքն՝ ռադիոնուկլիդների արտադրությունը Հայաստանում շահութաբեր կլինի՝ իրացում գտնելով ներքին եւ մերձակա արտերկրի շուկաներում, 3. ինստիտուտի կողմից տնօրինվող տարածքները համապատասխանում են «Ցիկլոն—30» ցիկլոտրոնի տեղադրման եւ շահագործման ռադիացիոն անվտանգության պահանջներին, այլ կերպ՝ տնտեսապես ձեռնտու է պատրաստի շինությունների օգտագործումը, 4. ինստիտուտը ավանդական արագացուցչային կենտրոն է, այլ կերպ՝ ցիկլոտրոնը շահագործելու համար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 648 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է… /տեսանյութ/
Ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կնշեր իր ծննդյան 62-ամյակը: Խորհրդային տոտալիտար համակարգի դեմ մղվող պայքարի, հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստան տեսնելու պայքարի առաջամարտիկը ծնվել է 1950 թվականի մարտի 28-ին: Տասնութ տարեկանից ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջ՝ 1968-ից անդամագրվել ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ)։ 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։  Լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ, նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ և հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի մղվող պայքարին։
Այդ գործունեության համար 1969թ. սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում և ճամբարներում։ 1987-ին, վերադառնալով ազատազրկման վայրից, շարունակել է քաղաքական պայքարը և 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։
1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրության համար մղված մարտերին` Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի …
Պարգևատրվել է 1-ին աստիճանի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 543 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավոր է երկարացվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր էներգաբլոկ չի կառուցվել: Կայանի շահագործման ժամկետը մինչեւ 2016 թվականն է, սակայն նոր էներգաբլոկի կառուցման համար հստակ ժամկետներ չեն նշվում:
Ատոմակայանի ղեկավարությունը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 1-ը Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե պետք է ներկայացնի անվտանգության միջոցառումների համալիր ծրագիր, որպեսզի ստանա կայանի շահագործման երկարացման թույլտվություն:
Կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ անվտանգության համալիր միջոցառումների իրականացմամբ հնարավոր է երկարացնել դրա աշխատանքը: Կայանի, այսպես կոչված, ռիսկայնության շեմը գնալով բարձրանում է, - վստահեցրեց նա:
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 568 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024