Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 46 47 48 49 50 51 52 »
Էներգետիկան մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այդ նշանակությունը ոչ միայն տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից է կարեւորվում, այլեւ հենց երկրի անկախության եւ անվտանգության։ Իսկ տնտեսության զարգացման համար էներգետիկ համակարգը անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկն է դիտվում, ուստի էներգետիկայի զարգացումը կարեւորվում է մեր երկրի արդյունաբերության, տրանսպորտի եւ սոցիալ—տնտեսական զարգացման առումով։ Էներգետիկան այն ոլորտներից է, որ ամենաարագն է արձագանքում քաղաքական գործընթացներին, ավելի ստույգ՝ հիմնականում հենց այս ոլորտն է ամբողջ աշխարհում քաղաքականություն թելադրում, ուստի մեր պարագայում մշտապես օրախնդիր է կայուն զարգացող էներգահամակարգ ունենալը՝ երկարաժամկետ (հասկանալ՝ հիմնարար նպատակային), բայց ճկուն (քաղաքականություն թելադրող, ոչ թե կուլ գնացող) ծրագրերով։ Համապատկերում քննարկելի է դառնում մի հարց՝ մեր էներգետիկայի բնագավառի հիմնախնդիրները։ Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ոլորտի քաղաքականության հիմնահարցերից մեկը ժամանակակից էներգետիկ սարքավորումների կիրառմամբ ցածր գներով հուսալի էներգամատակարարում ապահովելն է՝ բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար՝ միեւնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը։ Մեր երկրի էներգետիկ համակարգը ներառում է էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման եւ ջերմամատակարա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերից «Քիմպրոմ—Վանաձոր» ՓԲԸ—ն կսկսի պարարտանյութերի արտադրությունը. այս հավաստիացման հեղինակը ՓԲԸ—ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովն է։ Նա վստահ է, որ Հայաստանը մեծ խնդիր ունի՝ կապված պարարտանյութերի հետ, ամեն տարի երկիր է ներկրվում 15—20 հազար տոննա սելիտրա տեսակի պարարտանյութ։ Միեւնույն տեսակի պարարտանյութի տարիներ շարունակ օգտագործումն ամենեւին էլ բարեբեր չէ վարելահողերի համար, բերքը փչացնում է։ Իսկ սելիտրան մեր երկիրն օգտագործում է 20 տարուց ավելի ժամանակ։ Հողերը պահանջում են նաեւ այլ տեսակի պարարտանյութեր։ ՓԲԸ—ն ծրագիր է ներկայացրել ՀՀ կառավարություն, պատրաստակամություն հայտնել արտադրելու երկու տեսակի պարարտանյութ՝ կարբամիդ եւ ամոնիակի սուլֆատ։ ՀՀ էներգետիկայի եւ գյուղատնտեսության նախարարությունների միջեւ արդեն կնքվել է հուշագիր, որ աջակցություն ցուցաբերեն ընկերությանը։ Ընկերությունում փայփայում են հույսը, որ արտադրանքի մի մասը կլինի պետպատվերի շրջանակներում։ Այսօր պետությունն այլ երկրներից գնում եւ մեր երկիր է ներկրում պարարտանյութ, ապա դոտացիայով բաշխում գյուղացիներին։ Հիմա կարող է գնել տեղի գործարանից։ Գործարանի արտադրամասերը կարգաբերվում են, փորձարկումներ են գնում։ Նախատեսվում է արտադրել 20 հազար տոննա կարբամիդ եւ 20—25 հազար տոննա ամոնիակի սուլֆատ՝ տարեկան։ Ի դեպ, քիմգործարանում ամեն ամիս արտադրվում է նաեւ մեկ տոննա կորունդ, 99.5 տոկոսն արտահանվում է, կես տոկոսն էլ մեր երկրում իրացվում է եւ օգտագործվում զարդեղենի արտադրության ոլորտում։ Ընթերցողին կհետաքրքրի, թե քիմգործարանում արտադրվու՞մ է հիմնական արտադրատեսակը՝ կարբիդ։ Այդ գործով այսօր զբաղվում է այլ ընկերություն՝ «Կոմպոզիտ մետալ» ՓԲԸ—ն։ Արտադրամասը վաճառվել է, այժմ այդ ընկերությունն է նախապատրաստական աշխատանքներ կատարում արտադրություն կազմակերպելու նպատակով։ Բոլոր արտադրամասե
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագիծը։ Ըստ այդ փոփոխությունների, այսուհետ արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտն իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելը։ Մեր երկրում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում, որն արվում է կամավոր սկզբունքով։ Որակավորումն անում է լիազոր մարմինը՝ ընթացակարգին համապատասխան։ Իսկ որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմերի եւ այլ պահանջներ։ Հյուրանոցները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղանի եւ հնգաթեւ աստղերով ու «Դելյուքս» գրառմամբ նշվող հինգ աստղանի դելյուքս որակավորման կարգերով։ Իսկ մոթելները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղանի որակավորման կարգերով։ Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից չորս աստղանի որակավորման կարգերով։ Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնատները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով։ Այսպիսով, պարզ է դառնում, որ արգելվում է որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը հյուրանոցային տ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ
Արցախում քննարկումների գլխավոր թեման, բնականաբար, նախագահական
ընտրությունների արդյունքներն էին, որոնց շուրջ իրենց տեսակետներն էին
արտահայտում ինչպես հանրապետության քաղաքական—հասարակական կառույցների
ներկայացուցիչները, այնպես էլ «շարքային» ընտրողները։ Եվ այսպես,
ակնհայտ դարձավ, որ եւս 5 տարի երկրի ղեկը վստահված է Բակո Սահակյանին, ում
հնարավորություն է ընձեռվել իրագործելու նախընտրական ծրագիրը եւ, ինչպես
ասում են, տրամաբանական ավարտին հասցնելու իր կողմից ձեռնարկվող այն
քայլերը, որոնք միտված են պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների
լուծմանը՝ տնտեսության առաջանցիկ զարգացմանը, պետականության ամրապնդմանը եւ
բնակչության անվտանգության ապահովմանը։ Գաղտնիք չէ, որ այդ համատեքստում
առաջնահերթությունների թվում է լինելու իշխանությունների կողմից ԼՂՀ
միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի գործադրումը՝ հակամարտության
կարգավորման նպատակով կարեւորելով բանակցային գործընթացին Արցախը
ներգրավելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է հիմնահարցի լուծման հետ
կապված ղարաբաղյան կողմի դիրքորոշմանը, ապա գործող եւ ժողովրդի կողմից
վերընտրված նախագահ Բ. Սահակյանը բազմիցս է շեշտել, որ «արցախահայությունը
վաղուց կայացրել է իր որոշումը՝ նախընտրելով ինքնորոշման ճանապարհը, ու
այլեւս այդ թեման սակարկման ենթակա չէ»։ Ասել է թե, Արցախի ժողովուրդը
հաստատակամ է իր վճիռներում եւ շարունակելու է պաշտպանել իր զավակների
արյամբ նվաճված ազատությունն ու անկախությունը։ Մինչեւ Արեւմուտքում եւ
հարեւան Ադրբեջանում հայտարարություններ էին արվում հուլիսի 19—ին ԼՂՀ—ում
կայացած նախագահական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ, Արցախում
դիտորդական առաքելություն իրականացնող խմբերն ու տարբեր երկրներից ժամանած
խորհրդարանների պատգամավոր
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ
կառավարության երկարաժամկետ ծրագրում 2012—2017թթ. համար
գերակայություններից մեկը տնտեսական մրցակցության խթանումն է, որի նպատակով
անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի եւ
Եվրամիության հետ տնտեսական գործընկերության ընդլայնմանը եւ միջազգային
ինտեգրման գործընթացի խորացմանը։ Եվրամիության միջեւ խոր եւ համապարփակ
ազատ առեւտրի գոտու ստեղծումն այսօր մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի
զարգացման համար ունի կարեւոր նշանակություն եւ կարող է նոր
հնարավորություններ ստեղծել ինչպես հայ արդյունաբերողների, այնպես էլ
արտահանողների համար։ 2012թ. փետրվարին ԵՄ առեւտրի քաղաքականության
հարցերով զբաղվող կոմիտեն հաստատել է Հայաստանի հետ խոր եւ համապարփակ ազատ
առեւտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Բանակցությունների
առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 19—20—ը, Բրյուսելում, որին հաջորդել է
մայիսի սկզբին կայացած բանակցությունների նախապատրաստական փուլը։ Նշենք,
որ Հայաստանում դեռ տարիներ առաջ գնահատվել եւ դիտարկվել են այդ առեւտրի
գոտու ստեղծման նախադրյալներն ու իրատեսությունը եւ որպես
գերակայություններ ընտրվել են 3 ուղղություններ՝ առեւտրի տեխնիկական
խոչընդոտները, սանիտարական եւ բուսասանիտարական ստանդարտները եւ մտավոր
սեփականության իրավունքները։ Շոշափելի եւ էական բարեփոխումներ են կատարվել
վերոնշյալ ոլորտներում, եւ համաձայնագրերի պահանջների հստակ կատարումը ԵՄ
համար հիմք են դարձել բանակցությունների մեկնարկի համար։ Երեկ ԵՄ
խորհրդատվական խմբի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ
կազմակերպված սեմինարի ժամանակ քննարկվեցին ԵՄ—Հայաստան խոր եւ համապարփակ
ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների գործընթացի հիմնական տարրերը,
մարտահրավերներն ու հնարավորությունները։ Խոր եւ համապարփակ ազատ առեւտ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ոստիկանությունն ամփոփեց առաջին կիսամյակի գործունեության արդյունքները
Նախագահ
Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին,
որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության
ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների գործունեության արդյունքները։ Հաշվետու
զեկույցներով հանդես են եկել ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության
գեներալ—մայոր Վարդան Եղիազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ,
ոստիկանության գեներալ—մայոր Հունան Պողոսյանը, ոստիկանության պետի
տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ—մայոր Լեւոն
Երանոսյանը։ Նիստն ամփոփել է ոստիկանության պետ, գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Մինչ օրակարգին անցնելը նախագահ Սերժ Սարգսյանը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին։
Նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումները ոստիկանության կոլեգիայի նիստում
Պետք
է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած ոստիկանապետից,
շատ լավ գիտակցում է այն առաքելությունը, որ ստանձնել է կամովին։ այո՛,
այսօր ոստիկանի աշխատանքը առաքելություն է առանց չափազանցության եւ առաջին
հերթին՝ ղեկավար անձնակազմի համար։ Սա չգիտակցելը հավասարազոր է
ոստիկանության առջեւ դրված խնդիրների եւ զարգացման նպատակների չընկալման։
Այստեղ որեւէ կ
...
Կարդալ շարունակությունը »
|
Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը ի զորու է լուծելու ՀՀ տնտեսության առջեւ ծառացած խնդիրները։ Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ «Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում որոշակի աշխատանք է կատարել եւ հույս է ներշնչում, որ առավել արդյունավետ աշխատանք կատարվելու դեպքում նա կկարողանա ավելի բարձր արդյունքների հասնել։ Նրա ընտրությունը անցել է միաձայն, իհարկե, եղել են տարբեր անհանգստություններ՝ կապված ՀՀ սոցիալ—տնտեսական վիճակի հետ, սակայն այլ թեկնածություն չի քննարկվել։ Մենք կարծում ենք, որ նա ֆինանսատնտեսական ոլորտի լուրջ մասնագետ է, ում շնորհիվ մեր երկում բանկային համակարգը կայացավ։ Այս տարի մեր տնտեսության զարգացման ուղղությամբ որոշակի ծրագրեր կան, որոնց շնորհիվ նախատեսվում է տնտեսական աճը հասցնել 7 տոկոսի»,— նշել է Մկրտիչ Մինասյանը։ «Տեսության մեջ, իհարկե, ոչինչ բացառված չէ, եւ չեմ կարող ասել՝ ինչ կլինի վարչապետի փոփոխության հարցում հետագայում։ Այս պահին ամենաճիշտը նրան բեղմնավոր աշխատանք մաղթելն է։ Նա նախորդ չորս տարիների ընթացքում լավ հիմքեր է դրել, եւ հույսեր կան, որ կշարունակի լավ աշխատել»,— հավելել է նա։ Պատգամավորի կարծիքով, նոր ձեւավորված Ազգային ժողովում քաղաքական բաղադրիչը շատ ավելի մեծ է, քան թե նախորդ՝ չորրորդ գումարման խորհրդանանում։ «Քաղաքական բաղադրիչն այս խորհրդարանում ավելի մեծ է։ ՀՀԿ կազմում կան մարդիկ, որ նախկինում էլ են եղել, եւ 26 նոր պ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Բելգիայի Թագավորություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը նախ այցելել է Լուվեն քաղաքում տեղակայված Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որը գործունեություն է ծավալում միջուկային բժշկության ոլորտում եւ զբաղվում է այդ բնագավառի սարքավորումների արտադրությամբ։ Այ Բի Էյ (IBA) ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին։ Վարչապետի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Այ Բի Էյ (IBA) ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Այ Բի Էյ (IBA) ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեն։ Համագործակցության արդյունքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին մինչ 2013 թվականի փետրվարի մեկը կմատակարարվեն 2,5 մլն եվրոյի համապատասխան սարքավորումներ, եւ կիրականացվի տեխնիկական աջակցություն։ Գերժամանակակից կենտրոնը հիմնվում է Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում եւ կողմերի համագործակցությամբ։ Կենտրոնի համալ
...
Կարդալ շարունակությունը »
|
ԳԱԱ
2011թ. աշխատանքային արդյունքներն արդեն արխիվում են։ Բայց մինչ
արխիվացնելը, երեկ ակադեմիան դրանք ներկայացրեց հասարակությանը։ Տարեկան
ընդհանուր ժողովին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ
Սարգսյանը։ Հաշվետու ժողովը սկսվեց Վեհափառ hայրապետի օրհնության խոսքով,
որը ներկաներին փոխանցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական
փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին
ակադեմիայի՝ կյանքից հեռացած անդամների հիշատակը։ Այնուհետեւ ԳԱԱ
նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ԳԱԱ—ի 2011թ. գիտական
գործունեության արդյունքները, ներկայացրեց գիտության ասպարեզում առկա
խնդիրները եւ գիտության զարգացման առաջնահերթությունները։ Այսպես, հաշվետու
տարում տեղի ունեցած իրադարձություններից կարեւորվում է հատկապես ՀՀ ԱԺ
կողմից «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը։
Դրանով հստակեցվել է ԳԱԱ կարգավիճակը՝ որպես պետական լիազորված մարմին։ ՀՀ
կառավարության կողմից էլ հաստատվել է ակադեմիայի նոր կանոնադրությունը, որն
ապահովում է ակադեմիական կյանքի դեմոկրատացում, ակադեմիայի վարչական մասի
կազմավորման գործընթացին ինստիտուտների գիտաշխատողների մասնակցություն։ Դա
նաեւ հնարավորություն է տալիս նրանց զբաղվել ձեռնարկատիրական լայնածավալ
գործունեությամբ, առեւտրայնացնել գիտական արդյունքների կիրառական մասը։ Տարեկան
ժողովում անդրադարձ կատարվեց նաեւ ԳԱԱ համակարգում գիտաշխատողների
թեմաներին, իրականացված աշխատանքներին, համակարգի խնդիրներին, առանձին
բաժինների գործունեությանը։ «2012թ. հունվարի 1—ի դրությամբ ԳԱԱ կազմում
ընդգրկված են 64 ակադեմիկոս եւ 61 թղթակից անդամ, որոնցից 34 ակադեմիկոս
եւ 30 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս։ ԳԱԱ համակարգի
աշխատողների ընդհանուր թիվը 3974 է, ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Գործադիրը
երեկ որոշեց սկսել Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման
նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։ Ըստ այդմ, վարչապետը
էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հանձնարարեց՝
1. կազմակերպել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման
ծրագրի մշակման աշխատանքները՝ մինչեւ 2013թ. մայիսի 5—ը, 2. գնահատել
երկարացման աշխատանքների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների
ծավալը՝ մինչեւ 2013թ. օգոստոսի 1—ը, 3. ներկայացնել ժամկետի երկարացման
ծրագիրը կառավարության հաստատմանը՝ մինչեւ 2013թ. սեպտեմբերի 1—ը։
Կառավարության այս որոշումն ուժի մեջ կմտնի հենց պաշտոնական հրապարակման օրվանից։ Թյուր
եւ ոչ մասնագիտական շահարկումներից խուսափելու համար (նաեւ՝ մամուլում
սպրդած) միանգամից ասենք, որ ելնելով մեր երկրի էներգետիկ անվտանգության եւ
անկախության ապահովման անհրաժեշտությունից եւ հաշվի առնելով ՀՀ—ում նոր
միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները, հարկ եղավ սկսել
Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի
երկարացման գործընթացը։
Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, մեր ԱԷԿ—ի
թիվ 2 էներգաբլոկը 2011թ. շահագործման լիցենզիա է ստացել 10 տարով, սակայն
ըստ շահագործման լիցենզիայի պայմանների, այդ էներգաբլոկի շահագործման
լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016թ. սեպտեմբերի 1—ին (շահագործման
նախագծային ժամկետի ավարտին՝ 30 տարի)։ Հաշվի առնելով նոր միջուկային
էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները եւ որպեսզի մինչ նորի
թողարկումը ապահովվի երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը,
գործողի շահագործման ժամկետը պետք է երկարացնել։ Նաեւ զուգահեռաբար
ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ ձեռնարկվող
...
Կարդալ շարունակությունը »
|
Մայիսի
6—ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ պաշտպանության
նախարարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Եվրամիության
պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Նաեւ ընտրելով եմ
պաշտպանում հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ
տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ցուցապաստառները,
որոնք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ
ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական
իրավունքները եւ պարտականությունները, քվեարկության կարգը։ Մասնավորապես,
տեղեկացվում է, որ զինվորին արգելվում է կատարել նախընտրական
քարոզչություն եւ տարածել ցանկացած բնույթի քարոզչական նյութ։ Զինծառայողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն։
|
Հայաստանի
կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի, միջազգային կազմակերպությունների ֆինանսական
աջակցությամբ արմատական բարեփոխումներ է իրականացնում ջրային տնտեսության
ոլորտում՝ այն համարելով երկրի սոցիալ— տնտեսական զարգացման գերակա
ուղղություններից մեկը։ Իրականացված աշխատանքների արդյունքում դրական
տեղաշարժեր են գրանցվել ջրամատակարար ընկերությունների սպասարկման ոլորտում
գտնվող համայնքների ջրամատակարարման տեւողության ավելացման, անվտանգ եւ
հուսալի ջրամատակարարման ապահովման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ,
Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներից մոտ 560—ը գտնվում են
ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս։ Տասնյակ
տարիների ընթացքում այդ բնակավայրերում ջրամատակարարման եւ ջրահեռացման
համակարգերի բարելավմանն ուղղված որեւէ ներդրում չի կատարվել, ինչի
արդյունքում դրանք հայտնվել են անմխիթար վիճակում։ Նշված համայնքների
ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավումը ՀՀ կառավարության
կողմից ընդգրկվել է գերակա խնդիրների ցանկում եւ գերմանական KfW բանկի
ծրագրերի շրջանակներում տրամադրվել է 500.000 եվրո դրամաշնորհ՝ այս
բնակավայրերում առաջին անգամ լայնածավալ ուսումնասիրություններ
իրականացնելու համար։ Ուսումնասիրությունների նպատակն է գտնել
ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործման եւ պահպանման
ինստիտուցիոնալ լուծումները, հստակեցնել իրավական դաշտը, ինչպես նաեւ
իրականացնել անհրաժեշտ ներդրումների գնահատումն ու առաջնահերթության
սահմանումը։ Ուսումնասիրությունների արդյունքում մեկ տարի անց այս
համայնքներում նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման եւ ջրահեռացման
համակարգերի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ hhpress.am
Ս. Ս.
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|