ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 17 » Կունենանք նաեւ 5 աստղանի դելյուքսեր /Բայց որակավորումը կամավոր սկզբունքով է/
13:31
Կունենանք նաեւ 5 աստղանի դելյուքսեր /Բայց որակավորումը կամավոր սկզբունքով է/

Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագիծը։
Ըստ այդ փոփոխությունների, այսուհետ արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտն իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելը։ Մեր երկրում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում, որն արվում է կամավոր սկզբունքով։ Որակավորումն անում է լիազոր մարմինը՝ ընթացակարգին համապատասխան։ Իսկ որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմերի եւ այլ պահանջներ։ Հյուրանոցները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղանի եւ հնգաթեւ աստղերով ու «Դելյուքս» գրառմամբ նշվող հինգ աստղանի դելյուքս որակավորման կարգերով։ Իսկ մոթելները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղանի որակավորման կարգերով։ Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից չորս աստղանի որակավորման կարգերով։ Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնատները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով։ Այսպիսով, պարզ է դառնում, որ արգելվում է որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը հյուրանոցային տնտեսության օբյեկտ ներկայացնելու կամ գովազդելու նպատակով։
Ի դեպ, ինչպես հավաստում է էկոնոմիկայի նախարարությունը, մեր երկրում գործում է ամբողջ աշխարհում լայնորեն ճանաչված եւ ամենատարածված 1—5 աստղանի կարգերով հյուրանոցների որակավորման ընթացակարգը՝ կամավորության սկզբունքով։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համակարգի հետ համեմատական վերլուծությունը ցույց են տալիս, որ որոշ երկրներում, բացի հիմնականում կիրառվող առավելագույն՝ 5 աստղանի որակավորման կարգից, առավել շքեղ եւ նվազագույն պահանջներին լրացուցիչ չափանիշներով գերազանցող հյուրանոցների տարբերակման համար կիրառվում են 5 աստղից բարձր որակավորման կարգ (օրինակ՝ «5 աստղանի դելյուքս») կամ որակավորման կարգ չհամարվող շքանշան (օրինակ՝ ակոլադա) կամ մակդիր (Սուպերիոր), ինչը Հայաստանում չի կիրառվում։ Իսկ այսուհետ 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի դելյուքս» որակավորման կարգի ներդրումը եւ դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի այդպիսի հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաեւ առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը։ Հիշյալ օրենքում փոփոխությունները փոփոխություն են ենթադրում նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում, դա էլ իր հերթին պետբյուջեում առաջացնում է եկամուտ՝ 5 աստղանի դելյուքս որակավորման կարգ ստացած յուրաքանչյուր հյուրանոցից տարեկան բազային տուրքի 1500—ապատիկի ազդեցության չափով։
Զբոսաշրջային գործունեության բնագավառում խախտումների համար սահմանված պատասխանատվությունը ենթադրում է տուգանքներ տարբեր չափերով՝ բազային տուրքի 50—ապատիկից մինչեւ 200—ապատիկի չափով։ Լիազոր մարմնի որոշմամբ նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար հաշվարկվում է տույժ՝ գումարի 0,15 տոկոսի չափով։
Մանրամասնենք հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը։ Դրանք հետեւյալն են՝ 1) մինչեւ 3 աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար՝ տարեկան բազային տուրքի 150—ապատիկի չափով, 2) 4 աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար՝ բազային տուրքի 200—ապատիկի չափով, 3) 5 աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար՝ տարեկան բազային տուրքի 250—ապատիկի չափով։
Իսկ հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար պետական տուրքի դրույքաչափը տարեկան բազային տուրքի 100—ապատիկի չափով է։ Հանգստյան եւ մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնատի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղիի (համալիրի) համար սահմանված են 3 կարգեր։ 1—ին կարգի համար պետտուրքը տարեկան բազային տուրքի 150—ապատիկի չափով է, 2—րդ կարգի համար՝ 100—ապատիկի չափով, իսկ 3—րդ կարգի համար՝ 50—ապատիկի չափով։ Եթե զբոսաշրջային տուն է, ապա 1—ին կարգի համար սահմանված է բազային տուրքի 15—ապատիկի չափը, 2—րդ կարգի համար՝ 10—ապատիկի չափը, իսկ 3—րդ կարգի համար՝ 5—ապատիկի չափը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 398 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024