Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 18
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների սեպտեմբերի 3—8—ը Հայաստանում կայանալիք համատեղ զորավարժությունների նախապատրաստական գործընթացը գտնվում է ամենաակտիվ փուլում։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը, «Արմենպրեսի» հարցին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակը նշել է, որ այս զորվարաժություններն իրենց ծավալներով լինելու են մասշտաբայինը։ «Հրավերներ են ուղարկվել ինչպես մասնակից, այնպես էլ արեւմտյան երկրների դեսպանատների ռազմական կցորդներին՝ զորավարժությունների դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։ Շատերն արդեն մասնակցության իրենց պատրաստակամությունը հաստատել են»,– նշել է Ա. Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրել է, որ Արմավիրում անցկացվելիք զորավարժությունների համար կառուցվել է իր հարմարություններով եւ հնարավորություններով նախադեպը չունեցող վրանային ավան։ «Մի շարք տեխնիկական սարքավորումներ մեր երկրում առաջին անգամ են կիրառվելու»,–վստահեցրել է ՊՆ մամլո խոսնակը։ Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ երկիրը ինչ զորախմբով եւ զինատեսակով է մասնակցելու։ «Այս զորավարժություններն իրենց մակարդակով, խորությամբ մոտ են լինելու պատերազմական վիճակին»,—ասել է նա։ «Փոխգործակցություն—2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»։ Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ մեր բանակի մարտունակությունը չափել է թշնամու զսպվածությամբ. «ՀՀ ԶՈւ—ն ունի բարձրակարգ մարտունակություն։ Այլապես բարձր մակարդակի զորավարժություններ, զսպողական գործողություններ իրականացնելը անհնար կլիներ։ Բավական է ասել, որ հակառակորդի վերջին դիվերսիոն գործողությունից հետո բավականին զսպված իրավիճակ է։ Ավելին, նրանց պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե զոհեր ունեն։ Եվ այդ զոհերը փորձում են կապել իբր մեր ակտիվության, դիվերսիոն գործողությունների, դիպուկահարի գործողությունների հետ»։ Նա չի բացառում, որ հակառակ կողմն այդ դիերը «վաստակել» է իր չկազմակերպված գործողությունների արդյունքում, կամ՝ Ադրբեջանից հեռու չի լինի հին զոհերին նորի փոխարեն ներկայացնելը, առավել եւս, որ պրակտիկայում դա կա։ Սա՝ հակառակորդի մասով։ Մեր բանակն էլ, ըստ մասնագետների, ունակ է կատարելու իր առջեւ դրված խնդիրները։ Առավել եւս, որ ներքին խնդիրներին, ինչպիսին օրինակ ինքնասպանությունն է, լուծում է տրվում։ ԶՈւ—ն ունի բազում մեխանիզմներ զինվորական մթնոլորտը համահարթեցնելու։ «Որոշ թվական ցուցանիշներով դեպքերի նվազում է արձանագրվել։ Բավական է ասել, որ մի քանի հազար զինծառայող սահմանի վրա մարտական զենքը ձեռքին միասին մարտական ծառայություն է կատարում։ Եթե նման վերահսկողություն չլինի, այս իրավիճակը չենք ունենա, ինքնասպանությունների, օրինազանցությունների թիվը ավելի շատ կլիներ։ Տեսեք, թե տարվա ընթացքում քանի ինքնասպանության դեպք է գրանցվում քաղաքացինե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ոչ մեկ անգամ խոսելով մեր երկրում երկրաջերմային էներգետիկայի զարգացումից՝ «ՀՀ»—ն նկատել է, որ վերջին տարիներին Հայաստանում երկրաջերմային աղբյուրների շահագործումը խիստ արդիական է դարձել։ Որ ոլորտը ներուժ ունի, հաստատ է, ավելին՝ մասնագետներն այն «բարձրապոտենցիալ» են համարում։ Երկրաֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում։ Այս պահի դրությամբ, ինչպես տեղեկացրել ենք, ամենահեռանկարայինը Սյունիքի հրաբխային բարձրավանդակն է, հատկապես Ջերմաղբյուրի տեղամասը, որտեղ, ինչպես ժամանակին վստահեցրել էին մասնագետները, կարելի է երկրաջերմային կայան կառուցել։ Ինչ—ինչ պատճառներով առայժմ չի կառուցվել (որոշակի մանրամասներ նշել ենք), բայց պետությունն այդ գաղափարից դեռ ձեռք չի քաշել։ Ուսումնասիրությունները շարունակվել են, եւ ի հայտ են եկել նոր աղբյուրներ։ Օրինակ, ըստ «Դենիշ էներջի մենեջմընթ Էյ/Էս» ընկերության մասնագետների, Հայաստանում երկրաջերմային էներգիայի օգտագործման 16 գոտիներ կան՝ այսպես Ջերմուկի տարածքում, Վայոց ձորի մարզում Սայաթ—Նովա տարածքը, Սյունիքի մարզում Որոտան գետի հովիտը, Սիսիան քաղաքի մոտ եւ Ույծ ու Շամբ գյուղերի տարածքներում, Կոտայքի մարզում Հանքավանի գոտին, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքում, Սեւանա լճի ավազանում չորս գոտիներ՝ Գրիձոր — Նորադուզի գոտի, Մարտունի — Արմաղանի գոտի, Կարճաղբյուր — Փորակի գոտի, Վահրամասար — Նորաշենի գոտի։ Գործադիրն իր առաջիկա տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրում երկրաջերմային էներգետիկան չի անտեսել։ Էլկայանի կառուցման դեպքում էլէներգիայի սակագներից առայժմ խոսք չկա։ Ժամանակին, երբ Ջերմաղբյուրից էր խոսվում, երկրաջերմային այդ ծրագրի տեխնիկատնտեսա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահական ընտրություններում առաջադրման նոր հայտեր «Քաղաքական դաշտ վերադառնալու խնդիր չկա։ Ես միշտ էլ քաղաքականության մեջ եմ»,–երեկ անդրադառնալով իր՝ քաղաքական գործընթացներին մասնակցության վերաբերյալ հարցին՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ «Ես բացակայել եմ երկու ամիս, հանգստացել եմ։ Իմ կեցվածքը չեմ փոխելու՝ ազնիվ ձեւով, առանց ընտրակաշառքի, առանց դրսի ուժերին ապավինելու, առանց ներսում միավորվելու, առա՛ջ»,— ասել է բանախոսը։ Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ ընդդիմության գործունեությանը, Տ. Կարապետյանն ասել է. «Մենք չունենք ընդդիմություն», ապա, ՀԱԿ—ի անցկացրած պիկետների առնչությամբ հավելել, որ դա պարզապես արվում է, «որ մարդիկ իրենց չմոռանան, իսկ նրանց պահանջներից ու խոստումներից ոչինչ չի իրականացել, կոչերն էլ դարձել են ավանդույթ»։ ԺԿ առաջնորդը նշել է, որ 2013 թ. նախագահական ընտրություններում ինքն էլ է առաջադրվելու։ Նա կարծիք է հայտնել, որ «իմաստը նախագահ լինելը չէ, իմաստը ժողովրդի կողքին լինելն է»։ Տ. Կարապետյանը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանի շանսերը նախագահական ընտրություններում համարում է «զրոյական»։ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը եւս մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2013—ին կայանալիք նախագահական ընտրություններում։ «Իմ մուտքը անհրաժեշտություն է։ Առանց հուսո աստղի եւս արժեք չունի գաղափարը, բայց քաղաքական իրադարձությունների զարգացումը աշնանը այնքան անակնկալ ու հակասական կլինի, կարծում եմ, որ շատ հնարավոր է, քաղաքական արենայում մեկնարկեն լրիվ նոր դեմքեր, որոնք նախկինում չեն դրել իրենց թեկն
...
Կարդալ շարունակությունը »
|
Էներգետիկան մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այդ նշանակությունը ոչ միայն տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից է կարեւորվում, այլեւ հենց երկրի անկախության եւ անվտանգության։ Իսկ տնտեսության զարգացման համար էներգետիկ համակարգը անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկն է դիտվում, ուստի էներգետիկայի զարգացումը կարեւորվում է մեր երկրի արդյունաբերության, տրանսպորտի եւ սոցիալ—տնտեսական զարգացման առումով։ Էներգետիկան այն ոլորտներից է, որ ամենաարագն է արձագանքում քաղաքական գործընթացներին, ավելի ստույգ՝ հիմնականում հենց այս ոլորտն է ամբողջ աշխարհում քաղաքականություն թելադրում, ուստի մեր պարագայում մշտապես օրախնդիր է կայուն զարգացող էներգահամակարգ ունենալը՝ երկարաժամկետ (հասկանալ՝ հիմնարար նպատակային), բայց ճկուն (քաղաքականություն թելադրող, ոչ թե կուլ գնացող) ծրագրերով։ Համապատկերում քննարկելի է դառնում մի հարց՝ մեր էներգետիկայի բնագավառի հիմնախնդիրները։ Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ոլորտի քաղաքականության հիմնահարցերից մեկը ժամանակակից էներգետիկ սարքավորումների կիրառմամբ ցածր գներով հուսալի էներգամատակարարում ապահովելն է՝ բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար՝ միեւնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը։ Մեր երկրի էներգետիկ համակարգը ներառում է էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման եւ ջերմամատակարա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|