Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 22
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայացավ սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հ. Հակոբյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը սիրիահայության հարցերով զբաղվող գլխադասային գերատեսչությունն է եւ, սկսած փետրվարից, զբաղվում է սիրիահայերի հիմնախնդիրներով։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստան ժամանած սիրիահայերի կողմից բարձրացվում են կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի եւ մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցեր, որոնք դասակարգվում են եւ վերահասցեագրվում համապատասխան պետական կառավարման մարմիններին։ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայերի հիմնահարցերի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆ. Զաքարյանը։ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց, որ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք՝ 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան։ ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի պարզաբանմամբ՝ նախարարություն դիմած եւ բժշկական օգնության կարիք ունեցող բոլոր սիրիահայերը ստանում են պատշաճ բուժսպասարկում։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի բանակցված պայմանագիրը։ Այնուհետեւ, անդրադարձ է կատարվել Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները հաստատելու մասին ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծին։ Վարչապետը հանձնարարել է լրամշակել այն, որից հետ ներկայացնել կառավարության առաջիկա նիստին։
|
Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հալեպի մի շարք թաղամասերում տեղի ունեցած բախումները անդրադարձել են երկրի հայ համայնքի վրա։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Նա նաեւ հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե գրոհայինների հսկողության տակ է անցել Հալեպի Ջայդե թաղամասում գտնվող Առաջնորդարանի շենքը։ Երեկ լուր է տարածվել, թե սիրիական զինյալ ընդդիմադիրները գրավել են Կիլիկյան վարժարանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հերքել է այդ լուրը, ինչպես նաեւ շրջանառվող լուրը, իբր, ընդդիմադիրները ցանկացել են գրավել վարժարանը եւ հանդիպել են հայերի դիմադրությանը։ Այնուամենայնիվ, Ռեիսյանի տեղեկացմամբ, օգոստոսի 19—ին եւ 20—ին բախումներ են եղել Ժդիյդե թաղամասի հրապարակում, որը մոտ է գտնվում պատմական հայկական եկեղեցուն, Կիլիկյան վարժարանին, Ազգային առաջնորդարանին։ «Մինչ այս պահը հակամարտությունն ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ շարունակվում է՝ հասնելով քաղաքի կենտրոնական թաղամասեր։ Բախումներ եղել են նաեւ հայաշատ շրջաններից Սուլեյմանիայում։ Վստահաբար կարող եմ ասել, որ որեւէ հայկական հաստատություն չի վնասվել, ազգությամբ հայ որեւէ մեկը չի զոհվել»,—տեղեկացրել է Ռեիսյանը։ Նա հերքել է նաեւ հայաշատ թաղամասերից մեկում գտնվող Թար Զամարիա ռեստորան—պանդոկի գրավման մասին լուրերը։ «Այն չի գրավվել, ինչպես ներկայացվում է մամուլում։ Պանդոկը, որտեղ ընդդիմադիրները հե
...
Կարդալ շարունակությունը »
|
Իտալիայի Ռազմավարական բարձր հետազոտությունների եւ հարակից գիտությունների ինստիտուտի կողմից հրատարակվող «Geopolitica» ամսագրում տպագրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անխուսափելիության մասին» հոդվածը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հոդվածում տրված է հակիրճ պատմական ակնարկ 20—րդ դարում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմների, աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր պետական միավորների առաջացման հիմքում ընկած քաղաքական, իրավական, մշակութային եւ այլ գործոնների ու այդ ուղղությամբ ընդհանուր պատմական դինամիկայի մասին։ Ռուբեն Կարապետյանը ներկայացրել է խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի մեծամասնությունը կազմող հայ բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող ազգային խտրականության հետեւողական քաղաքականության մասին։ Հեղինակն անդրադարձել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար անխոցելի իրավական հիմքերի առկայությանը։ ՀՀ դեսպանը անհեռանկարային է համարել ներկայումս ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի կամարտահայտության ու պայքարի արդյունքում ավելի քան 20 տարի առաջ ձեռք բերված անկախության մերժումը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից որդեգրած «հավասարակշռված մոտեցումը» սխալ մեկնաբանությունների հիմք է տալիս Բաքվին՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով խուսափելու խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի համապարփակ եւ տեւական հանգուցալուծումից։ Դեսպան Կարապետյանը նշում է, որ ԼՂ անկախության ճանաչումը անխուսափելի է, քանի որ անհնար է մի կողմից հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, իսկ մյուս կողմից՝ պաշտպանել «ստալինյան ժառանգության» ամենազավեշտալի մն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|