ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 27

Սիրիայի զինված ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին Համայի թաղամասերում եւ մոտակա գյուղերում։ Տեղի բնակիչների հետ համագործակցության շնորհիվ՝ կառավարական ուժերին հաջողվել է ձերբակալել տասնյակ զինյալների, ոչնչացնել նրանց զինապահոցները։ 
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հետապնդումները եւ բախումները շարունակվում են նաեւ Հալեպի թաղամասերում։ Հալեպի ալ Իզաա թաղամասում զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերը, նրանցից շատերը ձերբակալվել են։ Մեծ թվով զինյալներ են ոչնչացվել Կուստուլ Հարամի եւ Սեյֆ ադ Դաուլա թաղամասերում, նաեւ կանխվել է զինված խմբավորման մուտքը Հալեպի ալ Միդան թաղամաս։ Զինյալների խումբ է հայտնաբերվել Շեյխ Խադար թաղամասի դպրոցում եւ ձերբակալվել։
Զինված բախումներ են տեղի ունեցել նաեւ Հալեպի Ադնան, Մարաա, ալ Աթարիբ գյուղերում։ Զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերով լի 40 մեքենաներ։ Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա գյուղաքաղաքում, որտեղ հիմնականում սուննիներ են բնակվում, բախումների հետեւանքով զոհվել է 25 մարդ, եւս 200—ը վիրավորվել են։
Երեկ համացանցում տարածվել էր հայտարարություն, թե Սիրիայի «Հեղափոխության գերագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21—ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ—տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Մասնավորապես, սեպտեմբերի 21—ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ձայնային եւ լուսային ժամանակակից լուծումներով։ ՀՀ անկախության օրը տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ հանրապետության մարզերում եւ սփյուռքի գաղթօջախներում։
Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել է տարբեր գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը։
Վարչապետը հանձնարարել է վերջիններիս ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով եւ սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար։


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության կյանքում գյուղատնտեսության դերի մասին պատկերացում կազմելու համար ընդամենը պետք է հիշել, որ մեր երկրում զբաղվածների շուրջ կեսը՝ 44.7 տոկոսը բաժին են ընկնում այս ոլորտին։ Գյուղատնտեսության ոլորտում ներկայումս զբաղված է շուրջ 500 հազար մարդ, եւ դժվար է թերագնահատել ոլորտի նշանակությունն ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ քաղաքացիների բարեկեցության ապահովման առումով։ Փաստացի՝ ոլորտը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, գտնվում է իշխանությունների եւ հասարակության ուշադրության կենտրոնում, եւ այստեղ արձանագրված հաջողություններն անմիջապես զգում ենք յուրաքանչյուրս։
Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին արդեն իսկ նկատվում է էական դրական տեղաշարժ ոլորտում՝ բոլոր ուղղություններով։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ասուլիսում նշեց, որ պաշտոնական տվյալներով 2012թ. հունվար—հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10.2 տոկոսով։ Աննախադեպ այս աճի մեջ առյուծի բաժինն ապահովել է բուսաբուծությունը, սակայն անասնապահության ոլորտում նույնպես որոշակի աճ է գրանցվել։ Այսպես, համաձայն օպերատիվ տվյալների՝ բուսաբուծության ոլորտում աճը կազմել է ավելի քան 20 տոկոս, իսկ անասնապահության ոլորտում ավելի քան 2 տոկոս։ 
«Ներկայումս արդեն գյուղատնտեսության ոլորտը կարեւոր դերակատարում ունի երկրի ՀՆԱ—ի ձեւավորման համար։ Ոլորտի մասնաբաժինը սկսած 2005 թվականից անընդհատ նվազ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական ատոմակայանի 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը սկսվեց ընթացիկ տարվա կառավարության 2012թ. ապրիլի որոշմամբ։ Իսկ երկու օր առաջ գործադիրը հաստատեց շահագործման նախագծային ժամկետի երկարացման պահանջները, որոնց կատարմամբ էլ կապահովվի մեր կայանի հետագա անվտանգ շահագործումը։
Մինչ ներկայացնելը, թե ինչ պահանջներ են դրանք, հիշեցնենք, որ մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք, թե եթե մինչեւ 2016թ. չհասցնենք ունենալ նոր ԱԷԿ, ապա հարկ է մտածել գործողի ժամկետը երկարացնելու մասին, եւ որ դա ամենեւին էլ վտանգավոր չէ համապատասխան ստանդարտների պահպանման պարագայում։ Ավելին՝ գործող էներգաբլոկի թողարկումը հետաձգելու տարբերակը լիովին իրագործելի է, քանզի, նախեւառաջ, նախկինում ընդունված շահագործման 30 տարվա ժամկետը նախնական էր, եւ հետո՝ միջուկային էներգաբլոկների շահագործման փորձը վկայում է, որ ռեակտորի իրանի մետաղը նեյտրոնային հոսքի տակ, ինչպես ենթադրվում էր, զգալի փոփոխության չի ենթարկվում։ Ու բացի այդ, ատոմային էներգաբլոկների շահագործման ժամկետները երկարացնելու օրինակներ աշխարհում շատ կան. օրինակ՝ 15 տարով ավելացվել է Լովիզայի, Նովովորոնեժի եւ Պակշի ԱԷԿ—ների էներգաբլոկների շահագործումը։
Այսպիսով, ըստ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի, ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր մեր երկրի օրենսդրությունը չունի, քանզի գործընթացը նոր է։ Նշված պահանջների մշակման ժամանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024