ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 13.10.2024, 04:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 29

Օգոստոսի 26—31—ը Թեհրանում երեք մակարդակով տեղի է ունենալու Չմիավորված երկրների շարժման (ՉԵՇ–Non—Aligend Movement) 16—րդ գագաթնաժողովը. ավագ փորձագետներինը՝ 28—ին, 29—ին՝ ԱԳ նախարարներինը՝ Իրանի ռադիոհեռուստատեսության համաժողովների սրահում, իսկ 30—31—ին՝ Իսլամական համագումարների սրահում առաջին դեմքերի նիստերը։ 
ՉԵՇ—ի գագաթնաժողովները տեղի են ունենում յուրաքանչյուր 3 տարին մեկ, եւ հյուրընկալող երկիրն ստանձնում է կազմակերպության նախագահությունը, սակայն 15—րդն արտահերթ էր՝ նվիրված շարժման 50—ամյակին եւ տեղի ունեցավ Բելգրադում, չնայած որ 1992թ. Սերբիան հեռացել է այդ կազմակերպությունից։
Գագաթնաժողովի խոսնակ Ֆարաղանին նախօրեին հայտնել է, որ ՉԵՇ—ի 120 անդամ երկրներից 105—ը պաշտոնապես հայտնել են իրենց մասնակցության մասին, ընդ որում՝ 45 երկիր ներկայանալու է առաջին դեմքի մակարդակով, որոնց թիվը մեծ հավանականությամբ ավելանալու է եւս 4—ով, 27—ը՝ ԱԳ նախարարի։ Նա շեշտել է, որ նախորդ գագաթնաժողովների համեմատությամբ սա լուրջ ներկայություն է։ Բացի այդ, նա հավելել է, որ գագաթնաժողովը լուսաբանելու են շուրջ 1000 իրանցի եւ 600 օտարերկրյա լրագրողներ։ 
ՉԵՇ—ը ձեւավորվել է սառը պատերազմի ամենաբուռն ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ—ի գլխավորությամբ կապիտալիստական Արեւմուտքի եւ ԽՍՀՄ—ի առաջնորդությամբ սոցիալիստական ճամբարի միջեւ ֆիզիկական բախումների հավանականությունը մեծ էր ավելի, քան երբեւէ։ Արեւմտյան ճամբարի ռազմական գլխավոր դաշինքը ՆԱՏՕ—ն էր, իսկ արեւելյանինը՝ Վարշավայի պայմանագիրը։ Սակայն կային երկրներ, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 572 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Caucasian challenge» (Կովկասյան մարտահրավեր) Բուդապեշտ—Երեւան ավտոերթը նախօրեին կրկին Հայաստանում էր։ Օգոստոսի 11—ին մեկնարկած, 6000 կմ ճանապարհ անցած երթի մասնակիցների թվում էին տասներկու երկրների երեսուներկու երիտասարդ ներկայացուցիչներ՝ տղաներ եւ աղջիկներ։ Հետաքրքիր այս նախաձեռնության նպատակը տարբեր երկրների բնությանը, մարդկանց, նրանց պատմությանն ու մշակույթին հենց նրանց տանը ծանոթանալն է։ Առաջին այցը Հայաստան խումբը կատարել է 2008 թվականին։ Հայաստանը ուղեւորության վերջնակետն է։ Մինչ Երեւանում վերջնական հանգիստ տալը, ավտոերթի մասնակիցները եղել էին Ստեփանակերտում։ Ի դեպ, այստեղ էլ խումբն առաջին անգամ չէ, որ լինում է։ Հինգ տարի շարունակ հայաստանյան երթուղու մաս է կազմում Արցախը։ Ի՞նչ նոր բան են նկատել մասնակիցները Ստեփանակերտում։ Խմբի ղեկավար Աթիլլա Բերենին ասաց, որ իր համար դժվար է առանձնացնել որեւէ բան, ինքն ընդհանուր տպավորություն ունի Ղարաբաղի մասին։ Հյուրընկալ են ղարաբաղցիները, ինչպես բոլոր կովկասցիները. «Եթե մեկի տուն ես հրավիրվել մի բաժակ սուրճի, ապա չորս ժամից շուտ այնտեղից դուս չես գա»։ Իսկ Ստեփանակերտի մասին ասում է. «Ամեն տեղ նորակառույցներ են բարձրանում, մարդիկ են փոխվում դեպի ավելի լավը։ Այնտեղ շատ են սիրում իրենց երկիրը»։
Խմբի անդամները սկզբունք են դարձրել իրենց երթերի ընթացքում կողքի դնել քաղաքականությունը, քանի որ այն միայն կարող է խանգարել բազմազգ կոլեկտիվին։ «Երբ տասներկու ազգության ներկայացուցիչներ միասին օրեր շարունակ ճանապարհին են, ամեն առավոտ, ամեն երեկո միասին նստում են խ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետական բյուջեի կատարողականի առումով խնդիր չենք ունենա

«Առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ կունենանք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայուն իրավիճակ, պետական բյուջեի կատարողականի առումով որեւէ խնդիր չենք ունենա»,— ասուլիսում այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նման կանխատեսում անելու համար ԱԺ պատգամավորին հիմք են տվել վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ հունվար—հուլիսին արձանագրվել է 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշ, տնտեսական աճ է գրանցվել բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից։
Գ. Մինասյանը նաեւ ասել է, որ առաջին կիսամյակի արդյունքների համաձայն, այսօր առկա է նաեւ պետական բյուջեի մուտքային մասի գերակատարում, իսկ տարեվերջին կունենան պետական բյուջեով նախատեսված գնաճի սահմաններում գնաճ։
Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի օրերս ԲՀԿ մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը, պատգամավորը ասել է, թե որեւէ հիմք չկա պահանջելու Հայաստանի վարչապետի հրաժարականը։ «Իհարկե, փոփոխության համար որեւէ հիմք, անհրաժեշտություն չկա։ Ճգնաժամի տարիների ընթացքում տնտեսության զարգացմանը միտված քայլերը, ուղղությունները, որոնք այսօր էլ իրականացնում ենք, ակնհայտ է, դա կառավարության ու անձամբ վարչապետի ներդրումն են»,— ասել է Գ. Մինասյանը։
Պատասխանելով այն դիտարկմանը, թե 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որը պետք է հաստատվի ԱԺ աշնանային նստաշրջանում, խոցելի տեղեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եկամտային հարկի» մասին ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1—ից. այն վերաբերում է բոլորիս, ինչով էլ արդարացվում է հանրային լայն հետաքրքրությունն ու, երբեմն, անհանգստությունն այս առումով։ Բազմաշերտ եւ բազմակողմ հարկման համակարգից ավելի օպտիմալ համակարգին անցում կատարելը բավականին բարդ է. այն պետք է նախ արմատավորվի հասարակության մտածողության մեջ, իսկ սխալ պատկերացումները հաղթահարելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է հասկանալ։ Եվ այսպես, ի՞նչ է առաջարկում մեզ նոր օրենքը։
Փորձենք կառուցել ողջ պատկերը պարզագույն օրինակի միջոցով՝ ընտրելով աշխատողի, ում գործատուն վճարում է ամսական 100 հազար դրամ անվանական աշխատավարձ։ Ներկայումս գործատուի եւ աշխատողի հարկային պարտավորություններն այս առումով ունեն հետեւյալ կառուցվածքը. գործատուն այս չափի աշխատավարձ վճարելու համար մուծում է կատարում սոցիալական վճար՝ 19 հազար դրամի չափով։ Միեւնույն ժամանակ՝ 100 հազար դրամ անվանական աշխատավարձից կատարվում է 3000 դրամ սոցիալական վճար եւ 6450 դրամ եկամտահարկ. այսինքն՝ բուն աշխատավարձից պահվում է 9450 դրամ եւ աշխատողի փաստացի եկամուտը կազմում է 90 հազար 550 դրամ։ Այս ամենից երեւում է, որ ներկայումս գործատուի եւ աշխատողի հարկային պարտավորությունները բաղկացած են երեք մասից. հունվարի 1—ից դրանք կմիանան մեկ միասնական եկամտային հարկում։ Այն 19 հազար դրամը, որ գործատուն այսօր վճարում է որպես սոցիալական վճար, նա կգումարի աշխատողի անվանական աշխատավարձին եւ ստացված 119 հազար դր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 603 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին երեկ հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում։

«Պետական բյուջեի միջոցներից տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվում ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի իրականացման համար։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ծնելիության խրախուսմանն ուղղված կարեւոր այս նախաձեռնությունը, սակայն, ստվերվում է մեր ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով»,—ասել է նախարարը։
Անդրադառնալով ծննդատներում արմատավորված վճարովի այցերին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ անհասկանալի են դրանց համար սահմանված բարձր վճարները։ Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել, թե վճարովի մտացածին ինչ այլ ծառայություններ եւս կան ծննդատներում։ Մասնավորապես առաջարկել է ծանոթանալ հիվանդասենյակների պայմաններին։ Դրանք երբեմն չեն ապահովում գործող չափորոշիչները, եւ կանայք ստիպված են լինում նախընտրել վճարովի հիվանդասենյակները։
Դերենիկ Դումանյանը մասնագետների առջեւ խնդիր է դրել ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ։ hhpress.am

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 528 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը։ Խորհրդակցության նպատակն է ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանոթանալ եւ քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ—ից՝ ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել է առկա խնդիրներին։ ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝ կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաեւ ուսուցիչների մրցույթների անցկացման հետ։ Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ—ի կողմից ներկայացված արձանագրությունները՝ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։

Իր խոսքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվելու են անվճար։ Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. «Հարգելի տնօրեններ, բոլոր դասագրքերը՝ ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար։ Կրթության եւ գիտության նախարարությունը այս առումով իրականացնելու է հետեւողական վերահսկողություն։ Հարգելի տնօրեններ, իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կազմակերպել արդյունավետ»։ Անդրադառնալով դպրոցներում մանկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես մարդը, այնպես էլ պետությունը իր գոյության ընթացքում առաջ գնալու համար ստիպված է լինում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, որոնք տարբեր ժամանակահատվածների համար տարբեր են։ «Անհրաժեշտ է սովորել ժամանակին արձագանքել առկա մարտահրավերներին»,—երեկ լրագրողներին ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ առանձնացնելով այն լուրջ մարտահրավերները, որոնք վերջին մեկ—երկու ամսվա ընթացքում ծառացած են մեր պետության առաջ։ 
Նա անդրադարձավ Վրաստանի հետ մեր երկրի հարաբերություններին, համարելով դրանք չափազանց կարեւոր մի քանի պատճառներով, մասնավորապես Հայաստանը արտաքին աշխարհին միացնող ճանապարհները 70 տոկոսով կախված են Վրաստանից։ 
Հայտնի է, որ պարբերաբար հայ—վրացական հարաբերություններին խոչընդոտող հանգամանքներ են հայտնվում, եւ սա մարտահրավեր է մեզ համար, որին մենք կարողացանք ճիշտ ձեւով արձագանքել՝ Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելով Հովհաննես Մանուկյանին, ով բավականին ակտիվ աշխատում է Վրաստանի կառավարության հետ։
«Հայաստանի ցանկացած դեսպան արտերկրում պետք է ակտիվորեն աշխատի այդ երկրի իշխանությունների հետ, կապող օղակ դառնա կառավարության եւ հայ համայնքի միջեւ»,— նշեց նա։
Բացի դեսպանի հաջող նշանակումից՝ դրական երեւույթ էր Շառլ Ազնավուրի այցը Վրաստան եւ նրա համերգը Ախալցխայում։ 
Ըստ Գրիգորյանի, համերգը նպաստեց հարեւան երկրում հայերի հեղինակության ամրապնդմանը։
Քաղաքագետը խոսեց նաեւ մեր տարածաշրջանում մի քանի դերակատարներ ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 525 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դամասկոսի ամենամոտ եւ ապահով Ջառամանա արվարձանում, որտեղ 70 տոկոս բնակչությունը քրիստոնյա է եւ ավելի քան 250 հայ ընտանիք է ապրում, երեկ գիշեր 2 ականապատ մեքենա է պայթել։ Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ Ջառամանայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ Օգոստոսի 27–ին Դամասկոսի համար բավական ծանր օր է եղել, քաղաք տանող գրեթե բոլոր ճանապարհները փակ են եղել, անդադար ռմբակոծություն է տեղի ունեցել եւ շատ տներ են ավերվել։
Հալեպի թաղամասերում օգոստոսի 27—ի լույս 28—ի գիշերը համեմատաբար խաղաղ է անցել։ 
Կրակոցների ձայներ լսվել են, սակայն լինում են պահեր, որ դրանք բավականին երկար են տեւում, որոշ ժամանակ էլ՝ շատ կարճ։ Հեռախոսակապը մոտ մեկ շաբաթ գործել է, սակայն օգոստոսի 27—ի կեսօրին կրկին խափանվել։ Չի գործում նաեւ համացանցը. էլեկտրականությունը չի խափանվում։ Երեկ կեսօրին հայաշատ թաղամասերին բավական մոտ եղել են շատ ուժեղ ռմբակոծություններ, որոնք կարճ են տեւել։ 
Սիրիայի զինված ուժերը բնակիչների հետ համագործակցության արդյունքում Հալեպի ալ Իզաա, Աամարիա, Թել ազ Զարազիր թաղամասերը մաքրել են զինյալներից, նրանցից շատերը սպանվել են եւ ոչնչացվել, իսկ զենքերը առգրավվել են։ Զինված ուժերը հաջողությունների են հասել նաե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 569 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա)։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել եւ հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ—ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են ՀՀ նախագահի հրավերով ս.թ. հունիսին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցը եւ դրա շրջանակներում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները՝ ուղղված մեծ ներուժ ունեցող հայ—ավստրիական քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ Երկուստեք ընդգծվել է, որ հայ—ավստրիական միջպետական հարաբերությունների 20—ամյա պատմության ընթացքում դա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, որը նոր որակ հաղորդեց երկկողմ համագործակցության օրակարգին։
Նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը նաեւ բազմակողմ ձեւաչափով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ—ի շրջանակներում։
Տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից զրուցակիցները կարեւորել են Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակադրումը։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024