ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 17
Ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերից «Քիմպրոմ—Վանաձոր» ՓԲԸ—ն կսկսի պարարտանյութերի արտադրությունը. այս հավաստիացման հեղինակը ՓԲԸ—ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովն է։ Նա վստահ է, որ Հայաստանը մեծ խնդիր ունի՝ կապված պարարտանյութերի հետ, ամեն տարի երկիր է ներկրվում 15—20 հազար տոննա սելիտրա տեսակի պարարտանյութ։ Միեւնույն տեսակի պարարտանյութի տարիներ շարունակ օգտագործումն ամենեւին էլ բարեբեր չէ վարելահողերի համար, բերքը փչացնում է։ Իսկ սելիտրան մեր երկիրն օգտագործում է 20 տարուց ավելի ժամանակ։ Հողերը պահանջում են նաեւ այլ տեսակի պարարտանյութեր։ ՓԲԸ—ն ծրագիր է ներկայացրել ՀՀ կառավարություն, պատրաստակամություն հայտնել արտադրելու երկու տեսակի պարարտանյութ՝ կարբամիդ եւ ամոնիակի սուլֆատ։ ՀՀ էներգետիկայի եւ գյուղատնտեսության նախարարությունների միջեւ արդեն կնքվել է հուշագիր, որ աջակցություն ցուցաբերեն ընկերությանը։ Ընկերությունում փայփայում են հույսը, որ արտադրանքի մի մասը կլինի պետպատվերի շրջանակներում։ Այսօր պետությունն այլ երկրներից գնում եւ մեր երկիր է ներկրում պարարտանյութ, ապա դոտացիայով բաշխում գյուղացիներին։ Հիմա կարող է գնել տեղի գործարանից։ Գործարանի արտադրամասերը կարգաբերվում են, փորձարկումներ են գնում։ Նախատեսվում է արտադրել 20 հազար տոննա կարբամիդ եւ 20—25 հազար տոննա ամոնիակի սուլֆատ՝ տարեկան։ Ի դեպ, քիմգործարանում ամեն ամիս արտադրվում է նաեւ մեկ տոննա կորունդ, 99.5 տոկոսն արտահանվում է, կես տոկոսն էլ մեր երկրում իրացվում է եւ օգտագործվում զարդեղենի արտադրության ոլորտում։ Ընթերցողին կհետաքրքրի, թե քիմգործարանում արտադրվու՞մ է հիմնական արտադրատեսակը՝ կարբիդ։ Այդ գործով այսօր զբաղվում է այլ ընկերություն՝ «Կոմպոզիտ մետալ» ՓԲԸ—ն։ Արտադրամասը վաճառվել է, այժմ այդ ընկերությունն է նախապատրաստական աշխատանքներ կատարում արտադրություն կազմակերպելու նպատակով։ Բոլոր արտադրամասե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկայի Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը, պաշտպանության և էներգետիկայի  նախարարությունները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ մասնակցեցին մի շարք դաշտային վարժանքների հուլիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում: 
 Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, վարժանքների ընթացքում կիրառվել են իրատեսական սցենարներ՝ զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող նյութերի անօրինական տեղաշարժի դեպքում տեղեկացման ու արձագանքման ընթացակարգերը ցուցադրելու և ուժեղացնելու նպատակով:    
 Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համագործակցում են զանգվածային ոչնչացման զենքի, զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող նյութերի և սովորական զենքերի անօրինական փոխադրումն ու վաճառքը կանխարգելելու գործում: Այս շաբաթվա ընթացքում անցկացված վարժանքները նպատակ են հետապնդում ամրապնդել այս համագործակցությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի կողմից ընդունված պայմանագրերի վրա, որոնք նպատակ են հետապնդում իրականացնելու անդրսահմանային հաղորդակցություն և  գործողությունների համակարգում` միջուկային ու ռադիոակտիվ նյութերի տեղաշարժի հայտնաբերման ու արձագանքման համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագիծը։
Ըստ այդ փոփոխությունների, այսուհետ արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտն իր տեսակին չհամապատասխանող տեսակով ներկայացնելը կամ գովազդելը։ Մեր երկրում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում, որն արվում է կամավոր սկզբունքով։ Որակավորումն անում է լիազոր մարմինը՝ ընթացակարգին համապատասխան։ Իսկ որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմերի եւ այլ պահանջներ։ Հյուրանոցները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղանի եւ հնգաթեւ աստղերով ու «Դելյուքս» գրառմամբ նշվող հինգ աստղանի դելյուքս որակավորման կարգերով։ Իսկ մոթելները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղանի որակավորման կարգերով։ Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են հնգաթեւ աստղերով նշվող մեկից չորս աստղանի որակավորման կարգերով։ Հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնատները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով։ Այսպիսով, պարզ է դառնում, որ արգելվում է որակավորման կարգի նշաններին մոլորեցնելու աստիճանի նման նշաններ օգտագործելը հյուրանոցային տ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Մինչ ամերիկյան մարսագնաց Curiosity-ն ուսումնասիրում է կարմիր մոլորակը, Հոլանդիայում մեծ թափով լծվել են դեպի Մարս ուղարկվող մարդկանց առաջին խմբի առաքելությանը: «Mars One» կոչվող պրոեկտը կառաջարկի մարդկանց դեպի Մարս անվերադարձ ուղևորության տոմսեր, քանի որ դեռևս չի մշակվել անգամ այնպիսի ռոբոտ-սարք, որը հնարավություն կունենա երկողմանի թռիչքին: Պլանավորվում է՝ 2016 և 2022թթ-ին Մարս կուղևորվեն կյանքի համար անհրաժեշտ պաշարներ, որոնք թույլ կտան մարդկանց ապրել Մարսի վրա: Ուղևորության ֆինասավորումը կստացվի հատուկ իրական շոուից ստացված ողջ հասույթից, որը ուղիղ կհեռարձակի ուղևորության ընթացքը ամբողջ աշխարհով մեկ: aravot.am


... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 599 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ցիկլոտրոնի ձեռքբերմամբ մեկնարկում է ուռուցքաբանության հայկական կենտրոնի ստեղծումը

Բելգիական «Այ Բի Էյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռքբերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը մեր քաղաքում կտեղադրվի հաջորդ տարվա սկզբներին։ Ամենայն հավանականությամբ՝ ցիկլոտրոնը իզոտոպների արտադրությունը կսկսի 2014 թ.։ Այս մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց 1.1 մլրդ դրամ բյուջետային վարկ տրամադրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ—ին՝ համապատասխան շենքային պայմաններ ստեղծելու համար։ Վարկը կտրամադրվի տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով՝ որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնին» պատկանող հողամասը՝ ապագայում կառուցվելիք անշարժ գույքով ու ցիկլոտրոնով հանդերձ։ 
Փաստորեն, այս սարքի՝ ցիկլոտրոնի ձեռքբերմամբ մեկնարկում է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքների առաջին փուլը։ Այս սարքի միջոցով է, որ արտադրվելու են ուռուցքային եւ սրտանոթային հիվանդությունների ախտորոշման եւ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոիզոտոպներ։ Իսկ իզոտոպը, արյան մեջ ճառագայթելով, ցույց է տալիս ուռուցքը եւ վիրահատության ընթացքում օգնում վիրաբույժին կողմնորոշվելու։ Բելգիական ընկերության ներկայացուցիչներից մեկը վստահեցնում է, որ սարքավորումը առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն էլ այն է, որ դրա միջոցով հնարավոր է անցկացնել անհատականացված բուժում, ճշգրիտ ախտորոշումը թույլ է տալիս, որպեսզի յուրաքանչյուր հիվանդի համար բուժման որոշակի եղանակ ընտրվի։
Դեռ այս տարվա հունիսի սկզբին Բելգիայում ՀՀ էկոնոմիկայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024