Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 14
Սույն թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում: Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության և Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգևոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը: Այս միջոցառումը մենք գնահատում ենք որպես ջավախահայության նկատմամբ թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին`հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից և իր հայրենի Ախլցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել միջոցառմանը մասնակցելու իր որոշումից և փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները:
|
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած, ՀՀ վարչական իրավախախտումների մասին նոր օրենքով ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 6 ամսից ավել կբացակայեն Հայաստանի Հանրապետությունից և իրենց բացակայության մասին չեն տեղեկացնի իրենց բնակության վայրում գտնվող ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան, կտուգանվեն 3000 դրամ: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրենքի մեջ տարօրինակ ոչինչ չկա։ «Մարդուն միայն բացակայելու համար, ոչ ոք չի տուգանելու, տուգանք են նշանակելու այն մարդկանց, ովքեր կխախտեն օրենքը և չեն տեղեկացնի իրենց բացակայելու մասին հյուպատոսարան կամ դիվանագիտական այլ մարմին»,– բացատրեց նա:
|
30—րդ ամառային օլիմպիական խաղերը 17 անմոռանալի օրվա ընթացքում իրենց վրա էին սեւեռել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Սպորտային տոնն ավարտվեց, եւ եկել է ժամանակն ամփոփելու արդյունքները։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը արդեն երրորդ անգամ էր հյուրընկալում համաշխարհային այս խոշոր միջոցառումը։ Նախկինում ամառային օլիմիպիական խաղերը Լոնդոնում անցկացվել էին 1908 եւ 1948 թթ.։
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 12—ին մեծ շուքով նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ՝ շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը։ Իսկ հայ կնոջ համար ս. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը համարվում է Մարիամ Աստվածածնի՝ երկինք փոխադրվելու հիշատակի օրը, որը նշվում է օգոստոսի 15—ի մերձակա կիրակի օրը։ Աստվածածնի վերափոխման տոնի օրը, հայստանյայց եկեղեցիներում ս. պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեք։ Օրհնվել է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը։ Հայ առաքելական եկեղեցին օգոստոսի 13—ին նշել է հանգուցյալների հիշատակությա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|