Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30
Դամասկոսի արվարձաններում անդադար կրակոցների եւ պայթյունների ձայներ են լսվում։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանը՝ ավելացնելով, որ ամենուրեք սեւ ծուխ է երեւում։ Նրա խոսքով՝ բախումներն ակտիվացել են նաեւ Հալեպի Նոր գյուղ եւ Սուլեյմանիա թաղամասերում։ Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները շարունակվել են, մասնավորապես, Հալեպի Սալահ ադ Դին, Աամարիա, Հաշքալ, Թել ազ Զարազիր թաղամասերում, որտեղ մեծ քանակությամբ զենք է առգրավվել։ Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները բախումներ են ունեցել զինված խմբավորման հետ, որոնք Հալեպ—Ռակկա ճանապարհին քաղաքացիներ են առեւանգել։ Տեղի ունեցած բախումների հետեւանքով զինված խմբավորման անդամները ձերբակալվել են։ Զինված խմբավորումը Դամասկոսի Զամալկա արվարձանում քաղաքացիների է առեւանգել, որոնց թվում՝ նաեւ կանանց։ Առեւանգվածները սպանվել են քաղաքացիների աչքի առջեւ, դիերը՝ հավաքվել Աշ շեյխ Ասքար մզկիթում։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ մզկիթում հայտնաբերվածների թվում հայերի վեց հոգանոց ընտանիքի անդամներ են։ Վահե Շահինյանը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությունը։ Արյունալի բախումներ են տեղի ունեցել նաեւ Իդլեբ քաղաքում, որտեղ զինյալներն օգոստոսի 29—ի առավոտյան հարձակվել են ռազմական օդանավակայանի վրա։ Չնայած զինյալների մեծ թվաքանակին՝ զինված ուժերին հաջողվել է հակակարված տալ։ Զինյալներից շատերը ձերբակալվել են։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «Ադ Դունիա
...
Կարդալ շարունակությունը »
|
Բաքվի հավակնությունները ԼՂ հակամարտության հարցում հնարավոր չէ բավարարել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնին սեպտեմբերի 7—ին կվերադառնա արցախյան շարժման ակտիվիստ Բակո Սահակյանը։ Առաջին հերթին կցանկանայի անել այն, ինչ բաց է թողել մեր երկրի ղեկավարությունը՝ շնորհավորել Բակո Սահակիչին հերթական նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,–ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի «Դժվար ճանապարհ դեպի խաղաղություն» Արցախին նվիրված հոդվածում գրել է «Յաբլոկո» կուսակցության քաղաքական հանձնաժողովի անդամ, պրոֆեսոր Վիկտոր Շեյնիսը։ Հոդվածի հեղինակին վստահվել է հետեւել Լեռնային Ղարաբաղում անկախությունից ի վեր անցկացվող ընտրություններին։ «Այս տարիներին, շրջելով երկրում, ես հասցրել եմ լինել տասնյակ ընտրատեղամասերում եւ մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ թեկնածուների, նախարարների, քաղաքական գործիչների, անգամ ընդդիմադիրների հետ։ Խոսել եմ ընտրատեղամասերի առջեւ հավաքված բնակիչների հետ, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների եւ դիտորդների հետ, հետեւել եմ քվեաթերթիկների հաշվելու գործընթացին։ Եվ այս ամենի արդյունքում կարող եմ վստահ ասել, որ դրանք մշտապես եղել են արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ։ Ամենից շատ կուզենայի, որ Ռուսաստանը երբեւէ մոտենար թափանցիկության եւ թեկնածուներին տրված հավասարության այդ մակարդակին»,–գրում է հեղինակը։ Շեյնիսն անդրադարձել է նաեւ հանրապետությունում տիրող ոչ այնքան հեշտ կյանքին։ Նա գրում, է որ արդեն մեկ քառորդ դար է, ինչ այդ փոքր երկիրը դիմակայում է ադրբեջանական կողմի ագրեսիային եւ սպառնալիքներին։ «1988 թվականից ԼՂՀ—ն ապրում, ամրապնդում է իր
...
Կարդալ շարունակությունը »
|
«Անցյալ տարվա ընթացքում ԿԳՆ թեժ գիծն ավելի քիչ ահազանգեր է ստացել, քան 2010—ին։ Սակայն սա չի նշանակում, որ հասել ենք ինչ–որ օպտիմալ մակարդակի։ Տեսլականում ընդհանրապես չպետք է լինեն նման ահազանգեր։ Անգամ ահազանգերի այս խիստ կրճատված ծավալն ինձ անհանգստացնում է, քանի որ այդ երեւույթները դեռեւս եզակի, բայց, այնուհանդերձ, ներկայացված են մեր կրթական համակարգում։ Խոսքը հատկապես դրամահավաքության մասին է»,–Երեւանի եւ մարզերի ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով, օրենքով եւ կարգերով ծնողական կոմիտեն, հանրույթն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ օգնում է դպրոցին, թե չի օգնում, իսկ պարտադրել ծնողներին գումար հավաքել՝ անընդունելի է։ Նախարարը նշել է, թե պետք է հասկանալ, որ աշակերտները տարբեր ընտանիքներից են, ու մեկի ծնողներին հեշտ է տալ էքսկուրսիայի համար հավաքվող 3000 դրամը, իսկ մյուսի ընտանիքին՝ ոչ։ «Մենք չպետք է լրացուցիչ սոցիալական բեռ ստեղծենք մեր բնակչության, հասարակության համար»,– ընդգծել է նախարարը։ Նա խոսել է ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման մասին՝ ասելով, որ այս պահին չեն կարող միաժամանակ բոլոր դպրոցներում սկսել բարեկարգման աշխատանքներ։ «Եթե մենք մեկ տարվա ընթացքում բոլոր ավագ դպրոցներում սկսենք բարելավել շենքային պայմաններն ու նյութատեխնիակական ապահովումը, անհարժեշտ է միայն դպրոցաշինության համար հատկացնել 120 միլիոն դոլար։ Ակնհայտ է, որ սա իրատեսական թիվ չէ միանգամից այս հարցերը լուծելու համար»
...
Կարդալ շարունակությունը »
|
Անդրադառնալով այն հարցին, որ մեր ԱԷԿ—ի շահագործման ժամկետը երկարացվելու է, խոսել էինք նաեւ այն խնդրից, որ ԱԷԿ—ը շահագործումից հանելն էլ երկարատեւ գործընթաց է՝ դրա տարբեր փուլերում ծախսատարությամբ։ Ու որպեսզի ակնհայտ դառնա ծախսվելիք գումարի չափը, նախ պետք է հասկանալ, թե քանի փուլով է լինելու այդ ընթացքը։ Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու գործընթացի տարբեր փուլերում ծախսերը հետեւյալ կերպ են գնահատվում։ 1. Շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստման փուլի համար գնահատված ծախսերը 5.7 մլն եվրո են գնահատվում։ Սակայն այս փուլի համար ծախսերի ծավալը զգալիորեն կախված է այն հանգամանքից, թե այդ աշխատանքում քանի միջազգային փորձագետներ են ներգրավվում։ 2. Հետշահագործման փուլի համար գնահատված ծախսերը 56 մլն եվրո են, այդ թվում՝ 21 մլն եվրոն՝ աշխատավարձ, 32 մլն եվրոն՝ ներդրումային ծախսեր եւ 3 մլն եվրոն՝ այլ ծախսեր։ Չնախատեսված ծախսերի բաժինը 25 տոկոս է՝ 14 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի 70 մլն եվրո։ Ցածր եւ միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցումը դիտարկվում է որպես ծախսերի առանձին հոդված։ Մի շարք պայմաններից կախված՝ այդ ծախսերը կարող են զգալիորեն փոփոխվել՝ 30.0—ից մինչեւ 80.0 մլն եվրո։ Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման համար նախատեսվում է 52.5 մլն եվրո։ Եթե ՀԱԷԿ—ի հարթակում կառուցվի նոր միջուկային էներգաբլոկ, ապա վերջնական թաղման համար պահանջվող միջոցները գնահատելիս հարկի կլինի
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|