Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 28
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Panorama.am»—ի հարցին –Պարոն Քոչարյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անցկացվեն Ստամբուլում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ –Եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները դիմեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումների քաղաքականության եւ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման։ Խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Թուրքիան առնվազն պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ՝ ոչինչ» դիրքորոշմանը եւ բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու փորձերին, որոնք ուղղված են միջնորդների ջանքերը տապալելուն։
|
Հայ—ղազախական քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ վերջին քսան տարիների ընթացքում կառուցվել են իրապես բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված հարգանքի եւ խորը վստահության վրա։ «Արմենպրեսի» մամուլի սրահում օգոստոսի 27—ին լրագրողների հետ հանդիպմանը երկկողմ հարաբերություններին նման գնահատական է տվել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։ «Ես մեծ հաճույքով եմ արձանագրում, որ օգոստոսի 27—ին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը։ Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ներկայում Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բնորոշվում են զարգացման կայունությամբ»,— նշել է նա։ Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջեւ տնտեսական, սոցիալ—քաղաքական, մշակութային հարաբերությունները յուրաքանչյուր պատմական փուլում ավելի են ամրապնդվել։ 1991—1992 թթ. Ղազախստանը եւ անձամբ՝ նախագահ Նազարբաեւը ղարաբաղյան հարցի կարգավորմանը գործուն մասնակցություն են ունեցել։ «Հայ—ղազախական հարաբերությունների կարեւորագույն առանձնահատկությունը քաղաքական երկխոսության բարձր մակարդակն է։ Դրա վառ ապացույցը մեր երկրների ղեկավարների պարբերական հանդիպումներն են, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցությունը»,— ընդգծել է Բոզժիգիտովը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ—ղազախական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման բոլոր երաշխիքները կան։ Հայ—ղազախական հարաբերությունների ամենախոցելի կետն առեւտրաշրջանառությ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Հայաստանում բացվեց հայ—իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի գրասենյակը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ պալատի բացմանը ներկա էին ՀՀ—ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Իտալիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Մարտա Դասսուն, ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը։ ՀՀ—ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի բացումը կարեւոր հիմնաքար համարեց հայ—իտալական համագործակցության համար։ «Պալատի ստեղծումն իր գագաթնակետին հասցրեց հայ գործարարների եւ դեսպանության համագործակցությունը, որտեղ նկատելի է փոխըմբռնումը։ Այս ծրագրով ապացուցվեց, որ կա ցանկություն քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը շարունակելու համար»,–նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝ ասոցիացիայի դերն ու նշանակությունը չպետք է գնահատել միայն տնտեսական առումով, քանի որ երկու երկրների հարաբերությունները կարեւորվում են նաեւ պատմամշակութային խոր արմատներով։ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, նախարարի տեղակալ Մարտա Դասսուն համոզմունք հայտնեց, որ հայ գործարար շրջանակների ներդրումները մեծ նշանակություն կունենան հայ—իտալական հարաբերությունների վրա։ Հայ—իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիան ներկայացնելու է իր բոլոր անդամների շահերն ու իրավունքները, համակարգելու անդամների գործունեությունը։ Ասոցիացիայի անդամների թիվը հասնում է 23—ի, սակայն 2013թ. ընթացքում կընդլայնվի՝ ներգրավելով այլ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվ ինչ տարբերակ է ընտրվել մեր երկրի պարագայում Մեր պետությունը աներկբա որոշել է, որ մենք պետք է շարունակենք զարգացնել միջուկային էներգետիկան, քանզի դրա համար ունենք ամենակարեւորը՝ մասնագիտական հզոր դպրոցը։ Նաեւ միջազգային տարբեր ամբիոններից մեկ անգամ չէ, որ հնչեցրել ենք ամենաբարձր մակարդակով, թե հաշվի առնելով նույն միջազգային զարգացումները, մենք գործող ատոմակայանը կհանենք շահագործումից միայն այն ժամանակ, երբ այն արդեն փոխարինած կլինենք համարժեք հզորությամբ։ Ընդ որում, այդ փոխարինումը անպայման կլինի հենց միջուկային հզորությամբ։ Սա ամրագրված է մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրում։ «ՀՀ»—ի նախորդ համարում ասել էինք, թե քանի որ նոր ԱԷԿ—ի կառուցումն ուշանում է, ուստի հնի՝ այսինքն՝ գործողի շահագործման ժամկետը երկարացվում է՝ պարտադիր անվտանգության պահանջների կիրառմամբ։ Սրան զուգահեռ համապատկերում հարկ է անդրադառնալ մեկ հարցի եւս. գործող ԱԷԿ—ն էլ, իր հերթին, շահագործումից հանելը մեկ օրվա կամ մեկ ամսվա բան չէ, ավելի պատկերավոր ասած՝ հացի արտադրամաս չէ, որ փակես—գնաս, երկարատեւ ժամանակահատված պահանջող գործընթաց է ու, ի դեպ, դարձյալ անվտանգության պարտադիր պահանջների կիրառմամբ։ Եվ այսպես, մասնագետ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 25–ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ։ Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, այդ թվում՝ հետընտրական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները, կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրել, քննարկել նաեւ առաջիկա ծրագրերը։ Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող կարեւոր եւ արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները։ Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին կյանքին՝ կրթական, սոցիալ—տնտեսական, ներքաղաքական թեմաներին եւ տարածաշրջանային մարտահրավերներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|