ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 24


        
իրականության հոգևոր ու բանական ծայրահեղ ծանծաղությունը: Արդի ավելի քան խայտառակ բարոյահոգեբանական իրավիճակում այդ իհարկե բնականոն է: Քանզի տխմարությունը, տմարդությունն ու տկարությունը հորեղբոր տղաներ են և տարաչափորեն հանդես են գալիս միմյանց բորբոքելով: Ուստի, որքան էլ ցավալի` բայց նույնքան բնականոն է, որ կեցական և ինտելեկտուալ բարբաջանքով հեղեղված հայ ԶԼՄ-ները, ազգային ինքնության ու ինքնագիտակցության շուրջ ընթացող դատարկ բանավեճերում նման գերխնդրականը չհրապարակեին:Բազմիցս ենք զգուշացրել, որ «Ազգերը մեռնում են... տխմարությունից», իսկ սովորաբար մեռնում են մեռնելուց առաջ, մարվում են հոգեպես` ինչպես բոլոր զառամյալները: Այսուհանդերձ, բոլոր օրգաններն ու բջիջները միաժամանակ չեն մահանում, իսկ առավել կենսունակները որոշ դեպքերո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 1186 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով եւ արդյունքներով Հայաստանի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է։ Պատահական չէ, որ ըստ վիճակագրական տվյալների՝ 2012թ. հունվար—հունիսին հանրապետություն են ժամանել 281034 զբոսաշրջիկներ, այսինքն՝ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.1%—ով։ Արժե նշել նաեւ, որ վերջին տասը տարում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 15 անգամ։ Սա չի նշանակում, թե ոլորտում բոլոր խնդիրները լուծված են։ Դրանք դեռ շատ են, ուստի երկրի գրավչությունը մեծացնելու նպատակով կառավարությունը մինչեւ 2016 թ. հստակ իրականացվելիք ծրագրերի ցանկ է մշակել։ Դրանց նպատակն է ապակենտրոնացնել զբոսաշրջային գործունեությունը մայրաքաղաքից դեպի մարզեր, բարձրացնել հյուրանոցային եւ ծառայություններ մատուցող այլ օբյեկտների սպասարկման որակը, ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը աշխարհին եւ այլն։ Չպետք է մոռանանք, որ զբոսաշրջային մեծ ներուժ ունի նաեւ Արցախը եւ զբոսաշրջային քարտեզներում անպայման պետք է ներառել արցախյան երթուղիները։


Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ցորենի բերքահավաքի 72—73 տոկոսն արդեն կատարված է։ Այն մոտավորապես կազմում է 165—170 հազար տոննա բերք։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ օգոստոսի 23—ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը նշել է, որ ընթացիկ տարում հացահատիկի բերքը, յուրաքանչյուր միավոր հեկտարում, նախորդ տարվա համեմատ ցածր կլինի, սակայն լրացուցիչ ցանքատարածությունների հաշվին համախառն ներքին արդյունքը կլրացվի։
Պտուղ—բանջարեղենի բարձր բերքատվության համար ընթացիկ տարում ստեղծվել են նպաստավոր պայմաններ։ Նախորդ տարվա 787 000 տոննա բանջարեղենի փոխարեն այս տարի կհավաքվի 840—845 հազար տոննա։ Այս տարի կաճեն նաեւ ծիրանի մթերման ծավալները. 2011—ին մթերված 40 հազար տոննայի փոխարեն 2012 թ. մթերվել է 70 հազար տոննա բերք, որից 12 հազարն արտահանվել է։ Կարտոֆիլի բերքի հետ եւս խնդիրներ չկան. այն բավարար քանակությամբ է։
Փոխնախարարի փոխանցմամբ՝ այս տարվա օգոստոսի 20—ի դրությամբ մթերվել է 235—240 հազար տոննա խաղող։ Հանրապետությունում առատ են նաեւ դեղձի պաշարները։


Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ըստ «Fitch»—ի՝ Սերժ Սարգսյանը կրկին կհաղթի նախագահական ընտրություններում

«Fitch» միջազգային վարկանշային գործակալությունը հրապարակել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանշային իր կանխատեսումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, Հայաստանի տնտեսության երկարաժամկետ կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ BB— կայուն մակարդակում՝ հաշվարկված արտարժույթով եւ տեղական արժույթով։ Միաժամանակ, երկրի՝ թողարկողի դեֆոլտի վարկանիշի կարճաժամկետ կանխատեսումն արտարժույթով B մակարդակում է, իսկ առաստաղը՝ BB մակարդակում։
Գործակալությունը փաստել է, որ Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքը 2011 թվականին աճել է 4.6 տոկոսով սպառման եւ արտահանման, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի աճի շնորհիվ։ «Fitch»—ի մասնագետները կանխատեսում են, որ 2012—14 թթ. ՀՆԱ—ի աճը կկազմի 4 տոկոս։ Նշվում է, որ լեռնահանքային ոլորտում արդյունահանման ցուցանիշները հնարավոր է գերազանցվեն, սակայն մետաղների գներից եւ ռուսաստանյան տնտեսությունից կախվածությունը խոցելիության աղբյուր են։ Նշվում է նաեւ, որ ներդրումային մթնոլորտի բարելավման դեպքում ոլորտը կարող է ավելի արագ աճ արձանագրել միջնաժամկետ հեռանկարում։
Գործակալությունն, անդրադառնալով Հայաստանի բյուջետային դեֆիցիտին, նշում է, որ հետագա առաջընթացը գերադասելի է հարկահավաքման բարելավման, ոչ թե ծախսերի նվազեցման միջոցով։
«2014—ին նախատեսված կենսաթոշակային բարեփոխումները թեպետ ենթադրում են բյուջետային ուղղակի ծախսեր՝ կարճաժամկետ հեռանկարում, սակայն կարող են նպաստել կապիտալի տեղական շուկաների զարգացմանն ու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քսաներկու տարի առաջ՝ օգոստոսի 23—ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ—ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո՝ օգոստոսի 24—ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12—րդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ։
Հայաստանի պատմության թանգարանում պահվող ՀՀ անկախության հռչակագրի բնօրինակը երկրի նորագույն պատմության մասին վկայող լավագույն ցուցանմուշներից է։ 
Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը, 1996 թվականին, երբ նախատեսվում էր «Երեք հանրապետությունները» խորագիրը կրող ցուցահանդեսը, թանգարանին է տրամադրվել հռչակագիրը եւ գրիչը, որով այն ստորագրել էր Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահը։ «Այդ օրից ի վեր մեր սրահում ցուցադրում ենք երրորդ հանրապետության մասին մեր լավագույն նյութերից մեկը, որը բավական մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ, քանի որ այն մեծ արժեք ներկայացնող բնօրինակն է»,–ասել է Գալստյանը։
Հայաստանի անկախության հռչակագիրը ընթերցել է Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը։ Անկա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը նոր մտածողության հիմքը դրեց, բավական մեծ դեր կատարեց մեր ազգի համար։
Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կարեւորության ու դրա դրույթների կատարման մասին, ԱԻՄ նախագահը նշել է. «Բոլոր անհրաժեշտ քայլերն այդ ժամանակվա իշխանությունների կողմից չարվեցին»։
Իսկ թե այժմ քաղաքական ո՞ր ուժից սպասելիքներ ունի հարցին, նա պատասխանել է. «Ոչ մեկից էլ սպասելիք չունեմ։ Եթե կա մի քաղաքական ուժ, որ էական բան պետք է աներ մեր ժողովրդի կյանքում, արդեն պետք է արած լիներ կամ սկսած լիներ։ Շատ խնդիրներ չկան, հիմնական հարցերն են՝ Հայաստանի ինքնիշխանություն, ազգային միասնություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արժեքային համակարգ։ Այս ուղղությամբ գործող քաղաքական ուժերը որեւէ խնդիր չեն տեսնում»։ Իսկ վերջում ընդգծել է. «Սպասելիք ունեմ միայն ինձնից։ Պատրաստ եմ աշխատել այն քաղաքական ուժերի հետ, ովքեր ազնիվ, բարեկիրթ, անշահախնդիր են, երբ հարցը վերաբերում է ազգային խնդիրներին։ Նրանք կդառնան իմ դաշնակիցները»։
Պ. Հայրիկյանը հաստատել է, որ մասնակցելու է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին։
«Օգոստոսի 23—ի հռչակագրի պատմական արժեքը կարելի է հետեւյալ կերպ ձեւակերպել՝ հայության, Հայաստանի զարգացման հետագա ընթացքը եւ հետագա ուղին վերահաստատվեց։ Վերահաստատվեց, որովհետեւ այդ ուղու հաստատումը իրավական ձեւակերպում ստացել էր արդեն 1918 թվականին, երբ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024