ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 17 » Հայաստանը իզոտոպների արտադրությունը կսկսի 2014 թվականին
11:23
Հայաստանը իզոտոպների արտադրությունը կսկսի 2014 թվականին

Ցիկլոտրոնի ձեռքբերմամբ մեկնարկում է ուռուցքաբանության հայկական կենտրոնի ստեղծումը

Բելգիական «Այ Բի Էյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռքբերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը մեր քաղաքում կտեղադրվի հաջորդ տարվա սկզբներին։ Ամենայն հավանականությամբ՝ ցիկլոտրոնը իզոտոպների արտադրությունը կսկսի 2014 թ.։ Այս մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց 1.1 մլրդ դրամ բյուջետային վարկ տրամադրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ—ին՝ համապատասխան շենքային պայմաններ ստեղծելու համար։ Վարկը կտրամադրվի տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով՝ որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնին» պատկանող հողամասը՝ ապագայում կառուցվելիք անշարժ գույքով ու ցիկլոտրոնով հանդերձ։ 
Փաստորեն, այս սարքի՝ ցիկլոտրոնի ձեռքբերմամբ մեկնարկում է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքների առաջին փուլը։ Այս սարքի միջոցով է, որ արտադրվելու են ուռուցքային եւ սրտանոթային հիվանդությունների ախտորոշման եւ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոիզոտոպներ։ Իսկ իզոտոպը, արյան մեջ ճառագայթելով, ցույց է տալիս ուռուցքը եւ վիրահատության ընթացքում օգնում վիրաբույժին կողմնորոշվելու։ Բելգիական ընկերության ներկայացուցիչներից մեկը վստահեցնում է, որ սարքավորումը առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն էլ այն է, որ դրա միջոցով հնարավոր է անցկացնել անհատականացված բուժում, ճշգրիտ ախտորոշումը թույլ է տալիս, որպեսզի յուրաքանչյուր հիվանդի համար բուժման որոշակի եղանակ ընտրվի։
Դեռ այս տարվա հունիսի սկզբին Բելգիայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ հիշյալ ընկերության միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Այս փոխգործակցության արդյունքում էլ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին ընկերությունը մինչեւ 2013 թ. փետրվարը կմատակարարի 2,5 մլն եվրոյի համապատասխան սարքավորումներ։ Կենտրոնը լաբորատորիայից եւ կլինիկայից զատ կունենա նաեւ ախտորոշման կենտրոն՝ մեր երկրում նախատիպը չունեցող նորագույն սկաներով, ինչն էլ հնարավորություն կտա օրգանիզմում ուռուցքը հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում, ըստ այդմ, բուժումն ավելի արդյունավետ կլինի։ Եթե հաշվի առնենք այն, որ մեր երկրում քաղցկեղով հիվանդների թիվն աճի միտում ունի, ապա ակնհայտ կդառնա կենտրոնի կարեւորությունը։
Բացի այս՝ իզոտոպների արտադրությունը միայն բժշկությանը չէ, որ պետք է, այլ՝ տնտեսությանը, գյուղատնտեսությանը։ Տարածաշրջանում գոյություն չունի նշված ոլորտներում պահանջարկ ունեցող ռադիոիզոտոպների արտադրություն, ավելին՝ 2 հազ. կմ հեռավորության վրա բացակայում են նման արտադրություն կազմակերպելու հնարավորություն ունեցող երկրներ։ Իսկ սա նշանակում է, որ կենտրոնը ոչ միայն կբավարարի մեր երկրի պահանջները, այլեւ՝ հարեւան երկրների։ Ու եթե նաեւ ասենք, որ ներկայումս Հայաստանը ցիկլոտրոնային արտադրության իզոտոպներն ամբողջությամբ ներկրում է, իսկ կենտրոնի հիմնադրումից հետո տրամագծորեն հակառակը կլինի, շահութաբերության գործոնն էլ պարզ կդառնա։ Քանզի եթե քաղցկեղով հիվանդները շատ են, ապա դա երկրին սոցիալական ու տնտեսական վնասներ է պատճառում։ Հայաստանում ամեն տարի միջինում բուժում են ստանում մոտ 35.000 ուռուցքային հիվանդներ, որոնցից 83% կազմում են չարորակ գոյացություններով հիվանդները։ Այս հիվանդներից մոտ 5000—ը կարիք ունի ավանդական վիրաբուժական եւ քիմիոթերապեւտիկ միջամտությունների, իսկ ճառագայթային եւ ռադիոնուկլիդային բուժման մեթոդները չարորակ նորագոյացությունների բուժման չափազանց բարձր արդյունավետությամբ օժտված եղանակներ են, որոնք տնտեսապես զարգացած երկրներում կիրառվում են ուռուցքաբանական հիվանդների 60—75%—ի մոտ։
Նաեւ՝ ոչ բոլոր երկրներում է, որ հնարավոր է կազմակերպել հիվանդների բուժումը նշված մեթոդներով, մասնավորապես ռադիոնուկլիդային բուժում իրականացնելու համար անհրաժեշտ է միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագիտական ներուժ, որը անմիջականորեն ներգրավված կլինի ռադիոնուկլիդների արտադրության մեջ։ Մեր պարագայում այս խնդիրը չկա. մեր երկրում կան բժիշկներ, ֆիզիկոսներ, ովքեր կարող են ապահովել նշված մեթոդների կիրառմամբ բուժման բարձր արդյունավետությունը։ Սա նշանակում է, որ կենտրոնը կապահովի ոչ միայն ՀՀ—ի կարիքները, այլեւ նախադրյալներ կստեղծվի տարածաշրջանի այլ երկրներից կենտրոնում բուժման նպատակով հիվանդների ներհոսքի համար, ինչպես նաեւ կենտրոնի արտադրանքի արտահանման համար դառնալով տարածաշրջանային կենտրոն։
Սրան հավելենք ցիկլոտրոնի կիրառական նշանակությունը, օրինակ, արդյունաբերության ոլորտում։ Այստեղ ցիկլոտրոնի միջոցով կարելի է ուսումնասիրել մեքենաների մաշվածությունը, նաեւ երաշխավորել քսանյութերի եւ մաշվածության հանդեպ դիմացկուն մեքենասարքավորումների բարձրորակ աշխատանքը։ Գյուղատնտեսության բնագավառում հնարավոր կլինի բարձրացնել բույսերի՝ հիվանդությունների նկատմամբ դիմացկունությունը (պրոտոնի ռադիացիայի օգտագործմամբ)։ Որպեսզի հանգիստ լինեն նաեւ բնապահպանները, համենայնդեպս, էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ իզոտոպների արտադրության նոր եղանակների մշակումը անվտանգ է բնապահպանական տեսանկյունից։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 440 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024