ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 13:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 51 52 »

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը։ Նշվել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 155—րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը կարող է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով ետ վերցնել հրաժարականը։ Խորհրդարանի նախագահն այդ դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե պատգամավորը դիմումը ետ չի վերցնում, ապա կազմվում է արձանագրություն հրաժարականի մասին, եւ դադարում են պատգամավորի լիազորությունները։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված, որն ստորագրում է ՀՀ ԱԺ նախագահը։
Այնուհետեւ խորհրդարանը ձեռնամուխ է եղել ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ լրացել է ՀՀ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը։
Խորհրդարանի նախագահը նշել է, որ Սահմանադրության 149—րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված կարգով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Այլ թեկնածություններ չեն առաջադրվել։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ներկայացնելով թեկնածուին, պարզաբանել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը կրում է ձեւական բնույթ, եւ բոլորովին նպատակ չկա նրան ընտրելու։ Առաջադրումը կատարվել է՝ ապահովելու համար ՀՀ Սահման ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների, իսկ հոկտեմբերի 23—ին արդեն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խորհրդարանական քննարկումների ու քվեարկության հանդեպ ԱԺ—ի ամենամեծ խմբակցության՝ ՀՀԿ—ի դիրքորոշումը ավարտին հասցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման շուրջ նույնիսկ տեսական բանավեճը։ ՀՀԿ—ն աներկբայելիորեն ցույց տվեց, որ նախանձախնդիր չէ պետակառավարման համակարգի մի շարք կարեւոր հարցերի լուծումներ գտնելու գործում՝ հաշտված խորհրդարանի արձակման փաստի հետ։ Ըստ էության, ՀՀԿ—ն, հրաժարվելով մասնակցել ԸՕ—ի վերափոխմանը, ոչ թե խնդիր ստեղծեց գործադիր իշխանության համար, այլ հարվածեց 2—4—րդ տեղերին հավակնող ուժերին՝ վերջիններին զրկելով ապագա խորհրդարանում հայտնվելու ռեալ շանսից։ Իսկ ահա ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության փաստացի տապալմամբ՝ ՀՀԿ—ն հրաժարվեց պետական կառավարման համակարգի պատշաճ ֆունկցիոնալիզացիան ապահովելու քաղաքական պատասխանատվությունից ու հանրային պարտավորության կատարումից։
ԸՕ—ի փոփոխությունները, ըստ էության, անհրաժեշտ էին 7—րդ գումարման Ազգային ժողովի կազմի բազմազանության ապահովման համար։ Գրեթե հաստատ է, որ առաջիկա շրջանում իշխանության վարկանիշը էականորեն չի նվազելու, եւ Երեւանի ավագանու ընտրությունների պատկերը կրկնվելու է համապետական մասշտաբով։ Այս տեսանկյունից ԸՕ—ի վերափոխումների խափանումը որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա ԱԺ—ի նոր մեծամասնության ձեւավորման վրա, այսինքն՝ «Իմ քայլը» դաշինքը, ըստ էության, առարկայական դժվարությունների չի բախվելու։ Այդուհանդերձ, լուրջ խնդիր են ունենալու մյուս քաղաքական ուժերը, որոնք սեպտեմբերի 23—ի ընտրություններին անակնկալի եկան։ Այսժամ անցողիկ շեմը հաղթահարեց միայն մեկ կուսակցութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո անցել է մեկ շաբաթ եւ այսօր, համաձայն ՀՀ Սահմանադրության պահանջի, Ազգային ժողովը պետք է քննարկի նոր վարչապետի թեկնածություն առաջադրելու հարցը։ 
«Ելք» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ինչպես նշել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, եւ իրենց նպատակն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգն ապահովելն է։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ խմբակցությունը հավատարիմ կմնա ստորագրած հուշագրին եւ ԱԺ—ում վարչապետի ընտրությանը չի քվեարկի։
ՀՀԿ խմբակցությունը վերահաստատել է վարչապետ չառաջադրելու իր դիրքորոշումը։
ՀՅԴ խմբակցությունը իր որոշման մասին կհայտարարի այսօր։
Երեկ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է ստորագրահավաք, որին միացել է 35 պատգամավոր։ 
Նրանց պահանջը ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին քննարկելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելն էր։ Ավելի ուշ ԱԺ լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100—րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41—րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29—ին, ժամը 11։00—ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

 

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 334 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ կառավարությունը «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների հետ հայեցակարգային տարաձայնություններ չունի, սակայն ՀՅԴ—ի հետ փոխզիջումային տարբերակ չի գտել։ Երեկ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ ԱԺ—ում հանդիպումից հետո առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ամփոփեց խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումների արդյունքները եւ պատասխանեց լրագրողների հարցերին։
«Ելքի» հետ մեր քննարկումն անցավ հիանալի մթնոլորտում՝ ինչպես եւ ենթադրվում էր։ Որեւէ լուրջ տարաձայնություն չկա եւ չէր էլ կարող լինել։ Կային մի քանի տեխնիկական առաջարկներ, որոնք կլուծենք։ Յուրաքանչուր խմբակցության հետ եղել է յուրովի քննարկում։ «Ծառուկյան» խմբակցության հետ եղել է մեկ անհամաձայնություն, որի շուրջ փոխզիջումային լուծում ենք գտել։ ՀՅԴ—ի հետ քննարկման արդյունքում ի հայտ են եկել որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ։ Մեկ—երկու հարցում ՀՅԴ խմբակցության պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, ինչպես երեւում է, փոխզիջումային տարբերակ էլ չկա»,–ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց՝ «Ելքի» հետ եւս քննարկել են «Ծառուկյան» խմբակցության հետ համաձայնեցված այն հարցը, որի համաձայն՝ չորրորդ ուժը խորհրդարան կանցնի 2 տոկոս ձայն հավաքելու դեպքում։ «Ելքի» պատգամավորները որեւէ խնդիր չեն տեսել դրանում։
Միրզոյանը նկատեց՝ խորհրդարանական ընտրություններն անպայման լինելու են, բայց թե ինչպիսի Ընտրական օրենսգրքով, պիտի որոշեն խորհրդարանական ուժերը։ Սակայն նա հույս հայտնեց, որ ընտրությունները կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով, քանի որ առաջարկվող փոփոխությունները միանշանակ ավելի առաջադեմ եւ ժողովրդավար պայմաններ են ստեղծու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանը եւ Արմեն Սարգսյանը քննարկել են ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին եւ հետագա զարգացումներին վերաբերող հարցեր։
Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է. «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետեւ վարչապետը նաեւ կոչում է, որը երբեք մարդուց չի առանձնանում։ Իհարկե, տեղի ունեցող քաղաքական եւ նախընտրական պորցեսներն ընթացքի մեջ են։ Ուրախ եմ, որ հանդիպում ենք եւ, իհարկե, կուզենայի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին եւ անդրադարձել ընթացիկ քաղաքական իրավիճակին, սպասվող զարգացումներին։ «Պարոն նախագահ, հիմա մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում, որովհետեւ խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում։ Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետեւ քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են։ Իհարկե, շատ կարեւոր է, որ այս ընթացքում ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն եւ նաեւ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի կարողանանք այս 14 օրերը մեր հանրության եւ ժողովրդի սպասումներին համապատասխան եւ համերաշխության մթնոլորտում անցկացնել։ Եվ կարծում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չինաստանը միջազգային բարեգործական խոշորագույն ծրագիր իրագործեց Հայաստանում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը երեկ ներկա են գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը եւ այլք։
«Առողջապահության ոլորտում համագործակցությունը հայ—չինական համագործակցության կարեւոր մասն է, եւ չինական կողմը կարեւորում է Հայաստանի առողջապահության զարգացումը։ 2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 ավտոմեքենաները կարեւոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման եւ շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում։ Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա ենք նվիրաբերում»,–ասել է Չինաստանի դեսպանը։ Նա տեղեկացրել է, որ հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցներին շտապ բուժօգնության մեքենաներն ու դրանցում տեղակայված սարքավորումները ներկայացնելու նպատակով Չինաստանից Հայաստան է ժամանել մասնագետների խումբ։ Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր եւ վարորդ անցել են մասնագիտական վերապատրաստում։ «Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր։ Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում, եւ հայ—չինական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացել է կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Նախօրեին Փարիզի «Les Halles» շրջանի կենտրոնական հատվածում տեղի ունեցավ «Թումո» Փարիզի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, «Forum des Image» կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն, հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Թումոյի հիմնադիր Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները, տնօրեն Մարի Լու Փափազյանը, Հայաստանի ու միջազգային հարթակների պատվավոր այլ հյուրեր։
Բացման խոսքով հանդես եկավ «Forum des Images» կենտրոնի նախագահ Մարկ Տեսսիեն՝ նշելով, որ «Թումո» Փարիզը» կդառնա «Forum des Images»—ի հենասյուներից մեկը։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ողջունեց հյուրերին եւ իր շնորհակալության խոսքը հայտնեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին՝ նշելով, որ «Թումո» Փարիզի» փորձը վարակիչ է եվրոպական մյուս երկրների համար, որոնք նույնպես ցանկություն են հայտնել ունենալ «Թումո» կենտրոններ. «Իրականում պատմական իրադարձություն է տեղի ունենում։ «Թումոյի» արտահանումը Հայաստանից կրթական ոլորտում մեր լավագույն ցուցանիշներից մեկն է»։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց. «Ուզում եմ բացատրել իմ երջանկությունը, քանի որ իմ երեխան էլ է Երեւանում այցելում «Թումո» կենտրոն, եւ ես գիտեմ, թե ինչքան օգուտ է դա նրա համար, ինչքան է նա սովորում ու ինչքան երջանիկ է նա այնտեղ։ Եվ ես էլ երջանիկ եմ, որ այսուհետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հայտնել է, որ այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ։ «Հայաստանը թեւակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը։ Այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,–նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների եւ գյուղատնտեսության նորանշանակ նախարարներին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ 

ԸՕ բարեփոխումները կնպաստեն ՀՀ–ում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացմանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարեւորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի եւ կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», կառավարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նոր հայեցակարգով հանվել է տարածքային ցուցակներով (ռեյտինգային) ընտրակարգը։ «Սահմանվում է, որ ընտրություններն անցկացվելու են 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ֆիքսված ցուցակներով։ Ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես կառավարության ծրագրում է սահմանված»,–ասաց Իոաննիսյանը։
Նա հավելեց, որ ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգով Ազգային ժողովի ընտրությունների համար անցողիկ շեմը կուսակցությունների եւ դաշինքների համար նվազում է մեկական տոկոսով։ Սա նշանակում է, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ «Նախատեսվում է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նվազագույն թիվը ներկայիս 3—ի փոխարեն դառնա 4՝ անկախ անցողիկ շեմից։ Այսինքն՝ օրենքով երաշխավորվելու է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի նվազագույնը 4 քաղաքական ուժ»,–մանրամասնեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը։
Իոաննիսյանի խոսքով՝ մի փոքր փոխվել են նախընտրական քարոզչության խաղի կանոնները։ «Տրված են ավելի լայն հնարավորություններ՝ ռեսուրսների հաշվին քարոզչություն իրականացնելու։ Այսինքն, անվճար եթերաժամանակն է ավելացվել՝ պետք է լինեն հեռուստաբանավեճեր։ Սահմանված է, որ այդ հեռուստաբանավեճերից առնվազն մեկը պետք է լինի առնվազն ընտրական ցուցակների առաջին համարների մակարդակով։ Նախատեսված է, որ զինծառայողները պետք է ավելի լայն հնարավորություններ ունենան նախընտրական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրեր առաջ աշխատանքային այցով ԱՄՆ—ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2—ի իրադարձությունների կապակցությամբ հորդորել էր լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում՝ բանակցության եւ երկխոսության ճանապարհով։
Նախագահը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ։ Այդ շրջանակում, ինչպես տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, Արմեն Սարգսյանը իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը։
Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է, ասված է հաղորդագրությունում։
Նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսեւորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իսկապես շատ կարեւոր է, որ այս իրավիճակը քննարկենք նաեւ հանրապետության նախագահի հետ։ Ըստ էության, հիմա կարող եմ ասել, որ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում։ Մասնավորապես, երեկ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը եւ ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4—րդից մինչեւ 17—րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր գրքեր եւ այլ բարձրարժեք ցուցանմուշներ, ներառյալ՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Հակոբ Ջուղայեցու ստեղծագործությունները։
Նշելով, որ այս տարի հայկական մշակույթն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցուցադրվում է շատ ընդգրկուն ձեւով, նախագահ Սարգսյանն ասել է, որ ամիսներ առաջ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի (Folklife Festival) բացմանը, որի շրջանակում եւս ներկայացվել են հայկական մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ «Մետրոպոլիտենի» յուրահատուկ ցուցահանդեսն իր եզակի ցուցանմուշներով մի քանի ամիս շարունակ Միացյալ Նահանգներից եւ աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի բազմահազար այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմական ժառանգությանը եւ յուրահատուկ մշակույթին։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է նման ցուցադրությունները եւ վստահություն հայտնել, որ դրանք շարունակական կլինեն՝ աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց բազմադարյա պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։ 
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ—ում պատասխանել է պատգամավորների ու լրագրողների հարցերին

Երեկ խորհրդարանում, «ԱԺ կանոնակարգ—օրենքի» համաձայն, ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։ Ինչպես եւ սպասելի էր, դրանց մեծ մասն ուղղված էր կառավարության ղեկավարին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀԱՊԿ—ում կա Ադրբեջանի անդամության կամ որպես դիտորդ ներգրավվելու հետ կապված որոշակի գործընթաց, եւ ինչպիսին է Հայաստանի տեսակետը։
«Որպես դիտորդ ներգրավվելու որեւէ պաշտոնական գործընթաց չկա, կան հրապարակումներ ու խոսակցություններ։ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, եւ ես այն մի քանի անգամ հրապարակել եմ։ Նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, եւ բնականաբար ստեղծված հարաբերությունների ու ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում անիմաստ է այդ մասին խոսելը, որովհետեւ ՀՀ—ն երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ, թեկուզ, դիտորդ»,–նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով Աշոտյանի հաջորդ հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ ստեղծելու Փաշինյանի հայտարարությանը՝ վարչապետը նշեց. «Այս պահի դրությամբ դեռ այն հաստատված չէ, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի եւ հայ—ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է»։
«Երեկ հայտարարությունների ժամին ես բարձրաձայնեցի հարց Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Արդյոք հասցրե՞լ եք ճշտել ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ Բերդավանի բնակիչ Կարենի հետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024