Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 6 7 8 9 10 ... 51 52 »
Երեկ տեղի ունեցավ «ԵՄ—ն Հայաստանին. աջակցություն էլ—կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը։
Եվրոպական միության անունից ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովայի կողմից։ ՀՀ կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով ծրագրի կարեւորությունը Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության, որակի, մատչելիության եւ թափանցիկության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է Հայաստանի կառավարության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ստեղծման լայնածավալ նախագիծը, որի համակարգումը ՀՀ կառավարության անունից իրականացնում է «Թվային Հայաստան» հիմնադրամը։
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկավ «Թվային Հայաստան» հիմնադրամի» գործադիր տնօրեն Տիգրան Ճորոխյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տեսլականը՝ Հայաստանի թվային փոխակերպման վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները։ Միջազգային փորձագետն ամփոփ ներկայացրեց էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու նորարար լուծումները։ Ծրագիրն իրականացնող կոնսորցիումի մաս կազմող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի էությունը, դրա իրականացման մանրամասները եւ ակնկալվող արդյունքները։
«Օրեցoր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գնալ։ Ի
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպին։ «Դա անթույլատրելի միջադեպ է։ Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ–ռուսական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետեւ պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել։ Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են»,–նշել է վարչապետը եւ հույս հայտնել, որ հետագա ընթացքը արդյունավետ կլինի։
Վարչապետն անդրադարձել է նաեւ չիրագործված, անավարտ տարբեր վարկային ծրագրերին։ «Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով։ Այդ վարկային ծրագրերով Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել։ Այս իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է խորությամբ հասկանանք եւ քննարկենք»,–նշել է Նիկոլ Փաշինյանը եւ հանձնարարել նախարարներին իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը եւ դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ։
Հաստատվել է լիզինգի պետական աջակցության ծրագիրը
Գործադիրը հաստատել է Հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ պաշտոնյան հաստատեց, որ աղմկոտ դեպքերի մասին դեռեւս կիմանան, բայց չցանկացավ անուններ տալ։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԱԾ—ն չի՞ թերացել՝ թույլ տալով վերջին շրջանում հարուցված քրեական գործերով հետախուզվող անձանց, մասնավորապես, Միքայել Հարությունյանին եւ Նարեկ Սարգսյանին երկրից դուրս գալ, Արթուր Վանեցյանը նշեց. «ԱԱԾ—ն չի թերացել, ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ով քրեական գործի շրջանակներում կարգավիճակ չունի, ազատ է տեղաշարժվելու»։
ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ հետախուզման գործերով զբաղվում է ոչ միայն իրենց կառույցը, այլեւ ողջ իրավապահ համակարգը։ Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում նաեւ Ինտերպոլով։
ԱԱԾ տնօրենի խոսքով, «Երեւան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին։ Նա ընդգծեց, որ ուսումնասիրվող նյութի ծավալները շատ մեծ էին։
Խոսելով Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ԱԱԾ կանչելու մասին՝ Վանեցյանն ասաց. «Տարոն Մարգարյանն այս փուլում դեռեւս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի՝ առաջիկայում»։
ԱԱԾ պետն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերվել։
Անդրադառնալով ավելի վաղ հրապարակված տեսանյութին՝ նա ասաց, որ ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը անհրաժեշտ նյութերը փոխանցել է ԱԱԾ—ին։ «Դրանցով իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով եւս կլինեն կոնկրետ միջոցառումներ»,–հայտ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սեւերինոյին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է ԵԱՀԿ—ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է, եւ այդ ուղղությամբ գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետեւողական քայլերը։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ Հայաստանն այս ոլորտում անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու վերջիններիս կողմից հնարավոր օժանդակությունը։
Պաոլա Սեւերինոն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները եւ համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ։ Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ—ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության, այդ թվում արդարադատության նախարարության հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ նախատեսվող բարեփոխումները կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կխթանի բիզնես միջավայրի բարելավումն ու արտաքին ներդրումների ներգրավումը։
|
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» լրատվական գործակալություններին։
–Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին։ Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, մունդիալը կազմակերպված Ռուսաստանում։
–Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ։ Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց։ Սա ասում եմ որպես մարդ, ում համար Ռուսաստանը հոգեհարազատ է, եւ ով դիտել է վերջին երեք մունդիալները Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Գերմանիայում։ Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով։ Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ոչ մի միջադեպ՝ բացարձակապես անվտանգ է, ու, միաժամանակ, փողոցներում չէր զգացվում ոստիկանների ներկայությունը։
Կարծում եմ՝ այսօր կարեւորն այն է, որ այս առաջնությունն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը։ Ցավոք, այսօր, 21—րդ դարում վիրտուալ իրականությունը հաճախ է մթագնում իրերի իրական պատկերը։ Բայց հիմա հարյուրհազարավոր երկրպագուներ եւ լրագրողներ ողջ աշխարհից կարողացան տեսնել ու հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում։
Իսկ ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ինձ համար ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է։ Իմ երիտասարդությունն անցել է Երեւանում, եւ երբ 1973 թվականին Երեւանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նաեւ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (1973—ին եւ 1975—ին–հեղ.), Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի անսահման ուրախություն ու տոն էր ողջ հանրապետության համար։
Վերջին տարիներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բացվեց առաջին հանրապետության հիմնադիր ղեկավարներից մեկի՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հուշարձանը։ Այն տեղադրվել է Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ։ Քանդակագործը Դավիթ Մինասյանն է։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հազարավոր քաղաքացիներ ու հյուրեր։
Բացման արարողությանը խոսք է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետեւ նրա կյանքը եւ գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի եւ գործունեության, ով ծնվեց, ապրեց եւ մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն եւ ի վերջո իրագործեց այդ առաքելսությունը։ Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թեւերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է։ Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար եւ նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետեւանքով եւ ամբողջացրեց իր առաքելությունը։ Եվ ես հավատում եմ, որ այդ առաքելությունը նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ նա կանգնել է այն տեղերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք։ Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը երեկ գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Վահագն Հովակիմյանն ու Աղասի Եսայանը։ ՀՀ ԱԺ խմբակցությունները եւ կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատկերացումներն ընտրական համակարգի վերաբերյալ։
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրենց խմբակցությունը կողմ է փակ համամասնական ընտրակարգին, սակայն պատրաստ է քննարկել որոշակի մոդել, որը մարզային թեկնածուների ներգրավվածությունն ապահովելու հնարավորություն կտա։ Ըստ նրա՝ գործող մոդելն ապաքաղաքականացրեց ընտրությունը եւ գաղափարական պայքարը վերածեց ռեսուրսների միջեւ պայքարի։
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել 4 մոդել։ ՀՀԿ խմբակցությունն առաջին մոդելով առաջարկում է ունենալ բաց ցուցակներ՝ խոշորացված ընտրատարածքներով։ Հաջորդ առաջարկով ընտրողը ձայնը տալու է տարածքային ցուցակին, սակայն կուսակցությունն է որոշելու հաջորդականությունը։ Երրորդ մոդելով յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցություններն ի սկզբանե նշանակելու են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ժողովուրդը քվեարկելու է ոչ թե թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության օգտին։ Չորրորդ տարբերակով երկու քվեաթերթիկ է առաջարկվում ունենալ։ «Սա կոմբինացված մոդել է։ Ընտրողը կարող է ձայն տալ անձին մի կուսակցությունից, բայց կուսակցական քվեաթերթիկում այլ կուսակցության ընտրել»,—ասել է Դավիթ Հար
...
Կարդալ շարունակությունը »
|
Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հեռանկարները Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում։
Ժան–Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է իրենց, եւ պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թեÕ ինստիտուցիոնալ, թե՛ ֆինանսական եւ թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային։ «Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տեւող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, եւ որ այս ճանապարհին Հայաստանը կարեւորում է ԵՄ աջակցությունը եւ պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության։
Դոնալդ Տուսկը կարեւորել է ՀՀ–ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը եւ ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը։ «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր եւ, ասեմ Ձեզ, շատ եվրոպական։ Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, եւ կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումն
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակում երեկ ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ։ Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես—Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Վարչապետը վերը նշված պետությունների ղեկավարների եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովին եւ նշել, որ Հայաստանում եղել է դեռեւս 1988 թվականին՝ հոր հետ ու մեր երկրի հետ կապված ունի լավ եւ դրական հիշողություններ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ։ Նրանք կարեւորել են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում եւ համոզմունք հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն։ Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերի առկայությունը եւ կարեւորել դրանց հետագա ամրապնդումն ու զարգացումը։ Վարչապետը
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել եւ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերը։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31—ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից։
Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է կատարված փոփոխությունները, որոնցից մեկն առնչվել է վարչական համաներման համար հստակ իրավական հիմքեր ստեղծելուն եւ «ամնիստիա» բառը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելուն։ Հարցին անդրադարձել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որն ընդունվել է։ Առաջարկվել է նախագիծը լրացնել նոր՝ «Համաներումը» հոդվածով, ըստ որի՝ վարչական իրավախախտում կատարած անձը «Համաներման մասին» օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից։
Նախագծում ամրագրվել է, որ իրավավախախտում կատարած անձինք համաներման ակտն ուժի մեջ մտնելուց հետո կհամարվեն տույժի չենթարկված՝ անկախ նրանից՝ վճարում կատարե՞լ են, թե՞ ոչ։
Չեն ընդունվել պատգամավորների ներկայացրած մի շարք առաջարկներ, որոնք վերաբերել են բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերա
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը։ Այս համատեքստում, կառավարության ղեկավարը կարեւորել է ԵՄ խորհրդատվական ու ֆինանսական աջակցությունը՝ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհին։
Խոսելով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել։
Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ժողովրդավարական փոփոխությունները եւ կարեւորել ՀՀ—ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը։ «Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով։ Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,–ասել է Մոգերինին։
Զրուցակիցները կարեւորել են ՀՀ—ԵՄ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում ու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող ի
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հայ—ադրբեջանական պետական սահմանի հարավարեւմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր։
ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ տեղում ծանոթացել է սահմանային օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության եւ մարտական հերթապահության կրման պայմաններին, ընթացող ինժեներական աշխատանքներին եւ թիկունքային ապահովման խնդիրներին։
Ընդգծելով, որ հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջեւանյան հատվածում, Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ է տրվել հրամանատարական կազմին՝ զգոնությունը չթուլացնելու եւ հակառակորդի ստորաբաժանումների ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը գերազանց ծառայության համար խրախուսել է դիրքապահ զինծառայողներին եւ խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել։
Ավելի ուշ Դավիթ Տոնոյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն, հանդիպել բուժհաստատության անձնակազմի հետ եւ քննարկել քաղաքացիական հիվանդանոցի եւ զինվորական հոսպիտալի գործառույթների համադրմանն ու ներդաշնակ գործունեությանն առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարարը պատասխանել է բուժաշխատողների հարցերին եւ ներկայացրել ծրագրի հեռանկարները։
Պաշտպանության նախարարը եղել է նաեւ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացել շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին եւ տեխնիկական հագեցվածությանը։
Այցի ավարտին պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|