ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 18 » Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ /ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ առաջարկները/
10:16
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ /ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ առաջարկները/

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը երեկ գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Վահագն Հովակիմյանն ու Աղասի Եսայանը։ ՀՀ ԱԺ խմբակցությունները եւ կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատկերացումներն ընտրական համակարգի վերաբերյալ։
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրենց խմբակցությունը կողմ է փակ համամասնական ընտրակարգին, սակայն պատրաստ է քննարկել որոշակի մոդել, որը մարզային թեկնածուների ներգրավվածությունն ապահովելու հնարավորություն կտա։ Ըստ նրա՝ գործող մոդելն ապաքաղաքականացրեց ընտրությունը եւ գաղափարական պայքարը վերածեց ռեսուրսների միջեւ պայքարի։
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել 4 մոդել։ ՀՀԿ խմբակցությունն առաջին մոդելով առաջարկում է ունենալ բաց ցուցակներ՝ խոշորացված ընտրատարածքներով։ Հաջորդ առաջարկով ընտրողը ձայնը տալու է տարածքային ցուցակին, սակայն կուսակցությունն է որոշելու հաջորդականությունը։ Երրորդ մոդելով յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցություններն ի սկզբանե նշանակելու են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ժողովուրդը քվեարկելու է ոչ թե թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության օգտին։ Չորրորդ տարբերակով երկու քվեաթերթիկ է առաջարկվում ունենալ։ «Սա կոմբինացված մոդել է։ Ընտրողը կարող է ձայն տալ անձին մի կուսակցությունից, բայց կուսակցական քվեաթերթիկում այլ կուսակցության ընտրել»,—ասել է Դավիթ Հարությունյանը։
Ըստ ՀՀԿ խմբակցության ներկայացուցչի՝ չորրորդ տարբերակն առավել նախընտրելի է եւ զերծ է առկա թերություններից։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վերահաստատել է, որ իրենք կողմ են բաց համամասնական ցուցակներով քվեարկությունն անցկացնելուն՝ հնարավորություն տալով ընտրողին որոշելու, թե կուսակցության ներսում մանդատներն ինչպես պետք է բաշխվեն։ Ըստ նրա՝ հիմնական խնդիրը կուսակցության ներսում մանդատների բաշխումն է, եւ իրենց առաջարկած մոդելի առավելությունն այն է, որ դա իրականացվում է ժողովրդի մասնակցությամբ։ Արմեն Ռուստամյանն անդրադարձել է նաեւ քվոտաների եւ պարզեցված ընտրակարգի խնդիրներին։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենց եւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի առաջարկները նույնն են։ Ըստ նրա՝ գործող համակարգը գաղափարական պայքարի իրականացման հնարավորություն չի ընձեռել։ Առաջարկվում է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի։ Նշվել է, որ կուսակցությունները պետք է ցուցակներն այնպես կազմեն, որ մարզային ներկայացվածություն ապահովեն։
Որոշվել է, որ խմբակցությունները մինչ հաջորդ նիստը գրավոր ներկայացնեն ընտրակարգի վերաբերյալ իրենց տարբերակները, որոնք կքննարկվեն աշխատանքային խմբի հաջորդ նիստում։ Փոխհամաձայնեցված տարբերակը՝ որպես այլընտրանք, կուղարկվի կառավարության համապատասխան հանձնաժողով։
Կառավարության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը համագործակցելու եւ առավել նախընտրելի մոդելների շուրջ քննարկումներ ծավալելու պատրաստակամություն է հայտնել։
Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 20—ին, ժամը 12։00—ին։ Նիստը կնախագահի ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացուցիչը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 435 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024