Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սեւանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Սեւանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարեւորություն ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ տնտեսական ու արժեքային տեսանկյուններից։ Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սեւանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այնտեղ առկա թերի ենթակառուցվածքներին, ոչ պատշաճ աղբահանության կազմակերպմանը, միասնական ափի բացակայությանը, ապօրինի շինությունների առկայությանը, մատուցվող ծառայությունների որակին եւ առկա գների անհամապատասախանությանը, հանրային լողափերի կազմակերպման մակարդակին։ Նշված խնդիրների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով եւ գաղափարներով, որոնք կարող են նպաստել Սեւանա լճում զբոսաշրջության խթանմանը, այստեղ զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, ձմեռային տուրիզմի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը։ Կարեւորվել է նաեւ Սեւանա լճի տարածքների գոտիավորումը, մաստեր պլանի մշակումը։ Առաջարկվել է տարածքների բարեկարգման առաջին փուլում դիտարկել ճեմուղու կառուցման հնարավորությունը, ինչն արժանացել է վարչապետի հավանությանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն ունեն համակարգային խնդիրներ, եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարել է հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ համապատասխ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» լրատվական գործակալություններին։
–Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին։ Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, մունդիալը կազմակերպված Ռուսաստանում։
–Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ։ Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց։ Սա ասում եմ որպես մարդ, ում համար Ռուսաստանը հոգեհարազատ է, եւ ով դիտել է վերջին երեք մունդիալները Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Գերմանիայում։ Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով։ Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ոչ մի միջադեպ՝ բացարձակապես անվտանգ է, ու, միաժամանակ, փողոցներում չէր զգացվում ոստիկանների ներկայությունը։
Կարծում եմ՝ այսօր կարեւորն այն է, որ այս առաջնությունն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը։ Ցավոք, այսօր, 21—րդ դարում վիրտուալ իրականությունը հաճախ է մթագնում իրերի իրական պատկերը։ Բայց հիմա հարյուրհազարավոր երկրպագուներ եւ լրագրողներ ողջ աշխարհից կարողացան տեսնել ու հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում։
Իսկ ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ինձ համար ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է։ Իմ երիտասարդությունն անցել է Երեւանում, եւ երբ 1973 թվականին Երեւանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նաեւ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (1973—ին եւ 1975—ին–հեղ.), Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի անսահման ուրախություն ու տոն էր ողջ հանրապետության համար։
Վերջին տարիներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բացվեց առաջին հանրապետության հիմնադիր ղեկավարներից մեկի՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հուշարձանը։ Այն տեղադրվել է Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ։ Քանդակագործը Դավիթ Մինասյանն է։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հազարավոր քաղաքացիներ ու հյուրեր։
Բացման արարողությանը խոսք է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետեւ նրա կյանքը եւ գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի եւ գործունեության, ով ծնվեց, ապրեց եւ մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն եւ ի վերջո իրագործեց այդ առաքելսությունը։ Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թեւերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է։ Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար եւ նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետեւանքով եւ ամբողջացրեց իր առաքելությունը։ Եվ ես հավատում եմ, որ այդ առաքելությունը նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ նա կանգնել է այն տեղերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք։ Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը երեկ գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Վահագն Հովակիմյանն ու Աղասի Եսայանը։ ՀՀ ԱԺ խմբակցությունները եւ կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց պատկերացումներն ընտրական համակարգի վերաբերյալ։
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրենց խմբակցությունը կողմ է փակ համամասնական ընտրակարգին, սակայն պատրաստ է քննարկել որոշակի մոդել, որը մարզային թեկնածուների ներգրավվածությունն ապահովելու հնարավորություն կտա։ Ըստ նրա՝ գործող մոդելն ապաքաղաքականացրեց ընտրությունը եւ գաղափարական պայքարը վերածեց ռեսուրսների միջեւ պայքարի։
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել 4 մոդել։ ՀՀԿ խմբակցությունն առաջին մոդելով առաջարկում է ունենալ բաց ցուցակներ՝ խոշորացված ընտրատարածքներով։ Հաջորդ առաջարկով ընտրողը ձայնը տալու է տարածքային ցուցակին, սակայն կուսակցությունն է որոշելու հաջորդականությունը։ Երրորդ մոդելով յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցություններն ի սկզբանե նշանակելու են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ժողովուրդը քվեարկելու է ոչ թե թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության օգտին։ Չորրորդ տարբերակով երկու քվեաթերթիկ է առաջարկվում ունենալ։ «Սա կոմբինացված մոդել է։ Ընտրողը կարող է ձայն տալ անձին մի կուսակցությունից, բայց կուսակցական քվեաթերթիկում այլ կուսակցության ընտրել»,—ասել է Դավիթ Հար
...
Կարդալ շարունակությունը »
|
Ցանկացած մարդ, լինի բժիշկ կամ այլ մասնագետ, եթե ներգրավված է հակաիրավական պրոցեսների մեջ, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ—ի կոռուպցիոն բացահայտումներին, որոնցում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ։
«Տեղյակ եմ, հուսով եմ՝ խրատ կլինի հակաօրինական պրոցեսների մեջ ներգրավված բժիշկներին եւ ոչ միայն նրանց։ Նախկինում էլ այդպիսի դեպք բացահայտվել է, բայց ինձ զայրացնում է այն, որ նույնիսկ այս փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է գնում նման բարքերի, գումարով բանակից ազատելու երեւույթների դեմ, էլի հայտնվում են մարդիկ՝ բժիշկներ, որոնք մտնում են այդ պրոցեսների մեջ։ Դա է հիմնականում զարմանալին։ Կոչ եմ անում որեւէ բուժաշխատողի նման պրոցեսի մեջ չներգրավվել։ Եթե նման քայլ կա, ապա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասել է Արսեն Թորոսյանը։
Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ։ Արսեն Թորոսյանը նշել է, որ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության իր կոլեգաների հետ խոսել է զորակոչի շրջանում հանդիպող խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին։ Քննարկվել է նաեւ արդեն իրականացվող պիլոտային ծրագրի ընթացքը, որը փորձարկման է դրվել Նոր Նորքի զինկոմիսարիատում։
«Այդ ծրագիրը ենթադրում է հետեւյալը, զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողով, որպես այդպիսին, չկա։ Դրա փոխարեն այդ գործառույթները կատարում է 3 պոլիկլինիկա, փաստացի՝ զինկոմիսարիատի հանձնաժողովը տեղակայված է լինում այդ 3 պոլիկլինիկայում։ Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, ե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|