Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 03
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։
Հանրապետության նախագահը գրառում է կատարել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի գրքում։
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին եւ լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության եւ դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք, ըստ նրանց, կարող են գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ—ինչ պատճառներով չեն դիտարկվել։ «Հիշում եմ, որ կարճ հանդիպում ունեցանք, եւ ես ձեզ խոստացա, որ կանդրադառնամ ձեր խնդիրներին հնարավորինս կարճ ժամկետում։ Հավատացեք՝ սա ամենամոտ ժամկետն է եղել, որ հնարավորություն է ստեղծվել հանդիպելու ձեզ։ Բնականաբար, մենք եւ անձամբ ես շահագրգիռ ենք, որ բոլոր այն թեմաները, որ կան, լուծվեն։ Այսինքն, ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ։ Հետեւաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց։ Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով, եւ փորձենք արդյունքներ ունենալ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ չունի ոչ մի պատճառ, որպեսզի չցանկանա, որ քրեական գործերը լիարժեք բացահայտվեն։ Վարչապետը հավելել է, որ ներկայացված բոլոր գործերը կպահի ուշադրության կենտրոնում։
|
Նախիջեւանում իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա. այս մասին երեկ՝ 2018 թվականի ամառային զորակոչի առաջին օրը հանրապետական կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական ԶՈւ—երը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ—երը պատասխան կրակ են բացել եւ թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը։ Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է այրվում Նախիջեւանում ադրբեջանական դիրքը։
«Ավելի մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»,– նշեց գլխավոր շտաբի պետը։
Ինչ վերաբերում է արցախա—ադրբեջանական սահմանին լարվածության մեծացմանը, հակառակորդի տեղաշարժերին եւ այսօր մեկնարկելիք զորավարժություններին, Արտակ Դավթյանը նշեց. «Վերջին տարիների ընթացքում մշտապես նման խոսակցությունները կան, մշտապես լարվածությունը կա, մշտապես Ադրբեջանը զորավարժություններ անցկացնում է, եւ այդտեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում։ Իրենց զորավարժություններին մենք ուշի ուշով հետեւում ենք, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը։ Նույն ձեւով էլ մենք ենք ըստ պլանների զորավարժություններ անցկացնում, եւ նույն ձեւով Ադրբեջանն է հետեւում մեր զորավարժություններին։ Անհանգստացնող ոչինչ չկա»։
ԳՇ պետը նաեւ հայտնեց, որ այսօրվա զորակոչին ՊՆ—ն պատրաստվել էր բավականին երկար, շատ աշխատանքներ են տարվել՝ հնարավոր խոչընդոտներից եւ դեպքերից խուսափելու համար։
«Զինված ուժերն ի վիճակի են ապահովելու մեր զինծառայողներին ամեն ին
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունիսի 25—27—ը մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7—րդ լիագումար նիստին, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը։
Ինչպես հուլիսի 2—ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, լիագումար նիստում ընդունվել է հայ պատվիրակների կողմից ներկայացված՝ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը վերաբերող հրատապ բանաձեւ։ Դրան որպես համահեղինակ միացել է խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն ու կոչ արել ԵՄ անդամ երկրներին արագացնել վավերացման գործընթացը։
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ այս պահին չկա ոչ մի խոչընդոտ որեւէ եվրոպական երկրի կողմից համաձայնագիրը վավերացնելու համար։ Հայկական պատվիրակության անդամները լիահույս են, որ համաձայնագիրը մինչեւ Եվրոպական խորհրդարանի հաջորդ ընտրությունները՝ 2019 թվականի մայիս, կվավերացվի։
Վեհաժողովում կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին հավատարիմ մնալը։
Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետեւանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով՝ կարեւորելով կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե՛ միջազգային եւ թե՛ ազգային մակարդակներում։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ հանդիպել է Հայ դատի Բրյուսելի գրասենյակի, Եվրապառլամենտի սոցիալ—դեմոկրատական ներկայացուցչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացում
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային փոքրամասնությունների հետ կապված ընտրական օրենսգրքի կարգավորումները պետք է արվեն համամասնական ընտրակարգի սահմաններում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ այս մասին ասաց ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի համար երկու ընդունելի տարբերակ կա, որոնք բավարարում են Սահմանադրության պահանջները։ «Դրանցից մեկը, որը նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկն է, ենթադրում է, որ ազգային փոքրամասնությունների համար քվոտաներ նախատեսվեն կուսակցությունների համամասնական ցուցակներում։ Մյուս տարբերակը, որի դեպքում քննարկվել է նաեւ տեխնիկական իրագործելիությունը, այն է, որ կուսակցությունները ունենան ազգային փոքրամասնությունների ցուցակ, որում եւս լինի չորս բաժին ամենամեծ ազգային փոքրամասնությունների համար»,–ասաց Իոաննիսյանը։
Նա հույս հայտնեց, որ համամասնական ընտրակարգի անցումը կլուծի լեզվի հարցը։ «Ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ չէին կարողանում ինքնուրույն քվեարկել, որովհետեւ հայերենին լավ չէին տիրապետում։ Այս դեպքում ընտրողը կարող է հիշել միայն իր գերադասած կուսակցության համարը։ Ազգային փոքրամասնություններով առավելապես բնակեցված տարածքներում կարելի է քննարկել, որ ինֆորմացիոն պաստառները լինեն նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուներով»,–նշեց նա։
Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն առաջարկեց, որ ազգային փոքրամասնությունները ավելի շատ ընդգրկված լինեն իշխանական կուսակցություններում։ «Ազգային փոքրամասնության ներկայացուցիչը չի կարող լինել ընդդիմա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 100—ամյակին եւ Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհավորեց դատախազության գործող եւ պաշտոնաթող բոլոր աշխատողներին տոնական օրվա առթիվ եւ նշեց. «Որեւէ մեկը չի կարող ժխտել, որ իր գոյության ողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում։ Կարելի է պատկերացնել, թե 100 տարի առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունում հիմնվում էր դատախազությունը, ինչ էր կատարվում մեր հայրենիքում, երբ գործում էին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հանցավոր զինված խմբեր, ովքեր մեր երկրի տարածքում տարատեսակ հանցավոր գործունեություն էին ծավալում, հիմնականում՝ ավազակային գործունեություն։ Բայց կարծում եմ՝ տոնական այս օրը մենք պետք է նաեւ որոշակի շեշտադրումներ անենք դատախազության 100—ամյա գործունեության կապակցությամբ։ Սովորաբար ընդունված է, որ տոնական օրերին խոսում են միայն ձեռքբերումներից, նվաճումներից, հաջողություններից, անբասիր ծառայություններից եւ գլխավոր դատախազն իր ելույթում այդ ամենի մասին իրավացիորեն խոսեց։ Բայց ես ուզում եմ մենք հատկապես այսօր ընդգծենք, որ հարյուր տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ եւ վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930—ական թվականների հայտնի իրադարձություններից, որոնք մարդկանց գիտակցության եւ պատմության մեջ մնացել են որպես 37 թվական, շարունակած ՀՀ անկախության համար պայքարողների նկատմամբ հետապնդումներից, որոնք նույնպես տեղի են ունեցել խորհրդային տարիներին։ Ցավոք, անկախության վերականգնումից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ որ տոնական բառապաշարով եւ տոնական տրամադրությամբ են հագեցած եղել։ Ներքաղաքակա
...
Կարդալ շարունակությունը »
|
Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված հերթական ճեպազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կարեւոր արտաքին քաղաքական միջոցառում ունենք. հուլիսի 11—12—ը նախատեսված է վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցելությունը Բրյուսել։
Այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձեւի եւ ՀՀ—ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձեւի նախագծերը, որոնք մայիսին հավանության էին արժանացել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Խոսնակը տեղեկացրել է նաեւ, որ գործարկվել է ԱԳՆ նոր կայքը, այն բավականին դինամիկ է, համապատասխանում է ներկայացվող ամենախիստ պահանջներին։
Պատասխանելով լրագրողի՝ ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված հարցին, նա նշել է, որ ըստ ունեցած տեղեկատվության՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, դրանք արտադրվում են մի քանի երկրներում ամերիկյան լիցենզիայով, եւ դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար։
Առաջիկայում Բրյուսելում ՆԱՏՕ—ի գագաթնաժողովում Հայաստանն ինչ—որ ձեւաչափով մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ։ Այս հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակը ասել է, որ Հայաստանն ընդհանրապես ՆԱՏՕ—ի բուն գագաթնաժողովին չի մասնակցում։ «ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակներում այդ օրերին նաեւ անցկացվում են նախկինում «ISAF»—ի՝ Աֆղանստանում խաղաղության առաքելությանը մասնակցող երկրների ղեկավարների գագաթնաժողով, հիմա դա կոչվում է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողով։ Հայաստանը հրավիրվում է մասնակցելու այդ ձեւաչափով՝ որպես Աֆղանստանում «Վճռական աջակցություն&raqu
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Երեւանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղըզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության եւ կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակությունները։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում անդամ երկրների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման մեթոդներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները։ Վերջինս ուղղված է ԱՊՀ—ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավա—կազմակերպական հիմքերի ստեղծմանը, այս ոլորտում անդամ երկրների փոխգործակցության սկզբունքների, նպատակների հստակեցմանը։
Իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ձեռք բերելով անդրազգային բնույթ՝ կոռուպցիան դադարել է լինել միայն երկրների ներքին խնդիրը։ Այդ տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կոռուպցիայի արդյունավետ հակազդման գործում գնալով ավելի են կարեւորվում միջազգային իրավական համագործակցությունն ու ուժերի համատեղումը, ուստի Հայաստանի դատախազությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ չարիքի դեմ համընդհանուր պայքարին միտված համատեղ աշխատանքում։ Արթուր Դավթյանը շեշտել է անդրազգային մակարդակում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարում անդամ երկրների միջեւ փորձի եւ տեղեկատվության ակտիվ փոխանակումը։
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը ներկայացրել է Հա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|