ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 3 » Առաջարկներ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ /ԸՕ բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է քննարկումները/
11:12
Առաջարկներ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ /ԸՕ բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է քննարկումները/

Ազգային փոքրամասնությունների հետ կապված ընտրական օրենսգրքի կարգավորումները պետք է արվեն համամասնական ընտրակարգի սահմաններում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ այս մասին ասաց ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի համար երկու ընդունելի տարբերակ կա, որոնք բավարարում են Սահմանադրության պահանջները։ «Դրանցից մեկը, որը նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկն է, ենթադրում է, որ ազգային փոքրամասնությունների համար քվոտաներ նախատեսվեն կուսակցությունների համամասնական ցուցակներում։ Մյուս տարբերակը, որի դեպքում քննարկվել է նաեւ տեխնիկական իրագործելիությունը, այն է, որ կուսակցությունները ունենան ազգային փոքրամասնությունների ցուցակ, որում եւս լինի չորս բաժին ամենամեծ ազգային փոքրամասնությունների համար»,–ասաց Իոաննիսյանը։
Նա հույս հայտնեց, որ համամասնական ընտրակարգի անցումը կլուծի լեզվի հարցը։ «Ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ չէին կարողանում ինքնուրույն քվեարկել, որովհետեւ հայերենին լավ չէին տիրապետում։ Այս դեպքում ընտրողը կարող է հիշել միայն իր գերադասած կուսակցության համարը։ Ազգային փոքրամասնություններով առավելապես բնակեցված տարածքներում կարելի է քննարկել, որ ինֆորմացիոն պաստառները լինեն նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուներով»,–նշեց նա։
Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն առաջարկեց, որ ազգային փոքրամասնությունները ավելի շատ ընդգրկված լինեն իշխանական կուսակցություններում։ «Ազգային փոքրամասնության ներկայացուցիչը չի կարող լինել ընդդիմադիր կուսակցության անդամ»,–ընդգծեց Հասանովը, ինչին ի պատասխան՝ Իոննիսյանը հույս հայտնեց, որ կձեւավորվի այնպիսի խորհրդարան, որի համար տարբերություն չի լինի հարց բարձրացնողը ըննդդիմադիր է, թե իշխանամետ։
Ասորական ֆեդերացիայի նախագահ Մելինե Գասպարյանն էլ հավելեց, որ պետք է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկել ազգային փոքրամասնություններին կամ ստեղծել առընթեր հանձնաժողով, որը կազմված կլինի շահագրգիռ կողմերից։ 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024