Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 28
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը երեկ գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Աշխատանքային խումբը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի քանի առաջարկներ, ամփոփել նախորդ նիստերում քննարկված առաջարկների վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները։
Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներ Լենա Նազարյանը եւ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրել են, որ իրենց համար եւս ընդունելի է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկը, ըստ որի՝ Ազգային ժողովի, Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ—ի սահմանած էլեկտրոնային ձեւով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար։ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները կարող են ներկայացնել նաեւ իրենց առաջարկած կառավարության կառուցվածքը եւ կազմը ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձեւով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար։ ԿԸՀ—ն ստացված նյութերը պետք է տեղադրի կայքում՝ ներկայացվելուց հետո՝ մինչեւ հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, բայց ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում էր խորհրդարանում կանանց պատշաճ ներկայացվածության ապահովմանը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները հիմնականում համընկնում էին, ուստի եւ ձեռք բերվեց փո
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հայ—իրանական հարաբերություններում, կարծես թե, նոր զարգացումներ չեն նկատվում՝ չհաշված ՀՀ վարչապետի եւ Իրանի նախագահի սպասվելիք հանդիպումը։ Առկա է որոշակիորեն սպասողական իրավիճակ, որը պայմանավորված է ամառային սեզոնով եւ Հայաստանում քաղաքական փոփոխություններով»,–երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ միաժամանակ հավելելով, որ որքան երկու երկրների ղեկավարների հանդիպումն արագ տեղի ունենա, այնքան լավ։
Պատճառն, ըստ նրա, այն է, որ Իրանում դեռեւս լավ չեն պատկերացնում ՀՀ նոր իշխանությունների կուրսը։
«Շփումները պետք է շատ ինտենսիվ լինեն, ընթացքում էլ պետք է աշխատենք հասկանալ իրար։ Իրանի դիվանագիտական լեզուն աշխարհում ամենաբարդերից մեկն է։ Մյուս կողմից մենք ունենք տեմպերի տարբերություն։ Իրանը համոզված է, որ դեռ հազարամյակներ լինելու է այս տարածաշրջանում եւ առանձնապես չի շտապում, մինչդեռ մենք որոշ հարցերում պետք է ավելի ինտենսիվ շարժվենք՝ չնայած մենք էլ չենք կասկածում, որ դարերով այս տարածաշրջանում ենք լինելու։ Բոլոր կողմերը, որոնք փորձում են սահմանափակել հայ—իրանական հարաբերությունները, պետք է հասկանան, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես կենսական հարաբերություններ»,–ասաց բանախոսը։
Իրանագետի խոսքով, օրակարգում է պահվում նաեւ Հայաստան—Իրան երկաթուղու ծրագիրը. «Եթե այսօր այդ նպատակով գումարներ հնարավոր չի լինում հայթայթել, դա դեռ չի նշանում, որ վաղը նման միջոցներ չեն գտնվի։ Միաժամանակ, ակնկալել, որ Իրանը երեք միլիարդ դոլար կտա Հայաստանին՝ իրագործելու Իրան–Հայաստան երկաթգիծը, ռեալ չէ։ Մենք ինքներս մեզ համար պետք է բարձր ուղենիշներ սահմանենք՝ հասնելու դրանց, թեկուզ սփյուռքի միջոցներով։ Շատ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետեւել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին։
Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետեւ անցել օրակարգային հարցերին։ Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի եւ մաքսային համագործակցությանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաեւ ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանն ուղղված հարցեր։
Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության եւ արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|