Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 21
Հայերը դեռեւս հին ժամանակներից ունեցել են օճառաստեղծման ավանդույթներ ու օճառարտադրության առանձնահատկություններ, հայկական լեռնաշխարհում տարածված է եղել անուշահոտ նյութեր օգտագործելը։
Պատմական բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ մարդկությունն օճառ սկսել է օգտագործել անհիշելի ժամանակներից՝ առնվազն 6000 տարի առաջ։ Որոշ փաստեր վկայում են, որ հայերն օգտագործել են գիլ՝ սպիտակ կավ եւ բնական սոդա՝ սպիտակեցնելու համար, այդ նյութով հատկապես հարուստ էր Վանա լիճը, որի հարեւանությամբ դեպի արեւմուտք Սոդագյոլլու կամ սոդայի լճակ կա, օճառ եփել են նաեւ տարբեր ճարպերից՝ հատկապես անասունի ոսկրածուծի յուղից, կամ պարարտ անասունի թափանի ճրագուից, որին ավելացրել են բնական սոդա կամ գիլ։
Գիլը հատկապես շատ էին օգտագործում գյուղական վայրերում, այն համարվում էր վարսերի խնամքի համար լավագույն միջոց։ Օճառների արտադրության հիմնական հումքը կենդանական եւ բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները եւ ալկալիները։ Այս խառնուրդը հատուկ եղանակով եփվում է, աղաջրով շերտավորվում, չորացվում եւ ենթարկվում մեխանիկական մշակման (ողորկում, մամլում), հետո բաժանվում է կտորների, դրոշմվում եւ փաթեթավորվում։
Ըստ կիրառության տարբերում են լվացքի, ձեռքի եւ հատուկ (բուժական) օճառներ, ըստ թանձրության՝ պինդ, հեղուկ (ջրասպիրտային լուծույթի ձեւով), փոշենման (օճառափոշի) եւ հատիկավոր։
Օճառների պատրաստման մասին առաջինը հիշատակել է հռոմեացի բժիշկ Գալենը։ Հնագույն գալլերն ու գերմանացիներն օճառը պատրաստել են այծի ճարպից ու հաճարենու մոխրից եւ օգտագործել մազերի ներկ պատրաստելու համար, իսկ արաբներն այն օգտագործում էին բժշկության մեջ։
Որպես լվացամիջոց՝ օճառը կիրառություն է ստացել 19—րդ դարի սկզբին, եւ սկսվել է օճառի արդյունաբերական արտադրությունը։ 19—րդ դարի գերմանա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում կսկսի գործել չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրություն, եւ այսուհետ հայ գործարարները այդ սարքավորումների ձեռքբերման համար ներմուծվող արտադրանքը կփոխարինեն տեղականով։ Այս մասին երեկ հուշագիր ստորագրվեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի եւ «Արգա Յուրոսթիլ» ընկերության ներկայացուցիչների միջեւ։ Այն ենթադրում է ավելի քան 1 մլն դոլարի ներդրում արտադրություն սկսելու եւ գործարան հիմնելու ուղղությամբ։ Հուշագրով նախատեսվում է, որ «Բիզնես Արմենիան» ծրագրի իրականացման նախնական փուլում հետագայում եւս արտահանման եւ խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։
Գործարանի համար արդեն տարածք է ձեռք բերվել Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Այն նախատեսում է նախնական շրջանում ապահովել 24 աշխատատեղ, ընդ որում գյուղաբնակներ եւս ներգրավված կլինեն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի ամիս առաջ եւ ավարտին կհասցվեն օգոստոսի վերջերին։ Ինչպես խոստացան ծրագրի պատասխանատուները՝ արդեն հոկտեմբեր ամսին գործարանը կթողարկի առաջին արտադրանքը։ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ պողպատե չժանգոտվող հումքից գործարանը ստանալու է արդյունաբերական վառարաններ, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ, որոնք հիմնականում սպառվելու են հյուրանոցներում եւ ռեստորանային համալիրներում, սրճարաններում, դպրոցներում եւ բիզնես կենտրոններում։
Գործարարները, ովքեր նախկինում այդ սարքավորումները ձեռք էին բերում արտերկրից, այժմ կգնեն տեղական շուկայից։ Ընդ որում, ներդրողները նախատեսում են բարձր որակի արտադրանք թողարկել եւ վստահ են, որ այն մրցունակ է լինելու բոլոր առումներով թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում։ Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադր
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական եւ Հարավ—Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ— գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում՝ հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնումը, որը կնպաստի հիշյալ ոլորտների զարգացմանը, միջազգային փորձի տարածմանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընկերության գործունեության ծրագրերին, մտքեր փոխանակել մեր երկրի զարգացման համար շահեկան նորարարական հեռանկարային գաղափարների շուրջ։
|
Երեկ ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց համար առավել ընդունելի ընտրական համակարգերը։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ իրենց համար ընդունելի է փակ համամասնական ընտրակարգը, սակայն, ինչպես նշել է խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, իրենք պատրաստ են քննարկելու նաեւ այլ մոդելներ։
ՀՀԿ խմբակցությունն առաջարկել էր քննարկել 4 մոդել. առաջինը ենթադրում է ունենալ բաց ցուցակներ՝ խոշորացված ընտրատարածքներով։ Երկրորդի դեպքում ընտրողն իր ձայնը տալու է տարածքային ցուցակին, սակայն կուսակցությունն է որոշելու թեկնածուների հաջորդականությունը։ Երրորդ մոդելով յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցություններն ի սկզբանե նշանակելու են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ընտրողը քվեարկելու է ոչ թե թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության օգտին։ Չորրորդ տարբերակով առաջարկվում է երկու քվեաթերթիկ ունենալ՝ մեկում ներառված կլինեն առաջադրված կուսակցությունները, երկրորդում՝ քաղաքական ուժերի տարածքային թեկնածուները։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է բաց համամասնական ցուցակներով քվեարկություն անցկացնելուն, ինչը հնարավորություն կտա ընտրողին որոշելու, թե կուսակցության ներսում մանդատներն ինչպես պետք է բաշխվեն։ Այս մոդելը գործում է 31 երկրում եւ, ըստ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ հնարավորություն է ընձեռում կուսակցությունների ներսում զարգացնել ժողովրդավարությունը։
Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով «Ելքի» տեսակետը, նշել է, որ իրենց խմբակցության եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի ունեցավ «ԵՄ—ն Հայաստանին. աջակցություն էլ—կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը։
Եվրոպական միության անունից ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովայի կողմից։ ՀՀ կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով ծրագրի կարեւորությունը Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության, որակի, մատչելիության եւ թափանցիկության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է Հայաստանի կառավարության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ստեղծման լայնածավալ նախագիծը, որի համակարգումը ՀՀ կառավարության անունից իրականացնում է «Թվային Հայաստան» հիմնադրամը։
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկավ «Թվային Հայաստան» հիմնադրամի» գործադիր տնօրեն Տիգրան Ճորոխյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տեսլականը՝ Հայաստանի թվային փոխակերպման վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները։ Միջազգային փորձագետն ամփոփ ներկայացրեց էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու նորարար լուծումները։ Ծրագիրն իրականացնող կոնսորցիումի մաս կազմող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի էությունը, դրա իրականացման մանրամասները եւ ակնկալվող արդյունքները։
«Օրեցoր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գնալ։ Ի
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեությանն վերաբերղ հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջեւ դրված խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին։
«Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018 թվականի առաջին կիսամյակն իր ամբողջության մեջ, հետագա անելիքները եւ ոստիկանության գործունեության առանձնահատկություններն ընթացիկ իրավիճակում։ Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ–ում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ ե՛ւ հանրության, ե՛ւ պետական մարմինների, ե՛ւ իշխանության ներկայացուցիչների համար։ Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել, եւ հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա։ Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար եւ երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ այսօրվա մեր քննարկման ֆորմալ արձանագրումներից մեկը կլինի այն, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը եւ պատրաստ ենք լիարժեք գործել»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը հղած իր քաղաքական ուղերձները շարունակում են մնալ նույնը։ «Կարծում եմ՝ պարոն Օսիպյանը կհաստատի, որ մեր աշխատանքային
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|