ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 05:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 21 » Որ մոդելն է նախընտրելի /Շարունակվել են ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների քննարկումները/
12:51
Որ մոդելն է նախընտրելի /Շարունակվել են ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների քննարկումները/

Երեկ ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց համար առավել ընդունելի ընտրական համակարգերը։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ իրենց համար ընդունելի է փակ համամասնական ընտրակարգը, սակայն, ինչպես նշել է խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, իրենք պատրաստ են քննարկելու նաեւ այլ մոդելներ։
ՀՀԿ խմբակցությունն առաջարկել էր քննարկել 4 մոդել. առաջինը ենթադրում է ունենալ բաց ցուցակներ՝ խոշորացված ընտրատարածքներով։ Երկրորդի դեպքում ընտրողն իր ձայնը տալու է տարածքային ցուցակին, սակայն կուսակցությունն է որոշելու թեկնածուների հաջորդականությունը։ Երրորդ մոդելով յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցություններն ի սկզբանե նշանակելու են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ընտրողը քվեարկելու է ոչ թե թեկնածուի, այլ այս կամ այն կուսակցության օգտին։ Չորրորդ տարբերակով առաջարկվում է երկու քվեաթերթիկ ունենալ՝ մեկում ներառված կլինեն առաջադրված կուսակցությունները, երկրորդում՝ քաղաքական ուժերի տարածքային թեկնածուները։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է բաց համամասնական ցուցակներով քվեարկություն անցկացնելուն, ինչը հնարավորություն կտա ընտրողին որոշելու, թե կուսակցության ներսում մանդատներն ինչպես պետք է բաշխվեն։ Այս մոդելը գործում է 31 երկրում եւ, ըստ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ հնարավորություն է ընձեռում կուսակցությունների ներսում զարգացնել ժողովրդավարությունը։
Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով «Ելքի» տեսակետը, նշել է, որ իրենց խմբակցության եւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի առաջարկը նույնն է՝ անցնել 100 տոկոս համամասնական դասական ընտրակարգի։
Քննարկման ընթացքում խմբակցությունները չեկան համախոհության, եւ չընտրվեց բոլորի համար ընդունելի ընտրական մոդելը։
Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններն անընդունելի են համարել ՀՀԿ խմբակցության առաջարկները, իսկ ՀՀԿ խմբակցությունը մերժել է «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկը։ ՀՀԿ խմբակցության համար, իրենց առաջարկներից հետո, նախընտրելին ՀՅԴ առաջարկն է, քանի որ այն, ի տարբերություն մյուսների՝ ունի մեկ թերություն՝ թեկնածուների ստացած ձայների հաշվարկման մեխանիզմը։
ՀՅԴ խմբակցության առաջարկի վերաբերյալ նման տեսակետ ուներ նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ՀՅԴ առաջարկը ռացիոնալ է, լուծումը՝ ռիսկային։ Նա առաջարկում է գտնել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի ձայների հաշվարկման ընթացքում մարդկային գործոնը։ Խմբակցության անդամներից Սերգեյ Բագրատյանն առավել ընդունելի է համարում «Ելք» խմբակցության եւ ՀՀ կառավարության առաջարկը։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամների համար նախընտրելին իրենց առաջարկի ընդունումն է, սակայն քննարկելի է նաեւ ՀՅԴ առաջարկը։ Խմբակցության անդամների համար խնդրահարույց եւ մտահոգիչ է թեկնածուների ստացած ձայների հաշվարկման մեխանիզմը։
Քննարկման արդյունքում ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գործընկերներին հորդորել է ուսումնասիրել այլ երկրների փորձը եւ համոզվել, որ իրենց ներկայացրած մոդելը լավագույններից է։ Նա առաջարկել է նաեւ անցնել կիսաբաց եւ կիսափակ համամասնական ընտրակարգի։
Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 24—ին՝ ժամը 12։00—ին։
Նիստը կվարի ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը։ Կհրավիրվի ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը. նախատեսվում է քննարկել նրա առաջարկը՝ կապված նախընտրական բանավեճերի անցկացման հետ։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 380 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024