
Աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները հուլիսի 11—12—ը հավաքվել էին Բրյուսելում, որտեղ տեղի էր ունենում միջազգային կարեւոր իրադարձություն՝ ՆԱՏՕ—ի գագաթնաժողովը։ Այս օրերին Բելգիայի Թագավորության մայրաքաղաքում էր նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։ Գերհագեցած օրակարգ ունեցող այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ ունեցավ ՆԱՏՕ—ի, եվրոպական կառույցների ղեկավարների, մի շարք երկրների առաջնորդների հետ (տե՛ս «ՀՀ»—ի նախորդ համարը)։
Ուշագրավ է, որ Բրյուսելում Փաշինյանին մոտեցավ նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ շնորհավորելով նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը պատմեց, որ Չավուշօղլուն նախ սրընթաց անցել է իրենց կողքով, ապա մի քանի րոպեից վերադառնալով՝ նախ մոտեցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում ճանաչում է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, ապա իրեն. «Նա ծանոթացավ ինձ հետ եւ ասաց, որ իրենք հետեւում էին հայաստանյան գործընթացներին եւ տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ»։
Այցի ավարտին, ամփոփելով հանդիպումների արդյունքները, Փաշինյանն ասաց, որ Բրյուսել կատարած աշխատանքային այցը ծանոթությունների ու անձնական կոնտակտների հաստատման այց էր, որի նպատակը կարելի է իրագործված համարել։
Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի
Վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու եւ այս համատեքստում Ադրբեջանի դրսեւորած ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությանը։ Այցի
...
Կարդալ շարունակությունը »