ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 3 » Ընդունվել է հրատապ բանաձեւ /Ամփոփել են Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի աշխատանքները/
11:12
Ընդունվել է հրատապ բանաձեւ /Ամփոփել են Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի աշխատանքները/

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունիսի 25—27—ը մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7—րդ լիագումար նիստին, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը։
Ինչպես հուլիսի 2—ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, լիագումար նիստում ընդունվել է հայ պատվիրակների կողմից ներկայացված՝ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը վերաբերող հրատապ բանաձեւ։ Դրան որպես համահեղինակ միացել է խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն ու կոչ արել ԵՄ անդամ երկրներին արագացնել վավերացման գործընթացը։
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ այս պահին չկա ոչ մի խոչընդոտ որեւէ եվրոպական երկրի կողմից համաձայնագիրը վավերացնելու համար։ Հայկական պատվիրակության անդամները լիահույս են, որ համաձայնագիրը մինչեւ Եվրոպական խորհրդարանի հաջորդ ընտրությունները՝ 2019 թվականի մայիս, կվավերացվի։
Վեհաժողովում կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին հավատարիմ մնալը։
Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետեւանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով՝ կարեւորելով կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե՛ միջազգային եւ թե՛ ազգային մակարդակներում։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ հանդիպել է Հայ դատի Բրյուսելի գրասենյակի, Եվրապառլամենտի սոցիալ—դեմոկրատական ներկայացուցչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացումների, ինչպես նաեւ առաջիկա ընտրական գործընթացների նկատմամբ։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ վեհաժողովում հայ պատգամավորներն ադրբեջանական պատվիրակության հետ լարվածություն չեն ունեցել եւ հանդես են եկել կառուցողական ելույթներով։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ իշխանափոխությունից հետո վերաբերմունքը փոխվել է մեր երկրի նկատմամբ։ Մասնավոր զրույցներում եվրոպացիները կարծիք են հայտնել, որ Հայաստանը բացառիկ հնարավորություն է ստացել եւ նոր հաջողություններ կգրանցի։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 353 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024