Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 51 52 »
Գործադիրի երեկվա նիստից առաջ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե որոշումը կայացված է, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերության հավատարմագրային կառավարումը դադարեցված է, եւ ընկերությունն այս պահին պետական կառավարմամբ է։ Որպեսզի շարքային ընթերցողի համար պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, ասենք, որ ԲԷՑ—ը 2017թ. հավատարմագրային կառավարման էր հանձնվել «Տաշիրին»՝ 25 տարով։ Այս պահին ԲԷՑ—ի արդյունավետ կառավարման ծրագիր է մշակվում՝ նկատի ունենալով նաեւ հետագա կառավարման հարցը։ Ընկերությունն այժմ արդյունավետ աշխատում է։
Իսկ ընկերությունը կրկին պետական կառավարմամբ դարձավ, որովհետեւ այս նոր կառավարությունը ուրիշ դիրքորոշում ուներ. այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ («Տաշիրի») տիրապետության ներքո, եւ առաջիկայում պետք է որոշում կայացվի էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին։
Լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ։ Լրագրողները դիտարկեցին, որ երբ նախարարը նախորդ անգամ հայտարարել էր, թե հնարավոր է 10 դրամով նվազեցնել էլէներգիայի սակագինը անապահովների համար (120 հազար), մասնագետները հայտնել էին, որ այդ նվազեցումը հնարավոր է անել ամբողջ բնակչության համար։ Ի պատասխան նախարար Արթուր Գրիգորյանը հստակեցրեց, թե էլէներգիայի սակագնի մասով լիազոր մարմինը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ «Մենք որեւէ գործառույթ այդ առումով չունենք, մենք իհարկե նախատեսում ենք ապագայում վերանայել սակագները, սակայն հիմա ունենք համապատասխան ռիսկեր՝ պայմանավորված ատոմակայանի երկարաձգման աշխատանքներով, Երեւանի ՋԷԿ&mda
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ասել է. «Հույս ունեմ՝ լավ տրամադրություն ունեք եւ գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել։ Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, եւ ինչպես պայմանավորվել ենք, հիմա մենք պետք է միջոցառումների ցանկ հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից։ Եվ եկեք պայամանավորվենք, որ մեկշաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնում է, եւ կառավարության նիստին հաջորդ փորձենք այդ միջոցառումների ծրագիրը հաստատել։ Հաջորդ, որպեսզի արդեն անցնենք միջոցառումների ի կատար ածմանը»։
Այնուհետեւ վարչապետ Փաշինյանը դիմել է ՀՀ էներգետիկ ռեսուրսների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին. «Մենք խոսել էինք էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակի ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ արդյունքներ ունենք»։
Նախարար Գրիգորյանը նշել է. «Ձեր հանձնարարականի համաձայն՝ նախաձեռնել ենք բոլոր հնարավոր միջոցները եւ քննարկում ենք իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Դրանք հիմնականում պայմանավորված են ատոմակայանի նախադեպը չունեցող այս տարվա ընթացքում նորոգման եւ աշխատանքի երկարաձգման հետ։ Պատմության մեջ ընդհանրապես չի եղել, որ ատոմակայանը այս կարգով կանգնի, եւ կատարվեն երկարաձգման աշխատանքներ։ Կան նաեւ գազի գնի հետ կապված ռիսկեր։ Մենք մինչեւ այս տարվա վերջը Ռուսաստանի հետ ունենք սահմանի վրա 150 դոլար գնով գազի նե
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարության երեկվա որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ։ Կառավարության երեկվա նիստից հետո երկու մարզպետներն էլ հակիրճ խոսեցին իրականացվելիք աշխատանքների մասին։
Ահա Գ. Միրիջանյանի անելիքը իր իսկ խոսքերով. «Ես մասնագիտությամբ հանրային առողջության կազմակերպիչ եմ, այսինքն՝ իմ մասնագիտությունը զուտ բուժական գործը չէ, այլ հանրության հետ կատարվելիք աշխատանքները։ Կարծում եմ, որ իմ անցած ուղին եւ աշխատանքային փորձը կօգնեն ինձ հետագայում այդ աշխատանքները կատարելու համար։ Իմ մասնագիտության մեջ առաջնայինը եղել է կանխարգելումը, ոչ թե բուժումը։ Մենք մարզում էլ իրականացնելու ենք առաջին կանխարգելիչ աշխատանքները»։
Նորանշանակ մարզպետը հավելեց, թե հստակ հանձնարարականներ ունի վարչապետից, բայց այդ մասին դեռ չի բարձրաձայնի՝ ժամանակին անպայման խոսելու պատրաստակամությամբ։ Իսկ աշխատանքի ընթացքում մարզի խնդիրները բաժանելու է ըստ սոցիալական, կրթական եւ մշակութային ոլորտների։
Ի՞նչ է կարծում մարզպետը, ինչու՞ հենց իրեն առաջադրեցին այդ պաշտոնում։ «Ինձ ԲՀԿ—ն է առաջադրել, շնորհակալ եմ եւ պատրաստ եմ պարզերես անել բոլորին՝ կառավարության ղեկավարությանը»,—անկեղծացավ Արմավիրի մարզպետը։
Սյունիքի նոր մարզպետ Կարեն Համբարձումյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին՝ մարզում վախի մթնոլորտ կա՞, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու։ «Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն ունենալ,–միանգամից ասաց մարզպետը,–իսկ եթե Սյունիքում ծեծկռտուքներ լինեն, ապա մասնակիցները կպատժվեն օրենքով. ես միանշանակ կլինեմ օրենքի կողքին կանգնած»։
Կադրային ջարդ կանի՞ մարզպետը։ Փոփոխություններ, իհարկե, կլինեն՝ ըստ մարզպետի, բայց ինքն, իհարկե, չի ընդունում «կադրային ջարդ» հասկացությունը։
Վերջ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է հայ—իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի։ «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ—իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այդ համատեքստում դեսպան Սաջադին ընդգծել է երկկողմ փոխգործակցության ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը եւ նշել, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար։ Դեսպանի խոսքով՝ դրան կարող են էապես նպաստել նաեւ Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, Իրան—ԵԱՏՄ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը։
Զրուցակիցները քննարկել են Մեղրի եւ Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը եւ պարոն Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը եւ այդ առումով կարեւորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթների իրականացումը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ հայ—իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին
|
Երեկ կառավարության ծրագրի ընդունումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի սրահում անդրադարձել է խոսակցություններին, թե այն գործարարները, որոնց նկատմամբ հարկային տուգանքներ են դրվել, ենթարկվում են հետապնդումների եւ ռեպրեսիաների։ «Ես նրանց ասել եմ, հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ ու ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդ պարտականություններից։ Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այդպիսի մեխանիզմ, նրանք ասել են, այո, եղել է։ Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փող է նվիրել։ Այսինքն, եթե նրանք ազատված են այդ փողերը ինձ բերելու պարտավորությունից, նշանակում է, որ կառավարությունը նրանց նվիրել է այդ գումարները»,–նշել է նա։
Հարցին, թե դրանք չմուծված հարկերի՞ ճամպրուկներն են, որոնք բյուջե են գնալու, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Այո, ճամպրուկների այն մասը, որ պետք է գա բյուջե, գալու է բյուջե, իսկ մյուս մասը ես հույս ունեմ, որ իրենք ոչ թե շվեյցարական բանկեր կտանեն, այլ կներդնեն Հայաստանի տնտեսության մեջ»։
Փաշինյանը վստահեցրել է, որ գործարարների հետ որեւէ ստվերային պայմանավորվածություններ ձեռք չի բերել։ Նա ընդգծել է, որ կամ գործարարները պետք է աշխատեն օրենքով, կամ չաշխատեն, իսկ պայմանավորվածություն չի կարող լինել։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում իշխանությունը պետք է հավասարաչափ բաշխված լինի։ «Իշխանությունը հավասար բաշխելը նշանակում է անիշխանություն, որովհետեւ նույն Գերմանիայում, որը կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկիր է, իշխանությունը հավասարաչափ բաշխված չէ, եւ Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասարաչափ բաշ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100—րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41—րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը։
ՀՀ ԱԺ նախագահը նախ տեղեկացրել է, որ ԿԸՀ—ն ներկայացրել է արձանագրություն, ըստ որի ՀՅԴ կուսակցության համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվում է նույն ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սպարտակ Սեյրանյանին։ Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33—րդ հոդվածի 4—րդ մասի՝ ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավորը երդվել է։
ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են զինված ուժերին, սպառազինությանը, արտաքին քաղաքականությունում որդեգրած գլխավոր հենակետային ուղղություններին, Ազգային անվտանգության ծառայության համակարգային փոփոխությանը, ժողովրդագրությանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցին, Ընտրական օրենսգրքում ակնկալվող փոփոխություններին, աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացմանը, ստվերի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքներին, առողջապահությանը, գազի, էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը, այլ ոլորտների։
Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր։ «Սա նպատակների եւ երազանք
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Ազգային ժողովի հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ,
Սիրելի լրագրողներ,
Պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Մեր կառավարությունը այս կարգավիճակին արժանացել է Հայաստանում տեղի ունեցած մի պատմական իրադարձության՝ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում։
Պատմական այս գործընթացով ձեււավորված կառավարությունն ըստ այդմ պատմական առաքելություն ունի իրականացնելու եւ այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետությունը ազատ, հզոր ու երջանիկ պետություն դարձնելն է։
Հայաստանի Հանրապետությունն այսօր աշխարհում հայտնի է որպես սիրո եւ համերաշխության աննախադեպ հեղափոխություն իրականացրած երկիր։ Մեր խնդիրն է, ըստ այդմ, դրական այս իմիջը զարգացնելն ու Հայաստանը դարձնելը ետհեղափոխական աննախադեպ հաջողությունների երկիր, ում հաջողվել է հեղափոխության գաղափարներն ու արժեքներն ամրագրել որպես հանրային–պետական կյանքի հարատեւ կանոններ։
Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն եւ հետեւաբար՝ կառավարության գործունեության համար ուղենշային են լինելու հետեւյալ հայեցակարգային հիմնախնդիրները.
–Իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։
–Իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը եւ քաղաքացիական համերաշխությունը։
–Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը։
–Կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, ք
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցներում պաշտոնյաներն անդրադարձել են տարբեր ոլորտներում չարաշահումների եւ անարդյունավետ աշխատանքի հետ կապված հարցերին։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաձայն չէ այն տեսակետին, թե երկրում ստվերը կրճատելու հարցում ՊԵԿ—ը մշտապես ձախողել է։ Նա հնարավոր է համարում այն, որ կատարված աշխատանքը հանրության ակնկալիքները չի արդարացրել։
«Եկեք ուրիշ կերպ ձեւակերպենք, որ ստվերի դեմ պայքարն իրականացվել է ՊԵԿ—ի կողմից, բայց, ըստ երեւույթին, ոչ այնքան արդյունավետ։ Ստվերի դեմ պայքարը մշտական պրոցես է, նույնիսկ հարյուրամյակներով մենք պայքարելու ենք դրա դեմ։ Եթե ես հիմա ասեմ, որ մենք կարճ ժամանակ՝ 2 ամիս հետո, 6 ամիս հետո ոչ մի ստվեր չենք ունենալու, ես, թերեւս ազնիվ չեմ լինի հանրության ու ձեր առջեւ, բայց ստվերի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ ու արդյունավետ գործիքակազմ մենք ունենք, ներմուծելու ենք ու շարունակելու ենք»,–ասել է նա։
Դավիթ Անանյանը չի կարող ասել, թե արդյոք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել մաքսայինում կատարված չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց եւ այլն։ Նա միայն նշել է, որ ՊԵԿ—ի առաջնային խնդիրներից մեկը շարունակելու է մնալ ստվերի դեմ պայքարը, եւ այսօր ժամանակն է ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես այդ համակարգից արմատախիլ արվի կոռուպցիան։
«Ես իմ նշանակման օրվանից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման իրավիճակներ ու երեւույթներ նույնիսկ եղել են, հայտնի են եղել իրենց, հայտնի չեն եղել, մենք բոլորով՝ հանրության հետ միասին, պետք է պայքարենք այդ ամենի դեմ։ Թե որքանով համակարգը դրան անդրադարձ կկատարի, կամ հետադարձը որքանով ցավոտ կլինի, մենք դրան ականատես կլինենք,–ասել է նա եւ ավելացրել.–Հիմա այն պատ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան, ովքեր մայիսի 23–25—ը Հայաստանում էին փաստահավաք այցով, շնորհավորել են Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին եւ առաջին հերթին հայ ժողովրդին՝ զսպվածության ու քաղաքական հասունության համար, որը ցուցաբերվել է Հայաստանում բողոքի ակցիաների ու իշխանության փոփոխության ժամանակ, որոնք տեղի են ունեցել խաղաղ ու սահմանադրական դրույթներին ու սկզբունքներին համապատասխան։
«Իշխանության փոփոխության այն եղանակը եւ այնուհետ վարչապետ Փաշինյանի կողմից ներառական ու լայն կառավարության նշանակումն ընդգծում է քաղաքական համակարգի հասունությունը, ինչպես նաեւ քաղաքական բոլոր ուժերի հանձնառությունը՝ երկրում ժողովրդավարության կոնսոլիդացիային։ Այս առումով բոլոր քաղաքական ուժերը պետք է արժանիորեն գնահատվեն»,—ասվում է համազեկուցողների հայտարարության մեջ։
Համազեկուցողները նշել են երկրում խորը եւ արագ բարեփոխումների խիստ բարձր ակնկալիքները՝ դրված ժողովրդի կողմից նոր իշխանությունների առաջ։ Այս համատեքստում համազեկուցողներն ընդգծում են, որ ներառական կառավարության նշանակումն ու նոր վարչապետի հստակ մտադրությունը՝ ստեղծել կայուն ու ժողովրդավարական միջավայր, ստեղծել են անհրաժեշտ պայմաններ ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ու երկրի ազգային անվտանգության համար։
«Ի լրումն, վարչապետի ու նրա քաղաքական դաշնակիցների կողմից տրված ազդակները, որ արդարադատության համակարգը լինելու է լիովին անկախ ու գործելու է ազատ՝ առանց հրահանգների ու քաղաքական միջամտության, զերծ են պահում քաղաքական հաշվեհարդարի մտավախությունները, որոնք մենք լսել ենք մեր այցի ընթացքում»,—ասել են համազեկուցողները՝ ընդգծելով նաեւ, որ չի կարող քաղաքական
...
Կարդալ շարունակությունը »
|
Սարդարապատի hուշահամալիրը կառուցվեց 1968 թվականի մայիսին՝ Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50—ամյակի առիթով։ Հուշահամալիրի կառուցման մեջ ներգրավվում են քանդակագործներ Սամվել Մանասյանը եւ Արշամ Շահինյանը։ Նախագծի ճարտարապետ է նշանակվում Ռաֆայել Իսրայելյանը։ Հետո հրավիրվում է Արա Հարությունյանը։ Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանը այցելուների առաջ իր դռները բացեց 1978 թվականի սեպտեմբերի 13—ին։
«Հուշահամալիրի կառուցման համար Արմավիրի շրջանի շուրջ 42 գյուղեր գումարային ներդրում արեցին։ Գտնվեցին շինարարներ, քարտաշներ, որմնադիրներ ու քանդակագործներ, եւ նրանց գործի «գլխին» կանգնեց հրաշալի ճարտարապետ, հզոր անհատականություն Ռաֆայել Իսրայելյանը։ Ստեղծվեց այդ ճշմարիտ օրերի վկայությունը։ Սկզբից կառուցվեց աստիճանախումբը դեպի ցուլերը, ապա զանգակատունը, որ դժվարին օրերին պիտի կանչեր իր հերոս զավակներին՝ հանուն հողի ու ժողովրդի փրկության։ Հետո կերտվեցին քարե արծիվներն ու հաղթանակի պատը, որի վրա քանդակված են մեր ժողովրդի բոլոր խորհրդանիշները։ Իսրայելյանը միայն դժվարացավ կառուցել ազգագրական թանգարանի շենքը, ֆինանս էր պետք, մեծ կառույց էր։ Այն հաջողվեց շահագործման հանձնել միայն տարիներ անց։ Շատ մարդամոտ անձնավորություն էր։ Երբ մեր մտերմության լույսի ներքո ինձ ձայն էր տալիս, կանչելով՝ Ռաֆո, արդեն գիտեի՝ գինու ժամն է։ Բերում էի, մի պատի տակ նստում, երկար զրույց էինք անում։ Կենդանի լեգենդ էր, դաս ու դպրոց էր։ Նրանից կարելի էր ամեն քայլափոխի հայոց լեզու եւ պատմություն սովորել։ Այդ պատմագրության մեջ երեւում էր Իսրայելյանի ներաշխարհի շքեղությունը՝ դեպի քանդակագործությունը, մեր ժողովրդի հավերժական կոթողներին վերասլաց տեղ տալու հնարավորությունը»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհասկանալի է համարում այն, որ որոշ քաղաքացիներ պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու իր կոչին։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին։
Սիրելի հայրենակիցներ, կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար»,–նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել իրենք իրենց դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ։
«Կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի»,–ասել է ՀՀ վարչապետը։
Նա կոչ է արել աջակիցներին տարածել ուղերձը եւ գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, «իհարկե՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտում»։
Երեկ լրագրողների խնդրանքով Փաշինյանը անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի իրեն ուղղված բաց նամակին, որտեղ նշված է, թե «քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» բանտում մնալը հեղափոխության եւ մեր երկրի համար հղի է ծանր հետեւանքներով»։ Վարչապետ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով հատուկ կարգով քննարկելու վերաբերյալ ՀՀ ԱԺ որոշումը, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը։
Նա տվյալներ է ներկայացրել հաշվետու տարում արձանագրված բազմաբնույթ հանցագործությունների, դրանց դեմ իրականացված պայքարի եւ միջոցառումների վերաբերյալ, անդրադարձել դատախազության իրականացրած աշխատանքներին, առաջնահերթություններին ու հիմնական ուղղություններին։
Նշվել է, որ 2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20 հազար 285 հանցագործության դեպք՝ 2016թ. 18 հազար 764 դեպքի դիմաց, աճը կազմել է 8,1 տոկոս։
Ըստ Արթուր Դավթյանի՝ թեեւ ընդհանուր հանցագործությունների թիվն ավելացել է, սակայն նվազել են սպանության, սպանության փորձի, ավազակության, բնակարանային գողության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը։ Առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունները՝ 11,4 տոկոսով։
Մեր երկրում նախորդ տարի 100 հազար բնակչին բաժին է ընկել հանցագործության 681 դեպք։ Արթուր Դավթյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում վիճակն այս մասով դրական է, քան Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Մոլդովայում։
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արձանագրվել է 163 դեպք, դատի են տրվել 43 անձինք, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 65 տոկոսով։
Հաշվետու տարում կարգապահական տույժի է ենթարկվել 13 դատախազ։ Ուսումնա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|