Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 10 11 12 13 14 ... 51 52 »
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ փնտրելու համար։
Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ, մասնավորապես՝ հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման առումով։ Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաեւ հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ։ Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել՝ ընդհուպ մինչեւ մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով։ Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբեւէ նման ձեւաչափով բանակցությունների մասին չեմ լսել։
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները՝ ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
|
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել։ «Արմենպրեսը», վկայակոչելով վարչապետի պաշտոնական կայքը, ներկայացնում է այն ամբողջությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,
կանանց ու տղամարդկանց,
դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին եւ փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող եւ իրենց պարտքն անտրտում իրականացնողներին,
դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին եւ օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,
դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին եւ գործիչներին։
Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։
Խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին։
Շնորհակալ եմ»։
|
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն։
Զրուցակիցները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաեւ այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումներին՝ տեղի ունեցող հավաքներին, երթերին եւ իրենց մտահոգությունները հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Բնական համարելով, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, պահանջներ, մտահոգություններ, կաթողիկոսները կարեւորել են բողոքի արտահայտումը բացառապես քաղաքակիրթ եղանակով՝ հարգելով պետության սահմանադրական կարգն ու օրենքները։
Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը միաժամանակ իրենց գոհունակությունն ու գնահատանքն են հայտնել, որ տեղի ունեցող գործընթացում ուժի կիրառումը, բախումները, ընդհարումները տեղ չունեն։
«Աղոթում ենք, որպեսզի աստիճանաբար այս իրավիճակը հանդարտվի, խաղաղվի, եւ մարդիկ լծվեն մեր հայրենաշինության, մեր երկրի անվտանգության նվիրական գործին։ Մենք, այո՛, ունենք դժվարություններ մեր կյանքում, բայց նաեւ բազում մարտահրավերներ եւ այդ մարտահրավերների առջեւ կարող ենք կանգնել ու դիմակայել դրանք միայն ազգային համախմբվածությամբ եւ միասնականությամբ։ Առջեւում նաեւ ապրիլի 24—ն է՝ Մեծ եղեռնի հիշատակի օրը։ Եվ այդ օրվա խորհուրդը պիտի որ յուրաքանչյուր հայորդու գիտակցության, ընկալումների մեջ լինի եւ առաջնորդի՝ շիտակ ապրելու եւ շիտակ մեր ընթացքը առաջնորդելու, որպեսզի մենք զերծ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի եւ տարածքային կառավարման համար։ Համապատասխանաբար, աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, ճշգրտում ենք վարչությունների խնդիրներն ու գործառույթները, եւ շատ ամուր, շատ հասցեական պետք է աշխատենք»,–այս մասին հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն իր մոտ կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցած խորհրդակցության ժամանակ։
«Ի՞նչ եմ ակնկալում գործընկերներից. ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը։ Երեք ամսվա տվյալներով, որոնք կհրապարակվեն շուտով, բավականին լավ թափ ենք հավաքել եւ պետք է այդպես շարունակենք։ Բոլոր ծրագրերը մեզ համար կարեւոր են»,—ասել է նա։
Կառավարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը տնտեսական ոլորտի պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, ներդրումային ծրագրերի մշակմանը, ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնեսի խթանմանը, գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության զարգացմանը, մարզերում տարբեր ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային համակարգին, ճանապարհաշինությանը, թվային օրակարգի իրականացմանը եւ այլն ուղղությունների։ Առաջին փոխվարչապետը նշել է, որ գերատեսչությունների ծրագրերի վերանայումից հետո դրանք լրացուցիչ կքննարկվեն իր մոտ։
|
«Մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են, գոնե մեր պատկերացումներն այդպիսին են»,–ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հանրահավաքային ակտիվությունն ազդո՞ւմ է երկրի տնտեսական զարգացման վրա։
«Այդ առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որեւէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը։ Սակայն երբ դրանք դառնում են անհամաչափ, երբ դրանք վերածվում են խցանումների Երեւանում, ապա դուք ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է արդյոք դրականորեն ազդել»,–նշել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը միակ մեկ հանգիստ տարի է ունեցել, երբ չի եղել արտաքին եւ ներքին անկայունություն։
«Միակ տարին է երեւի 2017 թվականը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողներին գալ ու ներդրումներ անել։ Միակ տարին էր, եւ այդ տարում մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ։ Մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, մի քանի տարի, որպեսզի այս տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի։ Ճիշտ է՝ միեւնույն է դժգոհություն լինելու է, որովհետեւ մարդը ինչքան շատ ավելի լավ սկսի ապրել, այնքան պահանջները մեծանալու են։
Բայց խնդիրն այն է, որպեսզի մենք հասնենք մի այնպիսի նվազագույն մակարդակի, որպեսզի գոնե ցանկությունների կեսը մարդիկ կարողանան իրականացնել։ Սա է ամբողջ խնդիրը»,–ընդգծել է ՀՀ վարչապետը։
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել։
Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը եկամտային հարկի եւ հարկային վարչարարության վերաբերյալ էր։ «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաեւ գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում։ Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաեւ ապահովել երկարատեւ, ֆունդամենտալ եւ հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ։ Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթեւացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն եւ կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաեւ բյուջետային կայունությունը»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10–օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները եւ գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Թեպետ կառավարության անդամները մի քանի օր է պաշտոնակատարներ են, սակայն ԱԺ—կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նրանց ուղղված հարցերի լրջությունը դրանից չնվազեց։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար տնտեսական խնդիրներ է ստեղծում։ Նա մասնավորապես նշեց՝ ռուսական ռուբլին գահավիժում է, ՌԴ—ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, եւ հարցրեց, թե կառավարությունը ստեղծված տնտեսական իրավիճակից ինչ ելքեր է տեսնում։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չհամաձայնեց պատգամավորի գնահատականներին։ «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ—ին անդամակցությանը՝ ճիշտ ենք արել, թե չէ, համոզված եմ՝ ճիշտ ենք արել։ Մենք ունենք առեւտրային արտոնյալ ռեժիմներ՝ մենք 180 միլիոնանոց շուկա ունենք։ Ավելին, դա ոչ միայն մեր ներքին ներուժի զարգացումն է, դա նաեւ ինվեստորին հրավիրելու խնդիր է,–ասաց նա։–Եթե Դուք վիճակագրությանը ծանոթանաք, 2017 թվականին արտահանման, ներմուծման աճն ավելի շատ այլ շուկաներում ենք ունեցել, քան ԵԱՏՄ—ում։ Մենք որեւէ սահմանափակում չունենք այլ շուկաներ մտնելու առումով։ Գիտեք, որ ունենք GSP+ ռեժիմ ԵՄ—ի հետ, GSP ռեժիմ ԱՄՆ—ի, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ եւ նաեւ ազատ տնտեսական գոտի Մեղրիում, ինչի միջոցով այս տարի շատ ինտենսիվ պետք է աշխատենք Իրանի շուկայի հետ»։
Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ ԵԱՏՄ շուկայում խնդիրներ կան, սակայն դա աղետ չէ։ «Ինչ եք առաջարկում, գնանք ռուբլին կարգավորե՞նք։ Ո՞վ է ասել, թե վաղը եվրոպական շուկայում չի կարող լինել ճգնաժամ»,—հարցրեց նա։
Պատգամավորը նաեւ բարձրաձայնեց Ռուսաստանում հայ վարորդների խնդիրների մասին՝ հարցնելով, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայ վարորդների
...
Կարդալ շարունակությունը »
|
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը եւս բանակցում է ԵՄ—ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու համար։
«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ լիագումար նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին, թե արդյոք ԼՂ խնդրի լուծման համար նույն հռետորաբանությունն ու նույն մոտեցումնե՞րն են պահպանված նաեւ Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթում։
Կարեն Նազարյանը, անդրադառնալով ԵՄ—Ադրբեջան բանակցություններին, նշեց, որ ԵՄ—ի միջազգային բանակցությունների պրակտիկան հուշում է, որ քննարկումները տեղի են ունենում փակ ռեժիմով, ու դրանց բովանդակության մասին չի իրազեկվում երրորդ կողմը, քանի որ դա կարող է վտանգել կողմերի հանրային եւ պետական շահերը. «Բայցեւայնպես, տեղյակ ենք, որ ԵՄ—Ադրբեջան բանակցությունների շրջանակում քննարկվում է հակամարտությունների կարգավորման խնդիրը, ինչպես ձեւակերպված է մեր համաձայնագրի պարագայում, եւ մենք ասել ենք ԵՄ մեր գործընկերներին սկզբունքային եւ առավել կարեւոր միասնական դիրքորոշում պահպանելու մասին։ Դա կարեւոր է հակամարտության կարգավորման ընթացքը լավագույնս ապահովելու համար, եւ մենք ունենք հավաստումներ, որ ԵՄ—ն կպահպանի իր հայտարարած մոտեցումը, հուսանք, որ դրա ականատեսը կլինենք շուտով»։
ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանն էլ, դիմելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, հարցրեց. «Եթե Ադրբեջանի հետ նախատեսվող ԵՄ համաձայնագրի փաստաթղթում Արցախյան հ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովը երեկ սկսել է հերթական նիստերի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Համաձայնագրի քննարկմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ներկայացնելով համաձայնագիրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը տեղեկացրել է, որ այն ստորագրվելով 2017 թվականի նոյեմբերի 24—ին Բրյուսելում, փոխարինելու է 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» ՀՀ—ի եւ ԵՄ—ի միջեւ ստորագրված համաձայնագրին։
Ըստ հիմնական զեկուցողի՝ շրջանակային համաձայնագիրը հավասար, նոր եւ գործընկերային մակարդակի վրա է բարձրացնում ընդհանուր արժեքների ու սերտ կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները եւ կոչված է կարգավորելու դրանք։ Փաստաթուղթը կանոնակարգում է երկկողմ քաղաքական, տնտեսական, առեւտրային հարաբերությունները, խրախուսում դրանց շարունակականությունը։ Խոսվում է Եվրամիություն—Հայաստան ընդհանուր սկզբունքների, կազմակերպված հանցագործության ու կոռուպցիայի դեմ պայքարի, էներգետիկայի եւ տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության, գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության սկզբունքների եւ ծրագրերի մասին։
Առանձին եւ հստակ մաս է հատկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման հարցին. համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
...
Կարդալ շարունակությունը »
|
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը։ Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը։
Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները եւ պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանքի համար։ «Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին Սարգսյանը հայտնել է Կարապետյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ—ների հետ զրույցում։
«Մի քանի րոպե առաջ հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր եւ կառավարության հրաժարականը։ Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ՝ ընդունել եմ հրաժականը եւ ստորագրել համապատասխան հրամանագիրը՝ հանրապետության նախագահի առաջին հրամանագիրը, որով այս պահից Կարեն Կարապետյանը եւ կառավարությունը շարունակելու են իրենց գործունեությունը՝ որպես գործող կառավարություն։
Կարճ զրույցի ընթացքում ես պարոն Կարապետյանին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իր վերջին շրջանի գործունեության, բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանքի համար։ Հույս հայտնեցի ու նաեւ վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն այս կարճ ժամանակահատվածում շարունակելու է աշխատանքը որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, այլեւ հետագայում եւս այս կամ այն ձեւով իր ներդրումն է բերելու եւ կառավարությունու
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով 2018 թվականի երեկ հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Բացելով նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «ՀՀ մեծարգո նախագահ, ՀՀ մեծարգո նորընտիր նախագահ, Վեհափառ տեր, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության եւ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Գրանցվել է 92 պատգամավոր։ Քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 2—ին Հանրապետության նախագահ է ընտրել Արմեն Վարդանի Սարգսյանին։
Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու, երդման արարողության նպատակով հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարում եմ բացված»։
Զինվորական քայլերգի հնչյունների ներքո ներս են բերվել ՀՀ պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանիշը, ապա նաեւ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ «Վեհամոր Ավետարանը»։
Նշենք, որ երեկ առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից՝ 7—րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր։
ՀՀ պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանշանը հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին։ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօ
...
Կարդալ շարունակությունը »
|
Իրականում հայերի օգտին Գերմանիայի պաշտոնական եւ ոչ պաշտոնական նախազգուշացումները Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը ընդամենը դիվանագիտական խաղ էր, որով փորձում էին ձերբազատվել Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկության մեղսակցության փաստից։ Եվ պատահական չէր, որ Գերմանիան իր «Օգնության դիմաց հայկական պատվիրակություններին (Բեռլինում եւ այլուր — Գ. Պ.) պատասխանում էր, թե իրենց օգնությունից առաջ հայերը պետք է հրաժարվեն Գերմանիայի մեղսակցության շուրջ ծավալած քարոզչությունից»։ Հարկ է նշել, որ Գերմանիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը անթաքույց հասկացնում էր նաեւ Բաթումի եւ Բեռլինի հայ պատվիրակներին, որ երկրամասում ստեղծված բարդ ու հակասական իրադրության պայմաններում չեն կարող հանուն հայերի վտանգել իրենց հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ։
Ինչպես վերը նշվեց, մայիսի 14—ին Հալիլ բեյը նույն «հիմնավորումով» պնդեց եւ պահանջեց թույլատրել Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթուղով զորքերի տարանցումը Իրան, սակայն այդ մասին Ա. Չխենկելին գրավոր տեղեկացվել էր հաջորդ օրը՝ մայիսի 15—ին, ժամը 6—ին, երբ նախօրոք Վեհիբ փաշան երեք ժամ ժամանակ էր տվել հայկական կողմին Ալեքսանդրապոլը դատարկելու համար, սակայն առանց սպասելու պատասխանի նրանց զորքերը անցան Արփաչայը (Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրով որոշված սահմանագիծը) եւ հայկական ուժերի մի քանի ժամ տեւած անկանոն դիմադրությունից հետո գրավեցին Ալեքսանդրապոլը եւ շարժվեցին դեպի Ղարաքիլիսա։ Հայկական զորքերն ստիպված եղան անկանոն նահանջել. մի մասը՝ դեպի Ջաջուռ, իսկ մյուս մասը՝ երկաթուղու ուղղությամբ դեպի Արարատյան դաշտ՝ հակառակորդին թողնելով մարտական ողջ տեխնիկան եւ պարենը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե—ն հեռագիր հղեց Բաթում հայ պատվիրակներին, որում
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|