ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 22:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 10 » Պետք է կերտենք նոր՝ երիտասարդ Հայաստան /Արմեն Սարգսյանը ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը/
11:01
Պետք է կերտենք նոր՝ երիտասարդ Հայաստան /Արմեն Սարգսյանը ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը/

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով 2018 թվականի երեկ հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Բացելով նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «ՀՀ մեծարգո նախագահ, ՀՀ մեծարգո նորընտիր նախագահ, Վեհափառ տեր, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության եւ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Գրանցվել է 92 պատգամավոր։ Քվորում ունենք, կարող ենք սկսել աշխատանքը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 2—ին Հանրապետության նախագահ է ընտրել Արմեն Վարդանի Սարգսյանին։
Հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու, երդման արարողության նպատակով հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարում եմ բացված»։
Զինվորական քայլերգի հնչյունների ներքո ներս են բերվել ՀՀ պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանիշը, ապա նաեւ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ «Վեհամոր Ավետարանը»։
Նշենք, որ երեկ առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից՝ 7—րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր։
ՀՀ պետական դրոշը եւ նախագահական իշխանության խորհրդանշանը հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին։ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր—Ղեւոնդյանը։
Այնուհետեւ ՀՀ պետական դրոշի եւ նախագահական իշխանության խորհրդանշանի հետ միասին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը եւ Վեհամոր Ավետարանը տեղափոխվել են երդմնակալության արարողության վայր։
Արա Բաբլոյանը հանրապետության նախագահի պարտականությունները ստանձնելու եւ երդման համար հրավիրել է հանրապետության նորընտիր նախագահին։ Արմեն Սարգսյանը՝ ձեռքը դնելով պետական եւ հոգեւոր խորհրդանիշների վրա, երդվել է. «Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնանքի խոսքից եւ աղոթքից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից շնորհավորել է Արմեն Սարգսյանին հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով. «Պարոն նախագահ, ծանոթ լինելով Ձեր անցած ուղուն՝ համոզված եմ, որ Դուք Ձեր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը, Հայաստանի քաղաքացիների բարեկեցության ապահովմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ»։
Այնուհետեւ դահլիճից դուրս են բերվել ՀՀ սահմանադրության մայր օրինակը եւ «Վեհամոր Ավետարանը», ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանիշը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է հատուկ նիստի ավարտը։ 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 362 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024