Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 23
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։
Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով եւ նվիրել Բարձր Բերդի Ավետարանի կրկնօրինակը։ Մեծի Տանն Կիլիկիո հայրապետը նաեւ ասել է, թե՝ «քաջածանոթ լինելով Ձեր անձին եւ երկար տարիների գործունեությանը՝ լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»։
Հանրապետության նախագահը, Ամենայն հայոց հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո հայրապետը անդրադարձել են վերջին օրերին հանրապետությունում ստեղծված իրավիճակին։ Նրանք նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, եւ երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ։
Հայոց հայրապետները ողջունել են հանրապետության նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը։
|
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն։
Զրուցակիցները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաեւ այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումներին՝ տեղի ունեցող հավաքներին, երթերին եւ իրենց մտահոգությունները հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Բնական համարելով, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, պահանջներ, մտահոգություններ, կաթողիկոսները կարեւորել են բողոքի արտահայտումը բացառապես քաղաքակիրթ եղանակով՝ հարգելով պետության սահմանադրական կարգն ու օրենքները։
Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը միաժամանակ իրենց գոհունակությունն ու գնահատանքն են հայտնել, որ տեղի ունեցող գործընթացում ուժի կիրառումը, բախումները, ընդհարումները տեղ չունեն։
«Աղոթում ենք, որպեսզի աստիճանաբար այս իրավիճակը հանդարտվի, խաղաղվի, եւ մարդիկ լծվեն մեր հայրենաշինության, մեր երկրի անվտանգության նվիրական գործին։ Մենք, այո՛, ունենք դժվարություններ մեր կյանքում, բայց նաեւ բազում մարտահրավերներ եւ այդ մարտահրավերների առջեւ կարող ենք կանգնել ու դիմակայել դրանք միայն ազգային համախմբվածությամբ եւ միասնականությամբ։ Առջեւում նաեւ ապրիլի 24—ն է՝ Մեծ եղեռնի հիշատակի օրը։ Եվ այդ օրվա խորհուրդը պիտի որ յուրաքանչյուր հայորդու գիտակցության, ընկալումների մեջ լինի եւ առաջնորդի՝ շիտակ ապրելու եւ շիտակ մեր ընթացքը առաջնորդելու, որպեսզի մենք զերծ
...
Կարդալ շարունակությունը »
|
Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր առաջնորդների, տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների կոչերին՝ երկխոսության հարթակ ձեւավորելու եւ հուզող հարցերը սեղանի շուրջ քննարկելու վերաբերյալ, մայրաքաղաքում շարունակվում են հավաքներն ու ցույցերը։
Երեկ վաղ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում հավաքների մասնակիցները երթեր են անցկացրել՝ ձգտելով փակել խաչմերուկները, երթեւեկելի հատվածները։ Ակցիան սկսվել է Վաղարշյան—Սունդուկյան փողոցների խաչմերուկից։ Նշված ճանապարհահատված են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները եւ կարգավորել երթեւեկությունը։
Այս նույն սցենարը կրկնվել է ամբողջ ցերեկը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. ցուցարարները հասել են նաեւ Դավիթաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններ։
Հավաքների կազմակերպիչ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իրենց գործողությունները որակել է «թավշյա հեղափոխություն», վերստին հավաստիացնելով, որ իրենք դեմ են բռնությանը եւ շարունակելու են խաղաղ բողոքի ցույցերը՝ միաժամանակ հարգանքով վերաբերվելով ոստիկաններին։
Իսկ ՀՀ ոստիկանությունը օրվա ընթացքում բազմաթիվ հայտարարություններ է արել՝ շեշտելով, որ ցուցարարները անցել են խաղաղ հավաքների համար սահմանված օրինականության շեմը՝ կոչ անելով հավաքի կազմակերպիչներին «դադարեցնելու քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների անհամաչափ սահմանափակումները, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտանգող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները, հնարավորություն կտան ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին եւ ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը»։
Զգուշացնելով հանդերձ, ոստիկանությունը օրվա ընթացքում բերման է ենթարկել
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի եւ տարածքային կառավարման համար։ Համապատասխանաբար, աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, ճշգրտում ենք վարչությունների խնդիրներն ու գործառույթները, եւ շատ ամուր, շատ հասցեական պետք է աշխատենք»,–այս մասին հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն իր մոտ կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցած խորհրդակցության ժամանակ։
«Ի՞նչ եմ ակնկալում գործընկերներից. ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը։ Երեք ամսվա տվյալներով, որոնք կհրապարակվեն շուտով, բավականին լավ թափ ենք հավաքել եւ պետք է այդպես շարունակենք։ Բոլոր ծրագրերը մեզ համար կարեւոր են»,—ասել է նա։
Կառավարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը տնտեսական ոլորտի պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, ներդրումային ծրագրերի մշակմանը, ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնեսի խթանմանը, գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության զարգացմանը, մարզերում տարբեր ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային համակարգին, ճանապարհաշինությանը, թվային օրակարգի իրականացմանը եւ այլն ուղղությունների։ Առաջին փոխվարչապետը նշել է, որ գերատեսչությունների ծրագրերի վերանայումից հետո դրանք լրացուցիչ կքննարկվեն իր մոտ։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|