ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 03.11.2024, 05:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 26

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարեւորելով այն երկխոսությամբ եւ Սահմանադրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը։
Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ։
Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարեւորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ առավոտյան հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով ափսոսանք է հայտնել, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ «Քայլ արա» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ նախատեսված բանակցությունները չեն կայացել։ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ դրա պատճառը Փաշինյանի միակողմանի պահանջներն են հանդիպման ձեւաչափի, օրակարգի եւ լուսաբանման վերաբերյալ։
«Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները»,–հայտարարել է ՀՀ նախագահը։
Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի՝ ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ երեկ ողջ օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական—քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները։
Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության հետ կապված օրենքներում։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ժամանակի վրա է խաղում, ցանկանում է փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ, մինչդեռ իրենց նպատակը մի հանրապետականին մի ուրիշ հանրապետականով փոխարինելը չէ։
«Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

–Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել որոշ մտքերով։ Երեւի գիտեք երեկվա իմ հայտարարության մասին, որտեղ դիմել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ առաջարկելով եւ խնդրելով, որպեսզի կոչ հղի քաղաքական ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որպեսզի որեւէ ձեւաչափով հանդիպում կազմակերպվի, եւ քննարկվեն այս քաղաքական իրավիճակից դուրս գալու խնդիրները։ Ընդ որում՝ նշել եմ, որ որեւէ փակ օրակարգ չկա, ընդհուպ, եթե քաղաքական կուսակցությունները համաձայնեն, արտահերթ ընտրություններ։ Նաեւ օգտվելով առիթից, ուզում եմ, որ դուք, հարգելի գործընկերներ, քանի որ ամենաակտիվ քաղաքացիական շերտն եք, հանդուրժողական կոչեր անեք։
Մենք այսօր քաղաքական օրակարգում որեւէ սահմանափակում չենք դնում եւ չենք էլ դրել, եւ ըստ դրա, կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները մեր Սահմանադրության, օրենքի սահմաններում նստեն, քննարկեն։ Եթե իրենք որոշեն, որ արտակարգ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն, եւ որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում։ Այսինքն՝ իրենք որոշեն, ու ըստ դրա շարժվենք առաջ։
Այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ, այդ իսկ պատճառով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, ուսանողներին, երեխաներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ինչ ենք մենք ուզում։ Ես շատ եմ գնահատում եւ հարգում մեր քաղաքացիների կամքն ու կարծիքը, դժգոհությունը, ըստ դրա՝ մենք արդեն համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր։ Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Սարդարապատի հերոսամարտը

—Մայիսի 5 — Սասունցիների գունդը (500 սուր, հրամանատարներ՝ Սասունցի Մուշեղ, Սասունցի Մանուկ, Մորուք Կարո, Չոլո) գրավեց Թուրքի Թալինի (Ն. Թալին) անառիկ համարվող բերդը։ Այդ չափազանց կարեւոր տակտիկական հաջողությունը ռազմական տեսակետից հետագայում մեծ դեր խաղաց Սարդարապատի ճակատամարտում. ե՛ւ նահանջի, ե՛ւ հակահարձակման ժամանակ՝ հայկական զորքերը հյուսիսային թեւից ապահովագրված էին թուրքի՝ Թալինի կողմից հասցվելիք հնարավոր հարվածներից։ Այդ մասին իր հիշողություններում գնդի հրամանատար Սասունցի Մուշեղը (Ավետիսյան) հայտնում է հետեւյալը. «Թալինի բերդը ռազմական բացառիկ նշանակություն ուներ մեր փոքր երկրին համար, անիկա ոչ միայն կիշխեր Էջմիածնի եւ Աշտարակի, այլ նաեւ տեւական սպառնալիք մըն էր Երեւանի համար։ Հետագային, երբ Սարտարապատի կռիվները տեղի ունեցան, այն ատեն միայն հասկցվեցավ մեր շարժման կարեւորությունը»։
Եռօրյա մարտերում թուրք—թաթարական տարրից մաքրվեց նաեւ Արագածի ամբողջ լեռնազանգվածը։ 1926—ին, Դաշնակցության դատի ժամանակ, հայ բոլշեւիկները սասունցիներին ներկայացվող մեղադրանքների շարքում հիշեցին նաեւ... Արագածի հայացման «մեղքը»։
—Մայիսի 17—19 — Թուրքերի առաջացումը Ալեքսանդրապոլ—Երեւան երկաթուղու երկայնքով։ Ախուրյանի (Արփաչայ) ձախ ափը պաշտպանող հայկական զորքերի Արագածի ջոկատը (1—ին եւ 2—րդ հետեւակային հատուկ բրիգադներ, հայկական հատուկ հեծյալ գունդ, այլ զորամասեր—հրամ. գնդ. Կազիմիրսկի) սկզբում նահանջեց դեպի Ղարաղուլա կիսակայարան, իսկ այնուհետեւ՝ Դարաբուրուն կայարան։ Մայիսի 19—ին, թուրքերը հարվածեցին նաեւ Ախուրյանի արեւմտյան ափից՝ Կամբինսկի ծանծաղուտի հատվածում։
Թշնամու հայտնվելը Արարատյան դաշտում՝ առաջ բերեց նմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Կարեն Կարապետյանը կարեւորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, սահմանադրական ճանապարհով եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար։ Վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով։ 
Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը եւ շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն։ Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ մի քանի քաղաքական ուժեր եւ գործիչներ հայտարարել են, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։
Դրանցից գլխավորը թերեւս ՀՅԴ—ի հայտարարությունն էր, որում ասված էր.
«Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը։
Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից։ Անցնող օրերի ընթացքում ՀՅ դաշնակցությունը հետեւողական ջանքեր է գործադրել համախոհության ձեւավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի եւ ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ։
Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել։ Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության եւ օրենքների շրջանակներում։
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին։
Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝
ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը,
բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը,
գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով՝ երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը,
դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Մինչ այդ շարժմանը միանալու մասին հայտարարել են ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Սուրեն Մանուկյանը եւ Անդրանիկ Կարապետյանը։
Իսկ երեկ առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ երեկ ողջ օրվա ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական—քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները։
Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության հետ կապված օրենքներում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024