Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 12
Անգլիացի զինվորական Հուբերտ Հուկի՝ «Թայմսի» խմբագրին ուղղված նամակի հետքերով
Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները որոշիչ դեր են ունեցել եւ ունեն ոչ միայն Հայաստանի եւ հարեւան երկրների, այլեւ Արեւմուտքի եւ Արեւելքի համար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ նոր աշխարհակարգի հիմքն էր դրվում, մասնավորապես Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների փլուզման արդյունքում առաջացան Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունները, որոնց միջեւ հարաբերությունները խիստ լարված էին։
Ժամանակաշրջանը եւ տարածաշրջանային զարգացումները հասկանալու համար հետաքրքիր եւ արժեքավոր կարող է լինել «դրսից» հայացքը, այդպիսին կարելի է համարել անգլիացի գեներալ—լեյտենանտ Հուբերտ Հուկի դեռեւս 1919թ. ապրիլի 17—ին «Թայմս» թերթի խմբագրին գրած նամակը, որտեղ վերջինս անդրադառնում է երեք նորաստեղծ պետություններում տիրող իրադրությանը եւ Անտանտի, մասնավորապես Անգլիայի հետաքրքրություններին։ Նամակի ամբողջական տեքստի մեքենագիր պատճենը հայերեն պահվում է Հայաստանի ազգային արխիվի Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆոնդում (ֆոնդ 200 ց 2 գ 203)։
Նամակից պարզ է դառնում, որ մինչ այդ Անդրկովկաս էր այցելել թերթի թղթակիցը, ում դիտարկումները հրապարակվել էին «Թայմսի» ապրիլի 14—ի համարում՝ «Կամավորական բանակը» վերնագրով։ Թղթակցի արտահայտած մտքերին մեծամասամբ համամիտ էր նաեւ անգլիացի զինվորականը։
Հուբերտ Հուկը ահազանգում էր, որ Անդրկովկասում տիրող դրությունը պահանջում է «շուտափույթ եւ անմիջական որոշում», քանի որ երեք հանրապետություններն իրար այնքան են ատում, որ եթե անգլիական ներկայությունը չլիներ, «կշարունակեին իրար կոկորդ բռնել»։ «Արեւմտյան մասում վրացիներն են՝ Թիֆլիս մայրաքաղաքով, արեւելյան մասում՝
...
Կարդալ շարունակությունը »
|
Մայիսի 19—ին ֆոն Լոսովին ուղղված անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության միջնորդության առաջարկի պաշտոնական գրավոր պատասխանը ի վերջո տրվեց հինգ օր անց՝ մայիսի 24—ին։ Այդ գրությամբ ֆոն Լոսովը տեղեկացրեց խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելիին, որ Հալիլ բեյը մերժել է իր միջնորդությունը։ Իսկ հաջորդ օրը (մայիսի 25—ին) նա գրավոր հայտնեց նույն Ա. Չխենկելիին, որ հրաժարվում է իր հետագա մասնակցությունից Բաթումի դիվանագիտական բանակցություններին՝ տալով հետեւյալ պարզաբանումը. «Պատիվ ունեմ հայտնելու Ձեզ, որ ես ստացել եմ հավաստի տեղեկություններ, որոնց համաձայն՝ Անդրկովկասյան Հանրապետությունը եւ անդրկովկասյան կառավարությունը գտնվում են քայքայման շրջանում։ Նկատի ունենալով այս հանգամանքը, որ չէր նախատեսված, ինչպես նաեւ այն, որ ես անհրաժեշտ լիազորություններ չունեմ անդրկովկասյան համադաշնության լուծման պարագայում շարունակելու բանակցությունները, քանի որ ինձ լիազորություններ էին տրված անդրկովկասյան կառավարության հետ բանակցելու հիմքերով, ես պետք է խնդրեմ նոր հրահանգներ, եւ այդ առթիվ անհրաժեշտ է, որ անձամբ հարաբերության մեջ մտնեմ գերմանական համապատասխան իշխանությունների հետ։ Որպեսզի զուր ժամանակ չկորցնեմ, ես որոշեցի այս երեկոյան մեկնել Բաթումից «Միննա Հորն» գերմանական շոգենավով»։ Մեղմ ասած, ֆոն Լոսովի պարզաբանումը ընդամենը դիվանագիտական խաղ էր։ Նրան վաղուց հայտնի էր, որ Անդրկովկասյան Հանրապետությունը արհեստածին է եւ չի կարող երկար գոյատեւել։ Մինչդեռ վրաց եւ գերմանացի դիվանագետները, ելնելով երկրամասում իրենց ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական, անվտանգության եւ այլ շահերից, գաղտնի նախապատրաստեցին անկախ Անդրկովկասյան Հանրապետության վերջնական կազմալուծումը։ Բանն այն էր, որ նախապես համաձայնեցված եւ ստորագրելու պատրաստ գերմանա—վ
...
Կարդալ շարունակությունը »
|
Թեպետ կառավարության անդամները մի քանի օր է պաշտոնակատարներ են, սակայն ԱԺ—կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նրանց ուղղված հարցերի լրջությունը դրանից չնվազեց։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար տնտեսական խնդիրներ է ստեղծում։ Նա մասնավորապես նշեց՝ ռուսական ռուբլին գահավիժում է, ՌԴ—ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, եւ հարցրեց, թե կառավարությունը ստեղծված տնտեսական իրավիճակից ինչ ելքեր է տեսնում։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չհամաձայնեց պատգամավորի գնահատականներին։ «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ—ին անդամակցությանը՝ ճիշտ ենք արել, թե չէ, համոզված եմ՝ ճիշտ ենք արել։ Մենք ունենք առեւտրային արտոնյալ ռեժիմներ՝ մենք 180 միլիոնանոց շուկա ունենք։ Ավելին, դա ոչ միայն մեր ներքին ներուժի զարգացումն է, դա նաեւ ինվեստորին հրավիրելու խնդիր է,–ասաց նա։–Եթե Դուք վիճակագրությանը ծանոթանաք, 2017 թվականին արտահանման, ներմուծման աճն ավելի շատ այլ շուկաներում ենք ունեցել, քան ԵԱՏՄ—ում։ Մենք որեւէ սահմանափակում չունենք այլ շուկաներ մտնելու առումով։ Գիտեք, որ ունենք GSP+ ռեժիմ ԵՄ—ի հետ, GSP ռեժիմ ԱՄՆ—ի, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ եւ նաեւ ազատ տնտեսական գոտի Մեղրիում, ինչի միջոցով այս տարի շատ ինտենսիվ պետք է աշխատենք Իրանի շուկայի հետ»։
Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ ԵԱՏՄ շուկայում խնդիրներ կան, սակայն դա աղետ չէ։ «Ինչ եք առաջարկում, գնանք ռուբլին կարգավորե՞նք։ Ո՞վ է ասել, թե վաղը եվրոպական շուկայում չի կարող լինել ճգնաժամ»,—հարցրեց նա։
Պատգամավորը նաեւ բարձրաձայնեց Ռուսաստանում հայ վարորդների խնդիրների մասին՝ հարցնելով, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայ վարորդների
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդին է առաջարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ ԳՄ—ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված։ Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում։ Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, եւ մենք որպես գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին։ Պարզ է, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։ Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,–ասել է նա։
Նիստում նշվել է նաեւ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց նաեւ պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ։
|
ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ 95 կողմ ձայնով ընդունել նախորդ օրը քննարկված ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Հակոբ Բեգլարյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Մուրադ Մուրադյանի եւ Ռուզաննա Մուրադյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի ԱԺՈ—267 ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանի տեղեկացմամբ՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունք կունենա ՀՀ ԱԺ նախագահը, առաջարկելու՝ ՀՀ ԱԺ խմբակցությունը։ Նախատեսվում է լսումներ հրավիրելու մասին որոշումը տեղադրել ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի դրական եզրակացությունը ներկայացրել է Շուշան Սարդարյանը։
Ելույթներ են ունեցել եւ առաջարկներ ներկայացրել ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Հակոբ Հակոբյանը, Արտակ Զեյնալյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
Ներկայացնելով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, կարեւորել առաջարկվող փոփոխությունը։
Եզրափակիչ ելույթում Կարինե Աճեմյանն առաջարկել է նախագիծը քվեարկության դնել ներկայացված տարբերակով. դրա նպատակն է վերացնել ԱԺ կանոնակարգ օրենքի եւ ԱԺ աշխատակարգի միջեւ եղած հակասություննե
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում երեկ հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ։
Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է. «Իմ անկեղծ շնորհավորանքը եւ ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։
Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը եւ մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաեւ լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր հայրենիքը խաղաղության եւ բարօրության ճանապարհով առաջնորդելու Ձեր վճռական առաքելության մեջ»։
Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը՝ նախագահ Սարգսյանն անգնահատելի է համարել Շառլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|