ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 15:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 14

Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հայ անդամները թուրքական դաշնագրի նախագծի բովանդակությանը ծանոթ էին դեռ Բաթումի դիվանագիտական բանակցությունների առաջին օրերից (մայիսի 11—ից)։ Հալիլը ներկայացրել էր պահանջներ ամբողջ Անդրկովկասի համար ընդհանրապես եւ Հայաստանի ու հայության համար՝ մասնավորապես։ 
Ըստ դրա՝ Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրի սահմաններից (Կարս, Բաթում, Արդահան) դուրս Թուրքիան պահանջում էր Թիֆլիսի, Քութայիսի եւ Երեւանի նահանգներից ընդարձակ տարածքներ։ Բաթումում շուրջ երկու շաբաթ տեւած դիվանագիտական բանակցությունները համաձայնության չհանգեցրին, եւ Հալիլ բեյը մայիսի 26—ին, իր առաջարկած խաղաղության եւ բարեկամության դաշնագրին կցելով այդ նոր պահանջները, այն ներկայացրեց վերջնագրի լեզվով։ Թուրքերը հայերին տարածքային նոր պահանջներ էին ներկայացնում՝ հանձնել Ալեքսանդրապոլի ամբողջ գավառը, Երեւանի եւ Էջմիածնի գավառների մեծ մասը՝ Էջմիածին քաղաքով հանդերձ։ Թուրքիան պահանջում էր նաեւ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրերը գրեթե ամբողջությամբ՝ հայությանը զրկելով ամենակենսական տարածքներից։
Եվ բնավ պատահական չէր, որ մայիսի 26—ին՝ Սարդարապատի, Բաշ—Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի այդ ճակատագրական պահին, թուրքական պատվիրակությունը շտապեց ներկայացնել վերջնագիրը։ Իհարկե, նրանք համոզված էին, որ հայ զինվորների հերոսական դիմադրության պայմաններում չեն կարող պատերազմն արագ ավարտել։ Տվյալ պահին թուրքերին անհրաժեշտ էր օր առաջ իրենցով անել Բրեստ—Լիտովսկի հաշտության սահմաններից դուրս զավթած հայկական ընդարձակ տարածքները՝ վերջնագրի պարտադրանքով, ապա հաշտության դաշնագիր ստորագրելով՝ ապահովել իրենց թիկունքը հայկական զորքերի ռազմական հարձակումներից եւ ճանապարհ հարթել՝ շուտափույթ հասնելու Բաքու։ 
Ահա թե ինչու օսմանյ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին։
Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ։
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ—չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում։
Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեություն ծավալել նաեւ գյուղմթերքների վերամշակման ոլորտում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազատության հրապարակում հրավիրվել էր հանրահավաք։ Կազմակերպիչը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր իր թիմակիցների հետ։ Նպատակը՝ թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն ընտրվի ՀՀ վարչապետ։ 
Նախքան հանրահավաքը, մասնակիցները 14—օրյա քայլարշավ էին իրականացրել Գյումրիից դեպի Ազատության հրապարակ։ Նրանք անցել էին Հայաստանի խոշոր քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Հրազդանով, Աբովյանով։
Հասնելով Երեւան՝ «Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները կոչերով շրջել են մայրաքաղաքի փողոցներում։ Մասնավորապես նրանք Երեւանի պետական համալսարանում դասադուլի կոչեր են հնչեցրել։
Հանրահավաքը ելույթով բացել է Նիկոլ Փաշինյանը, կոչ անելով շուրջօրյա հավաքներ կազմակերպել եւ չգնալ տուն մինչեւ իրենց՝ ի սկզբանե հռչակված նպատակին հասնելը։ 
Այնուհետեւ նրա կոչով հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ հսկողության տակ վերցնելով հրապարակի մուտքերը։ 
Չնայած ոստիկանության հորդորներին՝ «հրաժարվել առանց իրազեկման կամ իրազեկման պայմանների խախտմամբ երթեր իրականացնելու գործելակերպից», ցուցարարները շարունակել են մնալ այնտեղ։
Ուշ երեկոյան ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որպես երթի կազմակերպիչ, երթի մասնակիցներին ուղղորդել է Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ՝ ամբողջությամբ դադարեցնելով երթեւեկությունը։ Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթեւեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ եւ անհարմարությունն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024