Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին։
Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ։
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ—չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում։
Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեություն ծավալել նաեւ գյուղմթերքների վերամշակման ոլորտում։