Գլխավոր էջ » 2018»Ապրիլ»26 » Կարեւորվել է ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով
11:06
Կարեւորվել է ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարեւորելով այն երկխոսությամբ եւ Սահմանադրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը։
Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ։
Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարեւորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը։