| 
				
			 
 Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ երեկ ողջ օրվա ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական—քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները։Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով ընտրական օրենսգրքում եւ Սահմանադրության հետ կապված օրենքներում։
 ՀՀ նախագահի մամլո գրասենյակ |