ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 04:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 9 10 11 12 13 ... 51 52 »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18—րդ տարեկան համաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է։ «Կա մի կարեւոր նրբություն, թե ինչու ենք կարեւորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաեւ՝ գաղափարական։ Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի եւ ավելի նեղացնում անհնարինի սահմանը։ Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարեւոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, եւ հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում, եւ սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա ընթացիկ շրջանի ամենակարեւոր գաղափարական խնդիրն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդը երկար տարիներ արգելակվել է «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ։ «Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, եւ դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում։ ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, եւ դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը։ Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն եւ այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները եւ հայ ժողովուրդը պետք է ուն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 282 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը։ ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սակայն դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որը մենք պետք է լուծենք»,– ասաց վարչապետը։ Դրա հետ մեկտեղ կառավարությունն ունի եւ ունենալու է երկարաժամկետ ծրագիր՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու։ «Ի վերջո, այս կառավարությունը եւս մասնակցություն է ունենալու այդ արտահերթ ընտրություններին։ Հարցն այն է, թե ինչ ձեւաչափով կմասնակցի»,–ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը երկրի տնտեսության զարգացման դրական միտումներ ու սպասումներ է տեսնում եւ արձանագրում է այդ սպասումները իրականություն դարձնելու կարեւորությունը. «Հայաստանում տնտեսության զարգացման կարեւոր խնդիրը օրինականությունն է, անկախ դատական համակարգը եւ մրցակցային դաշտը։ Քաղաքական առումով մենք այսօր ունենք դա։ Մնում է, որ դա ամրապնդվի, եւ մարդկանց մոտ վստահություն առաջանա։ Այդ ամենը կկարգավորվի»։
Նա հավելեց, որ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում հասկացել է, որ քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության պնդումները, որ կառավարության առաջին խնդիրը պետք է լինի տնտեսության զարգացմանը չխանգարելը, երբեմն շատ ճիշտ էին. «Մենք չենք խանգարի տնտեսության զարգացմանը եւ կօգնենք ամեն ինչում»։
Վարչապետը վստահություն հայտնեց, որ կառավարությունը իր առջեւ դրված բոլոր խնդիրները հստակ կլուծի. «Մենք պետք է հասկանանք, որ այդ խնդիրները լուծելու ընթացքում մենք չենք անելու չմտածված քայլեր, մենք հանգիստ կիրականացնենք մեր քայլերը»։
Փոփոխությունների համապատկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահի նստավայրում տեղի ունեցավ կառավարության անդամների երդման արարողությունը.

Երեկ նախագահական նստավայրում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը։
Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։
Այնուհետեւ հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները։
Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին եւ կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի եւ ժողովրդի։ Նշենք, որ կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական եւ պետական կառավարման մշակույթում։
Արարողությունից հետո լրագրողների հարցերին պատասխանել է վարչապետը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին.

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ ԵԱՏՄ—ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը։ Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։ Անցնելով օրակարգային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել եւ համաձայնեցրել են տնտեսական ինտեգրման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ընդհանուր շուկայի ազատականացման հետագա ծրագրերը։ Ընդունվել են ԵԱՏՄ պետությունների 2018—2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության առանցքային ուղենիշները, ինչպես նաեւ նախանշվել համագործակցության զարգացմանը միտված քայլերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ատոմային եւ վերականգնվող էներգետիկան, թվային տնտեսությունը, առողջապահությունը, սոցիալական քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է ցուցաբերվել միության միջազգային գործունեության ընդլայնմանը։ Մասնավորապես, ստորագրման են պատրաստվել Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերի մասին համաձայնագիրը եւ ԵԱՏՄ—ին կից դիտորդ պետության կարգավիճակի հաստատման մասին որոշումը։
Անդրադարձ է կատարվել նաեւ ԵԱՏՄ գործունեության ընթացիկ այլ հարցերի։ Որոշվել է Եվրասիական բարձրագույն խորհրդի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ եւ նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետեւ կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել։ Մեր աշխատանքի տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը պետք է լինի հետեւյալը. մեր կոչումը եւ խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է։ Իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց այս ընթացքում պետք է կարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ։ Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ։ Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձեւավորել, եւ որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ եւ որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաեւ ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու եւ դրանց օգտակարությունն ընդգծելու համար»։
Վարչապետը նշել է, որ առաջիկայում կառավարությունը պետք է իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ տարբեր ոլորտներում, եւ այդ առումով կարեւորել հանրության աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրային աջակցությունն այն հիմնական գործոնն է, որի վրա պետք է հենվի կառավարության գործունեությունը։
«Մեր կառավարության հետ լրջագույն հույսեր են կապվում եւ մեր կարեւորագույն խնդիրն է՝ արդարացնել ՀՀ քաղաքացիների հույսերը։ Սա ենթադրում է նոր ոճ, նոր մոտեցում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12—ին այցելել է պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ «Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ—ում, զինված ուժերում, եւ համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել։ Ուզում եմ ընդգծել, որ այս նշանակումը, ըստ էության, արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ուժերի զարգացման ուղղությամբ։ Մեզ համար կարեւոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, եւ զինված ուժերը քաղաքական որեւէ ցնցման ազդեցություն չզգան»,–նշել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, քանի որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ՀՀ—ի, ԱՀ—ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա։
Վարչապետը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձեւակերպել է նախարարի առջեւ։ «Առաջին եւ ամենակարեւոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է։ Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է եւ շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում եւ բանակցային գործընթացներում ՀՀ—ի դիրքերն ամրանում են եւ պետք է շարունակեն ամրանալ։ Նաեւ ուզում եմ ընդգծել, որ բանակը, զինված ուժերը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության եւ բանակցային գործընթացի համար։ Հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 302 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են փոխվարչապետ եւ նախարարներ.
Արարատ Միրզոյան առաջին փոխվարչապետ,
Մհեր Գրիգորյան՝ փոխվարչապետ,
Տիգրան Ավինյան փոխվարչապետ,
Մանե Թանդիլյան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար,
Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար,
Արտակ Զեյնալյան՝ ՀՀ արդարադատության նախարար,
Հրաչյա Ռոստոմյան՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար,
Զոհրաբ Մնացականյան՝ ՀՀ ԱԳ նախարար,
Էրիկ Գրիգորյան՝ ՀՀ բնապահպանության նախարար,
Արթուր Խաչատրյան՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար,
Արթուր Գրիգորյան՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար,
Արայիկ Հարությունյան ՀՀ կրթության եւ գիտության նախարար,
Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար,
Դավիթ Տոնոյան ՀՀ պաշտպանության նախարար,
Լեւոն Վահրադյան՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար,
Մխիթար Հայրապետյան ՀՀ սփյուռքի նախարար,
Սուրեն Պապիկյան ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար,
Արծվիկ Մինասյան՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար,
Աշոտ Հակոբյան՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Ատոմ Ջանջուղազյան՝ ՀՀ ֆինանսների նախարար։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով մայիսի 1—ին գումարել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրության 149—րդ հոդվածի երկրորդ մասով եւ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140—րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված կարգով՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ՝ ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Այլ թեկնածություններ չեն առաջադրվել։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ նիստը տեղի է ունենում յուրահատուկ իրավիճակում։ «Խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել եւ քննարկում ենք փոքրամասնության առաջարկած թեկնածուի հարցը։ Սա աննախադեպ երեւույթ է մեր իրականության մեջ։ Միեւնույն ժամանակ, վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք կամ դիրքորոշում կունենա մեզանից յուրաքանչյուրը՝ որպես պատգամավոր եւ որպես խմբակցություն, բոլորիս հիմնական նպատակը երկրի կայունությունը, անվտանգությունը եւ ժողովրդի բարօրությունն է։ Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների նույնիսկ ամենալարված պահերին մենք ցուցաբերել ենք առավելագույն զսպվածություն եւ հանդուրժողականություն միմյանց հանդեպ, ինչը զարմացնում է ողջ աշխարհին։ Հորդորում եմ այսօրվա քննարկումների ժամանակ նույնպես զուսպ եւ բարեկիրթ լինենք միմյանց հանդեպ, լսենք միմյանց, հարգենք դիմացինի խոսքը եւ կարծիք հայտնելու իրավունքը։ Մենք կարող ենք եւ պարտավոր ենք քննարկումներն անցկացնել հանդուրժողականության մթնոլորտում, ինչպես ավանդաբար ընդունված է մեր Ազգային ժողովում»,– ասել է Արա Բաբլոյանը։
Վարչապետի թեկնածուին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Ելք&raqu ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարեւորելով այն երկխոսությամբ եւ Սահմանադրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը։
Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ։
Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարեւորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

–Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել որոշ մտքերով։ Երեւի գիտեք երեկվա իմ հայտարարության մասին, որտեղ դիմել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ առաջարկելով եւ խնդրելով, որպեսզի կոչ հղի քաղաքական ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որպեսզի որեւէ ձեւաչափով հանդիպում կազմակերպվի, եւ քննարկվեն այս քաղաքական իրավիճակից դուրս գալու խնդիրները։ Ընդ որում՝ նշել եմ, որ որեւէ փակ օրակարգ չկա, ընդհուպ, եթե քաղաքական կուսակցությունները համաձայնեն, արտահերթ ընտրություններ։ Նաեւ օգտվելով առիթից, ուզում եմ, որ դուք, հարգելի գործընկերներ, քանի որ ամենաակտիվ քաղաքացիական շերտն եք, հանդուրժողական կոչեր անեք։
Մենք այսօր քաղաքական օրակարգում որեւէ սահմանափակում չենք դնում եւ չենք էլ դրել, եւ ըստ դրա, կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները մեր Սահմանադրության, օրենքի սահմաններում նստեն, քննարկեն։ Եթե իրենք որոշեն, որ արտակարգ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն, եւ որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում։ Այսինքն՝ իրենք որոշեն, ու ըստ դրա շարժվենք առաջ։
Այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ։ Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ, այդ իսկ պատճառով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, ուսանողներին, երեխաներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ինչ ենք մենք ուզում։ Ես շատ եմ գնահատում եւ հարգում մեր քաղաքացիների կամքն ու կարծիքը, դժգոհությունը, ըստ դրա՝ մենք արդեն համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր։ Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 372 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Կարեն Կարապետյանը կարեւորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, սահմանադրական ճանապարհով եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար։ Վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով։ 
Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը եւ շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն։ Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀ—ում հավատարմագրված դեսպանների հետ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու եւ հանդիպմանը ներկա գտնվելու համար՝ վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետեւել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ է եղել նրանց հետ։ Վարչապետի պաշտոնակատարը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին եւ միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով եւ ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացման եւ իրադարձությունների խաղաղ ընթացքին։
Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին եւ հանձնառություններին։ Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ «Արձանագրեմ, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու եւ ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար։
Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության եւ պետական մտածողության մասին։ Կարծում եմ՝ Հայաստանը աշխարհին հստակ ազդակ է տվել, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձեւավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում։
Հատուկ ուզում եմ ընդգծել ոստիկան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 308 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024