ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 25 » Բոլոր լուծումները պետք է լինեն քաղաքակիրթ եւ տրամաբանական
11:06
Բոլոր լուծումները պետք է լինեն քաղաքակիրթ եւ տրամաբանական

Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀ—ում հավատարմագրված դեսպանների հետ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու եւ հանդիպմանը ներկա գտնվելու համար՝ վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետեւել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ է եղել նրանց հետ։ Վարչապետի պաշտոնակատարը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին եւ միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով եւ ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացման եւ իրադարձությունների խաղաղ ընթացքին։
Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին եւ հանձնառություններին։ Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ «Արձանագրեմ, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու եւ ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար։
Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության եւ պետական մտածողության մասին։ Կարծում եմ՝ Հայաստանը աշխարհին հստակ ազդակ է տվել, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձեւավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում։
Հատուկ ուզում եմ ընդգծել ոստիկանության եւ անվտանգության ուժերի դրսեւորած բարձր պրոֆեսիոնալիզմը, հանդուրժողականությունը եւ անմնացորդ ծառայությունը մեր երկրին։
Ուզում եմ ընդգծել նաեւ մեր պայծառ երիտասարդության դերակատարումը։ Հենց այդ երիտասարդությունն է մեր ապագան, եւ հենց նրանք են հանդիսանալու կայուն հենարան մեր երազած Հայաստանը կերտելու գործում։
Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին եւ հանձնառություններին, եւ մենք կգործադրենք անհրաժեշտ ջանքերը, որպեսզի բնականոն կերպով շարունակենք մեր գործընկերների աջակցությամբ իրականացվող բարեփոխումները եւ այլ ծրագրերը։
Մեր բոլոր պետական հաստատությունները անխափան շարունակելու են իրենց աշխատանքը՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների եւ հյուրերի անվտանգությունը, բնականոն կյանքը, ինչը մեր պետականության հասունության կարեւորագույն ցուցանիշն է։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները, ինչպես նաեւ երաշխավորել Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգությունը։
Վստահ եմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կշարունակեն զգոնությամբ հետեւել, որպեսզի Ադրբեջանը պատրանքներ չունենա եւ որեւիցե արկածախնդրության չդիմի՝ փորձելով օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից։ Այս ուղերձը պետք է հստակ լինի Ադրբեջանի համար։
Մեր տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունը բխում է ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության շահերից։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին եւ միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով եւ ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացմանը եւ իրադարձությունների խաղաղ ընթացքին։
Կարծում եմ՝ տեղյակ եք՝ առաջիկայում պարոն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել։ Օրակարգը բաց է, եւ ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ։
Անկախ ամեն ինչից՝ եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ բոլոր լուծումները պետք է լինեն քաղաքակիրթ եւ տրամաբանական, Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, եւ վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը մեր ժողովրդի համերաշխությունը եւ համախմբվածությունը ապահովելու համար եւ չեմ թաքցնում՝ նույնը ակնկալում եմ նաեւ մեր գործընկերներից»,–ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024