Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 51 52 »
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից ուղեւորվել է Ջերմուկ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետեւել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետեւ Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն։ Հանդիպման ընթացքում վարչապետն առաջարկել է հանդիպում անցկացնել բողոքող ցուցարարների եւ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, լսել միմյանց դիրքորոշումներն ու հանգել որոշումների, ինչին կողմերը դրական են արձագանքել։
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է Ջերմուկում։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք՝ ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում։ «Ունենք իրավիճակ, երբ կատարվել է ահռելի ծավալի ներդրում, որը դե յուրե տեղի է ունեցել ՀՀ կառավարության թույլտվությամբ, համենայն դեպս, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ–որ կարգ է խախտվել։ Հանքի շահագործման հետ կապված սկսվել են ստուգումներ, որոնք կշարունակվեն։ Պետք է պատասխանենք երկու հարցի. առաջին՝ պարզել հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, երկրորդը՝ պարզել հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք զարգացման վրա»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Քվեբեկում նախօրեին մասնակցել է ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել «Ինչպես բարելավել հասարակության ներկայացվածությունը ֆրանկոֆոն խորհրդարաններում» թեմայի շրջանակում՝ նշելով. «Հայաստանը հպարտ է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին իր պատկանելությամբ, որի հետ կիսում է մարդասիրության եւ համերաշխության արժեքները։
Մենք սատարում ենք Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների այն քայլերը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարության ապահովմանը, ժողովրդավարության հիմնարար արժեքների պահպանմանը, երիտասարդության դերի բարձրացմանը։
Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի մեծանում է։ 2016թ. մայիսի 25—ին ընդունված Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակների յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչի արդյունքում խորհրդարանում կանանց ներգրավվածությունը զգալի է։ 6—րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 18—ը կին են, ովքեր ակտիվ մասնակցում են խորհրդարանական բոլոր քննարկումներին։
Ազգային ժողովի երեք փոխնախագահներից մեկը կին է, ով նաեւ ԵԽԽՎ—ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։
Ընտրական օրենսգրքով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռվել ներկայացված լինել Ազգային ժողովում։ 6—րդ գումարման խորհրդարանում մանդատ ե
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին Լոս Անջելեսի ու Գլենդելի մեր հայրենակիցները։ Հույս ունենք, որ հետհեղափոխական շրջանում այդ աջակցությունն իր բովանդակությամբ կլինի ներառական»,–ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հույս հայտնել, որ Երեւանի ու Գլենդելի միջեւ կապերն առաջիկայում էլ ավելի կամրապնդվեն։
Իր հերթին, Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլենդելի հայ համայնքի մոտ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոգեւորությունը շատ մեծ է՝ կապված նոր իրավիճակի, լեգիտիմ կառավարության առկայության եւ այլ հանգամանքների հետ։ «Մեր հայազգի բնակիչներն անհամբեր սպասում են առարկայական զարգացումների։ Համոզված եմ, որ կան համագործակցության շատ ուղղություններ, պետք է գտնենք ամենաարդյունավետ տարբերակներն ու կարողանանք լավագույն արդյունքներ ապահովել»,–ասել է Գլենդելի հայազգի քաղաքապետը։
Զրուցակիցները կարեւորել են այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն հայրենադարձության ապահովմանն ու սփյուռքում հայապահպանությանը։
|
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինված ուժերի ակտիվ գործողությունները այնտեղ ապրող բնակիչների շրջանում ատելության մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են։
Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Սա Ադրբեջանի առջեւ դրված ռազմավարական խնդիր է։ Նրանք ձգտում են Նաիջեւանի բնակչության ատելության մակարդակը հասցնել Ադրբեջանի մյուս հատվածներում ապրող մարդկանց ատելության մակարդակին։ Ադրբեջանցիներն այդտեղ նույնքան լարված ու ատելությամբ լցված չեն, որքան, օրինակ, Տավուշի հատվածում։ Սակայն, հաշվի առնելով Նախիջեւանի կարեւորությունը Հայաստանի Հանրապետության ու մայրաքաղաք Երեւանի անվտանգության տեսանկյունից, մենք այստեղ ամրացրել, ամրացնում ու ամրացնելու ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Նախիջեւանի հատվածում արտառոց բան տեղի չի ունենում։ Նույն գործողությունները եղել են նաեւ 10 տարի առաջ Տավուշի հատվածում եւ 20 տարի առաջ՝ Արցախում։
«Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ։ Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»,–նշել է նա։
Արցախի եւ Նախիջեւանի սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումը, Հովհաննիսյանի խոսքով, տարբեր պատճառներ կարող է ունենալ, եւ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում միայն մեկ նպատակ տեսնելը տեղին չէ։
«Առաջնագծում վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը շատ չի
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, անդրադարձ է կատարել երկրում տեղի ունեցած փոփոխություններին, «Նոր Հայաստանի» տեսլականին։
Նախագահ Սարգսյանն այնուհետեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի զարգացման հեռանկարներին, տնտեսության առաջատար ճյուղերին, Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններին, ինչպես նաեւ՝ հարափոփոխ աշխարհի մարտահրավերներին։
Նախագահ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության եւ տուրիզմի ոլորտները։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ինչպես Եվրամիության հետ՝ Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի միջոցով ավելի մեծ շուկաներ դուրս գալու համար։
Հանդիպման ավարտին հանրապետության նախագահն ընդգծել է, որ անընդհատ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում շահում են այն ազգերն ու պետությունները, որոնք կենսունակ են, ճկուն եւ կարողանում են արագ ու դինամիկ փոփոխվել եւ հար
...
Կարդալ շարունակությունը »
|
ՄԺԾԾ մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստում վարչապետը բանաձեւ է առաջարկել.
Գործունեության ցանկացած բնագավառում եթե չկա լավատեսություն, հավատ սեփական ուժերի, գաղափարների, նպատակների հանդեպ, ապա ստացվող արդյունքը անհամեմատ անգամ փոքր է, քան կարելի է ակնկալել։ Ասվածը առավել քան ակներեւ է դառնում շատ մոտիկ անցյալին հետադարձ հայացք ձգելիս։ Այն, որ հասարակության մեջ թեւածող հոռետեսությունը արդեն վերածվել էր ազգային անվտանգության սպառնալիքի, կասկածից վեր է։
Հետեւաբար նոր Հայաստանում ձեւավորված մթնոլորտը թույլ է տալիս ոչ միայն տոգորվել լավատեսությամբ, այլեւ ծրագրեր կազմելիս, քայլեր նախաձեռնելիս անհրաժեշտություն է դարձնում իրատես լինել, ավելորդ էյֆորիայի գիրկը չընկնելը։ Եվ հակառակը՝ գործունեության ելակետը պետք է լինի ոչ միայն իրատեսությունը, այլեւ դրված նպատակին հասնելու լավատեսությունը։ Սրանք փոխկապակցված հասկացություններ են, որոնք միասին դառնում են ավելի հզոր առաջ մղող ուժ՝ ներառելով հասարակության սպասումները, համազգային ձգտումները։
Այս համատեքստում ավելի քան տեղին է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը կառավարության անդամներին՝ ճիշտ գնահատելու ցանկությունների ու հնարավորությունների սահմանները. «Հայաստանում սովորաբար լավատեսությունը եւ իրատեսությունն օգտագործվում են որպես հականիշներ, մեր եւ ընդհանրապես կառավարության հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատեսությունը դարձնել հոմանիշներ»։
Վարչապետն այս մասին ասել է երեկ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստում։ Քննարկվել են ՀՀ—ում 2019–2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները եւ հա
...
Կարդալ շարունակությունը »
|
Եռօրյա այցով ԱՄՆ—ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26—ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակին նվիրված ընդունելությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ ԱՄՆ—ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արեւելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակի տոնակատարությունների շարքը։
Միջոցառմանը հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի առաջին հանրապետության դերին ու նշանակությանը, կարեւորել Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան։ «Մեր այսօրվա ուղերձը հստակ է։ Մենք պետք է հաղթենք։ Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,–մասնավորապես նշել է նախագահը։
Ընդունելությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի՝ ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ։
|
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24—25—ը Փարիզ կատարած մասնավոր այցի շրջանակում հանդիպում է ունեցել ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»—ի, «Channel»—ի, «Credit Agricole» բանկի, «Aeroport de Paris»—ի, «Lactalis group»—ի, «CNIM»—ի, «Egis—Group»—ի, «Surys»—ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպումներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար եւ օրինական գործարար միջավայր ձեւավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո։ Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը։
Նա շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով եւ հնարավորությամբ։
Նախագահ Սարգսյանը անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց գործուն եւ ակտիվ մասնակցությունը։
|
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը, թե Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությունը հաջող չի ստացվում. «Ես նման բան չէի ասի, այդպիսի իրավիճակ չկա»,—ասաց ոստիկանապետը։
Գուցե այդպիսի տպավորություն է ստեղծվել, որովհետեւ ոստիկանապետը քի՞չ է շփվում լրագրողների հետ։ «Որովհետեւ որոշ օգտատերեր ինձ քննադատում են,–պարզաբանեց Վ. Օսիպյանը,–թե ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ասուլիսին, քան աշխատանքին։ Գուցե օգտատերերը ճիշտ են, եւ ես ավելի շատ կաշխատեմ, քան ասուլիսներ կտամ»։
Լրագրողները Վ. Օսիպյանին հարցրեցին, թե ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 20—ի մեծածավալ գործողությունը՝ «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների բնակարաններում խուզարկությունների հետ կապված։ «Օպերատիվ տեղեկություններով»,–ասաց նա։
Մասնավորապես՝ ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը։ «Դրանք ենթակա չեն հրապարակման»,–սա էր պատասխանը։ Միաժամանակ Օսիպյանը հավելեց, թե՝ «նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենք էլ են մարդ, ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք ՀՀ—ում պետք է ենթարկվի օրենքին»։
Արդյո՞ք այսչափ ստուգումները ու ուղղությունները քաղաքական նոր իրողություններով են պայմանավորված։ Գլխավոր ոստիկանապետը պարզաբանեց, որ իրենց այս գործառույթների իրականացումը պայմանավորված չէ այս կամ այն անձանց ով լինելով, այլ պարզապես իրենք ստուգումներ են կատարում այնտեղ, որտեղ կան չարաշահումներ։ Եվ ընդհանրապես, թե ոստիկանությունը եւ թե ԱԱԾ—ն առաջնորդվում են Սահմանադրությամբ, օրենքներով, որոշումներով, օպերատիվ տեղեկություններով։
|
Կառավարության երեկվա նիստից առաջ լրագրողները տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից փորձեցին ճշտել, թե հնարավոր կլինի՞ տարեվերջին ապահովել նախատեսված 4,5 տոկոս աճը։
Նախարարը պարզաբանեց, որ այս պահին ունենք ցուցանիշների որոշակի նվազում արդյունաբերության մասով, որն ավելի շատ պայմանավորված է պաշարների առկայության եւ դրա իրացման խնդիրներով։ Եվ հիմա իրենք ուսումնասիրում են խնդիրները։ Կա նաեւ վարչապետի հանձնարարականը՝ ամեն ինչ անել, որ արտահանման ուղղությամբ հնարավոր խոչընդոտները վերանան։ Մնացած ցուցանիշների մասով էլ փորձում են հասկանալ, ինչ պատճառով է նվազումը։ «Սակայն պոտենցիալը լավատեսություն է ներշնչում»,–լավատեսորեն ասաց նախարարը։
Իսկ նման նվազած ցուցանիշով հնարավոր կլինի՞ տարեվերջին ապահովել նախատեսված 4,5 տոկոս աճը։ Համենայնդեպս, ըստ Արծվիկ Մինասյանի, կանխատեսումներն այս պահին փոփոխված չեն դեպի վատը, հակառակը՝ իրենք մտածում են, որ կունենան ավելի լավ միջավայր, որը կնպաստի տնտեսական ցուցանիշների բարելավմանը։
Թե ըստ կանխատեսումների՝ ինչքան տնտեսական աճ կունենանք տարեվերջին, նախարարը չասաց. «Թույլ տվեք չհրապարակել, դրանք այնքան նուրբ հաշվարկներ են, որոնք ենթադրում են մի շարք պայմանների առկայություն»։
Լրագրողները նուրբ թեման թողնելով անցան ներդրումներին։ Զրույցից պարզ դարձավ, որ մեծ ծավալի ներդրումներ են սպասվում։
Ովքե՞ր են ներդրողները հարցին նախարարը պատասխանեց. «Նրանց անունները չեմ հրապարակի»։
Իսկ այդ ներդրումները որ ուղղությամբ կդրվեն. արտադրությա՞ն, թե՞ էլի սպասարկման, ծառայությունների ու առեւտրի։ «ՀՀ»—ի հարցին ի պատասխան Ա. Մինասյանը հստակեցրեց, որ ներդրումները կլինեն արդյունաբերության, զբոսաշրջության ու բարձրարժեք ծառայությունների
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ քննարկել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել, եւ այն ներկայացված է նույնությամբ։
Նախագծի համաձայն՝ առաջիկա հուլիսի 1—ից ՀՀ քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին 5 տոկոսի փոխարեն կփոխանցեն իրենց աշխատավարձի 2,5 տոկոսը, 7,5 տոկոս հօգուտ քաղաքացու կփոխանցի պետությունը։ Համակարգում ընդգրկված քաղաքացիների թիվը նույնպես հուլիսի 1—ից կփոխվի. ավելի քան 200 հազար քաղաքացիներին կմիանան եւս 80 հազարը։ Նշենք, որ նախագիծը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված անձանց։ Աշխատող մյուս քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգին կարող են միանալ կամավորությամբ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21—ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «ՀՕ—266—ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով։ ՀՀ ԱԺ պատգամավորներն ընդհանուր առմամբ ներկայացրել են յոթ առաջարկ, որոնք ամբողջությամբ կամ մասնակի ընդունվել են։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ առաջարկներ չեն ստացվել։ Փոփոխություն
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է համարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնցում գործունեությունն ապահովելու կառավարության առաջարկած մոտեցումը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե հնարավո՞ր է հետագայում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հանել պարտադիր բաղադրիչը, վարչապետը նշել է՝ հետագայում սկզբունքորեն ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ներկայումս գործադիրը խնդիր ունի ճիշտ հասկանալու եւ գնահատելու ստեղծված իրավիճակը։
«Այս պահին ուժի մեջ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ հուլիսի 1—ից բոլորն առանց բացառության պետք է վճարեն պարտադիր կուտակային բաղադրիչը։ Նրանք, ովքեր նախկինում այդ համակարգ մուտք չէին գործել, հուլիսի 1—ից պետք է մասնակցեն համակարգին։ Եթե հիմա մենք որեւէ բան չձեռնարկեինք, հուլիսի 1—ից նախկինում համակարգում ընդգրկված շուրջ 207 հազար քաղաքացիները, ինչպես նաեւ ներկայում համակարգին միացող 80 հազար քաղաքացիները պետք է շարունակեն վճարել նախկին չափով։ Այս իրավիճակում մենք ունեինք մի քանի այլ տարբերակ եւս՝ ոչինչ չձեռնարկել ու թույլ տալ, որ համակարգը նույն տեմպով գործեր։ Սա մեզ համար ընդունելի չէր»,–ասել է վարչապետը։
Ինչ վերաբերում է համակարգի գործունեությունը մեկ տարով հետաձգելու տարբերակին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա անարդար եւ ոչ հավասար պայմաններ կստեղծեր մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների նկատմամբ։ Համակարգն ընդհանրապես կասեցնելու դեպքում էլ Հայաստանի հեղինակությունը կվտանգվեր միջազգային ասպարեզում։
Ինչ վերաբերում է պնդումներին, որ Սահմանադրական դատարանի որոշումները՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, ամբող
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|