ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 4 » Պատերազմի պատրաստ ենք ամեն վայրկյան / Սակայն դիվանագիտական միջոցներից հրաժարվելու նպատակներ չկան/
12:51
Պատերազմի պատրաստ ենք ամեն վայրկյան / Սակայն դիվանագիտական միջոցներից հրաժարվելու նպատակներ չկան/

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինված ուժերի ակտիվ գործողությունները այնտեղ ապրող բնակիչների շրջանում ատելության մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են։
Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Սա Ադրբեջանի առջեւ դրված ռազմավարական խնդիր է։ Նրանք ձգտում են Նաիջեւանի բնակչության ատելության մակարդակը հասցնել Ադրբեջանի մյուս հատվածներում ապրող մարդկանց ատելության մակարդակին։ Ադրբեջանցիներն այդտեղ նույնքան լարված ու ատելությամբ լցված չեն, որքան, օրինակ, Տավուշի հատվածում։ Սակայն, հաշվի առնելով Նախիջեւանի կարեւորությունը Հայաստանի Հանրապետության ու մայրաքաղաք Երեւանի անվտանգության տեսանկյունից, մենք այստեղ ամրացրել, ամրացնում ու ամրացնելու ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Նախիջեւանի հատվածում արտառոց բան տեղի չի ունենում։ Նույն գործողությունները եղել են նաեւ 10 տարի առաջ Տավուշի հատվածում եւ 20 տարի առաջ՝ Արցախում։
«Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ։ Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»,–նշել է նա։
Արցախի եւ Նախիջեւանի սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումը, Հովհաննիսյանի խոսքով, տարբեր պատճառներ կարող է ունենալ, եւ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում միայն մեկ նպատակ տեսնելը տեղին չէ։
«Առաջնագծում վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը շատ չի կրակում, եւ, եթե սրան գումարենք ակտիվ տեղաշարժերը, ապա կարող է լինել ինչ—որ խոշոր ծրագիր։ Զուտ ռազմագիտության տեսանկյունից սրանք դիմացինի ուշադրությունը բթացնելու ու սեփական զորքերը պատրաստելու քայլեր են»,–ասել է ՊՆ մամուլի խոսնակը։
Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգն այս պահին այնքան մեծ չէ, որքան մեկ ամիս առաջ, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել իրավիճակի փոփոխություններին։
Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի՝ դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքներին ի պատասխան հայկական կողմի արձագանքը բավականին կոշտ է համարել։ 
«Նախիջեւանում իրավիճակի լարումը ադրբեջանական կողմից ոչ այնքան քաղաքական, որքան ռազմական մեսիջ է։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է պատերազմի եւ հնարավորության դեպքում դիմելու է դրան։ Սակայն հայկական կողմի պատասխանը եւս բավականին կոշտ եղավ»,—ասել է Էլիբեգովան։
Հայկական կողմի պատասխան կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը։ Փորձագետի կարծիքով, սակայն, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի շարունակի ինժեներական աշխատանքներ կատարելու փորձը։ Ադրբեջանական կողմը փորձում է նշանառության տակ պահել մեր ռազմական նշանակության ճանապարհները։ Էլիբեգովայի կարծիքով՝ ներկայիս վիճակը Հայաստանի համար ավելի լավ պատրաստվելու հնարավորություն է նաեւ։
ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի կարծիքով, Նախիջեւանի հատվածում լարվածության մեծացումը համահունչ է Ալիեւի այն քաղաքականությանը, որ ղարաբաղյան հակամարտությունը մարած չէ, եւ այն, որ հակամարտությունը բուն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի։
Հարցին, թե սա պատասխա՞նն է հայկական կողմի այն հայտարարություններին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Արա Պապյանը պատասխանել է. «Սա ոչ միայն պատասխանն է, սա տարուց ավելի ընթացող գործընթաց է։ Այն պահին, երբ Ադրբեջանը որոշեց Նախիջեւանում առանձին տեղակայված կորպուսի հիման վրա առանձին բանակ ստեղծել, նշանակում է, որ ինքը որոշեց, որ Նախիջեւանն առանձին խաղացող պետք է դառնա»։
Նրա կարծիքով՝ միջազգային խաղացողները, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, պարտավորություն ունեն պահելու Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, իսկ ՌԴ—ի դեպքում անգամ պետք է Բիշքեկի զինադադարի պայմանները պահվեն, քանի որ Ռուսաստանն այդ զինադադարի երաշխավորն է, եւ զինադադարի ստորագրող կողմերից մեկը ՀՀ—ն է։
«ՀԱՊԿ—ի մասին էլ եմ ուզում խոսել այս դեպքում։ Մենք արդեն վարժվել ենք եւ հաճախ ասում ենք՝ ՀԱՊԿ—ի ուժերի մասնակցության խնդիր չկա, մեր զորքը բավական է, բայց մասնակցությունը միայն զորքի անմիջական ներգրավմամբ չէ, այլ դիրքորոշման արտահայտմամբ եւս պետք է դատապարտել։ Ալիեւն ամեն անգամ փորձնական քայլեր է անում, կրակում է Տավուշի, Նախիջեւանի կողմերից։ Այսինքն՝ անպայմանորեն միջազգային դերակատարները պետք է իրենց պարտականությունը կատարեն»,–ասել է Արա Պապյանը։
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, խոսելով Նախիջեւանի հետ սահմանում իրավիճակի զարգացումների մասին, ասել է. «Այս դեպքում ամբողջովին հրաժարվել դիվանագիտական հնարավոր միջոցներից, սխալ է, բայց հենց դիվանագիտության պրակտիկայում գալիս է մի պահ, որ լռում են դիվանագետները, սկսում են խոսել թնդանոթները։ Հայկական կողմի պատասխանը, ռազմական գործողությունը ես ողջունում եմ, որովհետեւ մենք գործ ունենք մի ֆիգուրանտի հետ, այսինքն՝ Ալիեւը, բացի ամեն ինչից, չի ուզում այլ կերպ հասկանալ դիմացինին, քան ուժի դիրքերից քաղաքականության դեպքում»։
Դեսպանի խոսքով՝ ռազմական գործողությունների ձեւով պատասխանները կարեւոր են, բայց պետք է հնարավորինն անել, որ մեծ ռազմական գործողություններ չլինեն։ Նրա կարծիքով՝ եթե ավելի սրվի իրադրությունը Նախիջեւանի սահմանում՝ կլինեն լոկալ բախումներ, փոխհրաձգություններ, բայց նա բացառում է լայնամասշտաբ գործողությունները։
«Սա կախված չէ միայն Ադրբեջանից եւ Հայաստանից, այլեւ այլ աշխարհաքաղաքական ուժերից, որոնք այստեղ մեծ նշանակություն եւ դեր ունեն։ Չնայած, պրակտիկայում լինում է, որ կրակում են շատ լայնամասշտաբ, հետո նոր այդ նույն ֆիգուրանտները սկսվում են խառնվել եւ իրենց խոսքն ասել»,–ընդգծել է նա։
Արման Նավասարդյանը նաեւ նկատել է, որ Նախիջեւանի սահմանում Ադրբեջանն ինքնուրույն գործողություններ չի կատարում։ Ըստ նրա՝ սա ադրբեջանաթուրքական քաղաքականության հետեւանքն է։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 371 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024