ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 7 » Մարդասիրության եւ համերաշխության արժեքներ /ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին/
09:36
Մարդասիրության եւ համերաշխության արժեքներ /ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին/

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Քվեբեկում նախօրեին մասնակցել է ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել «Ինչպես բարելավել հասարակության ներկայացվածությունը ֆրանկոֆոն խորհրդարաններում» թեմայի շրջանակում՝ նշելով. «Հայաստանը հպարտ է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին իր պատկանելությամբ, որի հետ կիսում է մարդասիրության եւ համերաշխության արժեքները։
Մենք սատարում ենք Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների այն քայլերը, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարության ապահովմանը, ժողովրդավարության հիմնարար արժեքների պահպանմանը, երիտասարդության դերի բարձրացմանը։
Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կանանց դերը տարեցտարի մեծանում է։ 2016թ. մայիսի 25—ին ընդունված Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակների յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչի արդյունքում խորհրդարանում կանանց ներգրավվածությունը զգալի է։ 6—րդ գումարման Ազգային ժողովի 105 պատգամավորներից 18—ը կին են, ովքեր ակտիվ մասնակցում են խորհրդարանական բոլոր քննարկումներին։
Ազգային ժողովի երեք փոխնախագահներից մեկը կին է, ով նաեւ ԵԽԽՎ—ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է եւ նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։
Ընտրական օրենսգրքով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռվել ներկայացված լինել Ազգային ժողովում։ 6—րդ գումարման խորհրդարանում մանդատ են ստացել ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստը վարել է քրդական համայնքի ներկայացուցիչը։
Ֆրանկոֆոնիան յուրահատուկ համագործակցության հարթակ է հայ երիտասարդների համար։ Ֆրանկոֆոն աշխարհը, բարձր գնահատելով երիտասարդների դերը եւ նշանակությունը, ամեն կերպ փորձում է խրախուսել եւ աջակցել նրանց նախաձեռնություններին։
2016թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հիմնադրվել է խորհրդարանին կից գործող Հայաստանի ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանը։
Ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելու համար մեր երկիրը մշտապես երիտասարդներին մասնակից է դարձրել օրինաստեղծ աշխատանքներին, օգնել երիտասարդ լիդերների կայացմանը, ինչի վառ ապացուցն է 2004թ. ձեւավորված Երիտասարդական խորհրդարանը»։
Պատվիրակությունը մասնակցել է նաեւ ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների եւ խորհրդարանների գլխավոր քարտուղարների համատեղ աշխատանքային հանդիպմանը։
Այցի շրջանակում Արա Բաբլոյանը նույն օրը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ջեֆ Ռիգանին Կանադայի ազգային տոնի առթիվ՝ հղելով ջերմ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ։ Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր բարեկամական կապեր։ Անդրադառնալով միջխորհրդարանական փոխգործակցության զարգացմանը՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարն այս հարցում կարեւորել է պատգամավորական բարեկամական խմբերի դերը եւ փոխայցերի ակտիվացումը։ Արա Բաբլոյանի խոսքով՝ չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը եւ Կանադան համագործակցում են երկկողմ ու բազմակողմ բնագավառներում։
Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների համագործակցությանը։ ՀՀ ԱԺ նախագահը, նշելով, որ Ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17—րդ գագաթնաժողովը 2018 թվականին Երեւանում անցկացնելու հարցում Կանադան կարեւոր աջակցություն է ցուցաբերել, փաստել է, որ Հայաստանը սիրով հյուրընկալելու է բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ Կանադայի պաշտոնական պատվիրակությանը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդրին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում. Համայնքների պալատը դեռեւս 2004թ. ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, իսկ 2015թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության եւ այլ ցեղասպանությունների ճանաչումը վերահաստատող, ինչպես նաեւ ապրիլի 24—ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձեւ։
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Կանադայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը։
Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ։ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական արժեքներ դավանող պետություն է եւ մշտապես քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ։ Ջեֆ Ռիգանն իր հերթին ողջունել է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։
Քննարկվել են Կանադայի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությանը, կանադահայ համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր։ 
Կողմերն ընդգծել են, որ Կանադայում բնակվող շուրջ 90 հազար հայերը զգալի ներդրում ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում եւ ակտիվ ներգրավված են Կանադայի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
Կանադայի Համայնքների պալատի նախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխգործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված։ Նա փաստել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը Ջեֆ Ռիգանին հրավիրել է Հայաստան։
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Քվեբեկի Ազգային ժողովի եւ ՖԽՎ նախագահ Ժակ Շանյոնի հետ։
Հանդիպումներին ներկա է եղել ՖԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 352 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024