ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 09:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 51 52 »

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 3–ին այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Չափազանց կարեւոր է, որ մենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձեւակերպել համայնքային եւ մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որեւէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջեւ, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր եւ այլն»,–բացման խոսքում նշել է վարչապետը։
Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների եւ համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել։ Նա նշել է, որ ՏԿԶՆ–ն չունի կառավարության ծրագրից բխող որեւէ գերակա խնդիր կամ միջոցառում, որը սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ։ Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զեկուցվել է, որ նախագծերով առաջարկվող փոփոխությունները միտված են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումերի տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացի, սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողության իրականացմանը։ Առաջարկվում է ՀՀ կառավարությանն օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը եւ նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաներին եւ ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները։ Սահմանվելու են վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին։
Կարեն Կարապետյանն ընդգծել է այս ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացումը եւ կարեւորել, որ օրինագծերի փաթեթով սկզբունքորեն բարձրացվում է գազաբալոնների տեղադրման եւ շահագործման անվտանգության մակարդակը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ երեկ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի։
Զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է գեոպորտալ եւ ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան։ Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միեւնույն միջավայրում։ Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների եւ այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ։ Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, եւ շարունակվելու են աշխատանքներն աշխարհագրության ընդլայման ուղղությամբ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու եւ հասանելի դարձնելու ուղղությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը։ «Մեզ պետք է, որ գեոպորտալ այցելելուց եւ կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ։ Այս խնդիրը թե ինչ բանաձեւով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ եւ կանոնավոր կերպով թարմացվի»,–նշել է գործադիրի ղեկավարը։
Վարչապետը հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան—ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Լսումները կազմակերպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները՝ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ։ Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Հարգարժա՛ն դեսպաններ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ցանկանում եմ ողջունել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների այս համատեղ նախաձեռնությունը՝ խորհրդարանական լսումներ կազմակերպել ՀՀ—ԵՄ համաձայնագրի շուրջ։
Այսօրվա խորհրդարանական լսումների թեման արդիական է եւ անհրաժեշտ մեր քաղաքական օրակարգի համար։ Դրանք անցկացվում են կարեւոր մի իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման թարմ հետքերով։ Եթե թերթենք մեր պատմությունը, կտեսնենք Հայաստանն ու Եվրոպան կապող բազմաթիվ էջեր։ Այժմ ցանկանում ենք ստեղծել մեր փոխհարաբերությունների նոր, ժամանակակից պատմություն՝ հիմնված անցյալի վրա եւ ուղղված ապագային։ Մենք ունենք այդ ցանկությունը, ներուժը եւ հնարավորությունները, ինչպես նաեւ այն քաղաքական կամքը, որը երաշխավորում է Հայաստանի ու Եվրոպայի գործակցության նորագույն ընթացքը։ Սակայն մենք նպատակ չունենք այդ հարաբերությունները կառուցել եւ ամրապնդել որեւէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանը երեկ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա գտնվեց «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը, որտեղ հայտարարվեց, որ «Տաշիրը» Հայաստանի ներդրողների ակումբի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ 
Միջոցառման ժամանակ հանգամանորեն ներկայացվեց, թե ինչ միջոցների հաշվին եւ ինչպես է իրականացվելու վերոնշյալ ներդրումային ծրագիրը ու որքանով է այն իրատեսական։
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ «Տաշիրի» գործընկեր միջազգային ֆինանսական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի ներկայացման ավարտին տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, ՀԷՑ—ի եւ ֆինանսական գործընկերների միջեւ։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը լրագրողներին հայտնեց, որ ներդրումների ծրագիրը ներառում է երկու ուղղություն՝ բաշխիչ ցանցեր եւ էլեկտրական էներգիայի արտադրության ոլորտ։
«Առաջիկա տարիներին շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար կուղղվի «Հայաստանի բաշխիչ ցանցերում» էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցման եւ էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ։ Չնայած «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ՓԲԸ—ի գրանցած ֆինանսատնտեսական էական հաջողություններին՝ ընկերության հիմնական միջոցները 85 եւ ավելի տոկոսով մաշվածություն ունեն, արդիականացման անհրաժեշտություն կա։ Կատարվելիք աշխատանքներից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային բարձր չափանիշներին»,–հավելեց Կ. Դարբինյանը։
Այս ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է բյուջեի նախագծի հիմնական գաղափարախոսությունը. «Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվանից մեկնարկում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Մաղթում եմ եւ հույս եմ հայտնում, որ կլինեն արդյունավետ քննարկումներ։ Նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ լուծումներ գտնելուն ուղղված քննարկումների։ Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի եւ քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող եւ մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թ. համար։
Հաշվի առնելով մեր կառավարության 2017–2022 թթ. ծրագրի նպատակադրումները՝ 2018 թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ մենք փոփոխություններ են նախագծել։
Միջնաժամկետ հորիզոնում չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում։
Պետական բյուջեի նախագիծը բավական ծավալուն փաստաթուղթ է, եւ Ազգայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27—ի ոճրագործության 18—րդ տարելիցը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, զոհվածների հարազատներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել 1999 թ. հոկտեմբերի 27—ին ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԺ—կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցին տարաբնույթ հարցեր՝ կապված տնտեսական զարգացման, քաղաքացիների սոցիալական ապահովության, համայնքների զարգացման հետ։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությանը, որ հաջորդ տարի ռուսական գազը չի թանկանալու, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչ պայմանավորվածություններ են առկա ռուսական կողմի հետ։
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այժմ Հայաստանը գազ գնում է 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գինն է։ «Մենք երբեւէ տասնամյակով գազի գին պայմանավորված չկանք։ Ռուսական կողմը երկարաժամկետ կտրվածքով գազի պայմանագիր չի կնքել։ Հիմա ֆիքսվում է, որ գազի բարձրացում տեղի չի ունեցել, եւ գինը գործելու է նաեւ եկող տարի։ Կա ընդամենը ժամկետ, որը երկարացվում է»,–ասաց փոխվարչապետը։
ՀՅԴ խմբակցության անդամ Ռոմիկ Մանուկյանը հարցրեց ազատամարտիկների բնակարանային եւ առողջական խնդիրների լուծման հետ կապված ծրագրերի մասին։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ hանրապետության նախագահը, խոսելով բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին, հատուկ շեշտադրում կատարեց սոցիալական խնդիրներին, այդ թվում՝ նախկին զինծառայողների, զինհաշմանդամների։ «Բազմաթիվ ուղղություններով աշխատանք է կատարվում,–ասաց նախարարը եւ շարունակեց,–գիտեք, որ ապրիլ ամսին նախագահը հնչեցրեց հանձնարարական՝ լուծել զոհված զինծառայողների ընտանիքների եւ առաջին կարգի հաշմանդամների անօթեւան եւ բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները եռամյա ժամկետում։ Մեզ հաջողվեց որոշակի միջոցներ մոբիլիզացնել՝ այդ թվում ոստիկանության արտաբյուջեով հավաքագրվող գումարների մի մասը վերաբաշխելով, խոսքը տեսախցիկների մասին է, եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են խորհրդարանում հյուրընկալված Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին։


Քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջին ընթերցմամբ քննարկելու համար խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որում միավորվել են ոլորտը կարգավորող եւ գործող ՀՀ մի քանի օրենքների դրույթներ։ Նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները։
Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծը լայնորեն քննարկվել է տարբեր մակարդակներում. մինչ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելը ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է։ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ նախագծի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ հայրենիքի պաշտպանությանը պետք է մասնակցեն եւ ծառայեն բոլոր զինապարտ անձինք, իսկ տարկետման իրավունքից օգտվելու կամ զինծառայությունից ազատման դեպքերը պետք է լինեն թափանցիկ եւ հասանելի հանրությանը։ Փոփոխո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ—ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են հայ—ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկված մի շարք հարցեր կարող են ընդգրկվել միջկառավարական հանաձնաժողովի օրակարգում, որպեսզի երկուստեք կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրանց իրականացման ուղղությամբ։
Մասնավորապես, անդրադարձել է կատարվել հայ—իրանական սահմանին բացվող ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավման հետ կապված հարցերին։ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այդ նախագծում ներգրավելու վերաբերյալ։
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ հայ—ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, գյուղտեխնիկայի մատակարարմանը եւ մի շարք այլ հարցերի։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին՝ Ռուսաստանից Հայաստան բերված ժամանակակից էլեկտրագնացքի համար։
Կարեն Կարապետյանը եւ Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը եւ նոր թափ հաղորդելու երկկողմ առեւտրատնտեսական կապերին։ Զրուցակիցները նաեւ պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել հայ—ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 18—րդ նիստը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաեւը, էկոլոգիական, տեխնոլոգիական եւ ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երեկ կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի եւ հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ համագործակցությանը։
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրն ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ՌԴ տրանսպորտի նախարարությունների միջեւ ստորագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հաշվեկշռում մի համակարգ էլ է ավելացել՝ ջրային տնտեսությունը, եւ նախարար Աշոտ Մանուկյանը Երեւանի ՋԷԿ—ի (հնի) վարչական շենքում երեկ հրավիրած մամլո ասուլիսում այս երեք ոլորտներից էլ խոսեց։ Նա մանրամասն ներկայացրեց, թե վերջին 1 տարում (2016թ. սեպտեմբերի 1—ից  2017թ. օգոստոսի 30—ի ժամանակահատված) ինչ քայլեր են ձեռնարկվել այս 3 ոլորտներում։ «ՀՀ»—ն այս երեք ոլորտներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում է պահել (հանքարդյունաբերության մասին էլ վերջերս հոդվածաշարով հանդես եկանք), ուստի չենք մանրամասնի եւ հիմնականում կխոսենք էներգետիկական ոլորտից։
Ըստ այդմ, Լոռու մարզի Դեբեդ գետի վրա կկառուցվի 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» ՀԷԿ—ը։ Վերականգնվող էներգետիկայի մասով մի խնդիր էլ է լուծվել. գործադիրի հավանությանն արժանացած՝ արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքում կառուցել «Մասրիկ—1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայան՝ շուրջ 55 ՄՎտ հզորությամբ։ 2017 թ. ապրիլի 28—ին հայտարարվել է «Մասրիկ—1» արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայանի մրցույթի նախաորակավորման հրավերը, նախաորակավորման շեմը հաղթահարել են 10 ընկերություն եւ կոնսորցիում։ Նախատեսվում է, որ մրցույթի հաջորդ փուլի մասին կհայտարարվի 2017 թ. աշնանը։ Ակնկալվում է, որ մրցութային գործընթացը կավարտվի 2018 թ. սկզբին, եւ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կամ կոնսորցիումը ձեռնամուխ կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ առաջին խոշոր արեւային համակարգային կայանի կառուցման աշխատանքների մեկնարկին։ «Ըստ տրամադրված լիցենզիաների՝ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024