ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 13:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 13 14 15 16 17 ... 51 52 »

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել։
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականն անտառօգտագործման ծավալների եւ պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ էր։ «Անտառների կառավարման եւ պահպանման արդյունավետության բարձրացման եւ առկա խնդիրների լուծման նպատակով տրվել էր համապատասխան հանձնարարական։ Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված եւ լրամշակված հայեցակարգը կներկայացվի կառավարության աշխատակազմ։ Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,–նշել է Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները եւ դրանց լուծման հրատապությունը՝ վարչապետը հանձնարարել է բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին՝ միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը։ Հանձնարարվել է նաեւ 10–օրյա ժամկետում համատեղ քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված եւ օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի եւ սահմանափակումների վրա։ Վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարները 2–ամսյա ժամկետու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների՝ բազմադարյա բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններն անցած 25 տարվա ընթացքում ընդլայնվել ու զարգացել են. անցնող տարիները նշանավորվել են երկրների միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությամբ եւ բարձրաստիճան փոխայցերով։ «Նման մակարդակով այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար»,–ասել է Արա Բաբլոյանը։
Խոսելով երկկողմ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ շահագրգիռ է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջեւ երկխոսության աշխուժացմամբ։ Ըստ Արա Բաբլոյանի՝ հայ–լեհական միջխորհրդարանական կապերի ընդլայնումը կարեւոր հիմք է միջպետական հարաբերությունների խորացման համար։ ՀՀ խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերն առաջիկա տարիների ընթացքում ակտիվ գործունեություն կծավալեն։
Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը։ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Լեհաստանի ազգային պատվիրակությունների միջեւ միջազգային խորհրդարանական տարբեր վեհաժողովների շրջանակում ակտիվ համագործակցութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդին են ներկայացվել առողջապահության եւ պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը։ Անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները զեկուցել են, որ խորհրդի նախորդ նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա՝ ծրագրերը լրացուցիչ մանրամասն քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ, հաշվի են առնվել ներկայացված առաջարկությունները։ Նշվել է, որ ՀՀ 2015–2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում՝ առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրով նախատեսվում է 20 կոռուպցիոն խնդրի, իսկ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով՝ 19 կոռուպցիոն խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում։ Օրակարգի հարցերի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ եւ առաջարկություններ։
Քննարկումների արդյունքում որոշվել է ընդհանուր առմամբ հավանության արժանացնել նշված ոլորտներում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունեցել «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական, ակադեմիական եւ ուսումնական շրջանակների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Բացման խոսքում ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններին համապատասխան անվտանգության եւ պաշտպանության բնագավառում մեկնարկել են լրջագույն բարեփոխումներ, որոնց շրջանակում առանցքային է համապատասխան օրենսդրության վերանայումը։ Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով համակողմանի քննարկվել են խորհրդարանական հարթակում։ Նրա խոսքով՝ զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումներն էական փոփոխություններ են նախատեսում զինված ուժերի համալրման, զինծառայության, այդ թվում՝ մարտական հերթապահության կազմակերպման հարցերում։
Կորյուն Նահապետյանն անդրադարձել է օրենսդրական կարգավորմամբ առաջարկվող նոր մեխանիզմներին, մասնավորապես զինվորական ծառայության նախապատրաստությանը, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտմանը, զինվորական հաշվառմանը վերաբերող հարցերին։
Պարոն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ զորակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետ Կարապետյանը կարեւորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»–ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր։ Վարչապետը միաժամանակ ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարեւորությունը։
Կարեն Կարապետյանը ներդրողներին է ներկայացրել մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատեւ աճ ապահովելու համար։ Միաժամանակ, վարչապետը ներդրողներին հորդորել է Հայաստանը դիտարկել որպես եվրասիական եւ իրանական շուկաներ մուտք գործելու լավ հարթակ՝ հաշվի առնելով առկա առեւտրային բարենպաստ ռեժիմները։
Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ «Լիդիան Ինթերնեշնլ»–ի օրինակով մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել։ Նա նաեւ վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները եւ սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու եւ հավելել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից պետք է օգուտ քաղեն ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը։
Հանդիպման ընթացքում վարչապետ Կարապետյանը պատասխանել է ներդրողներին հետաքրքրող հարցերին, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում՝ վարչապետն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիների ընթացքում երկկողմ համագործակցություն է ծավալվել տարբեր ուղղություններով։ Անդրադառնալով տնտեսական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ խոչընդոտելով տարածաշրջանային բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման հնարավորությանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ նախեւառաջ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որոնք պայմանավորված չեն լինի երրորդ կողմերի գործողություններով։ Կառավարության ղեկավարը կարեւորել է համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ եւ իր զորակցությունն է հայտնել բրիտանացի ժողովրդին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Կարեն Կարապետյանը ողջունել է նաեւ Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում, որը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ «Մենք մեծապես կարեւորում ենք երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ վստահ լինելով, որ առկա է մեծ ներուժ՝ տնտեսական համագործակցությունը բարելավելու համար։ Այդ առումով, առաջարկում եմ քննարկել համատեղ բիզնես ֆորումների կազմակերպման, բրիտանական բիզնես հանրությանը Հայաստանում ներդրումներ կատարելու բարենպաստ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 340 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության ոլորտում հայ—լեհական համագործակցությանն առնչվող հարցեր։
ՀՀ պաշտպանության նախարարը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակի մասին, նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան։
Բարտոշ Չիխոցկին իր հերթին կարեւորել է հայ—լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում եւ հայտնել լեհական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ակտիվացնելու հարցում։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26—րդ տարեդարձի առթիվ երեկ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն։ Հանրապետության նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։

Արցախի Հանրապետության նախագահ պարո՛ն Բակո Սահակյան,
Ձե՛րդ սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ սրբություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին,
Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ պարո՛ն Արկադի Ղուկասյան,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ անկախության 26—րդ տարեդարձի կապակցությամբ։
Այսօր մեծ տոն է, թերեւս՝ հայության համար ամենամեծ տոնը։
Հայոց անկախ պետականության վերականգնումը իրականացումն էր մեր վաղեմի երազանքի։ Նաեւ պսակն էր այն տեւական ու հերոսական պայքարի, որ մղել էին հայորդիների բազում սերունդներ։
Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը։ Այդ օրվանից անցել է 26 տարի, որ քիչ ժամանակ չէ։
Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակը։ Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները։
Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին։ Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ։ Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք։
Ավելին, պիտի փորձենք hետ բերել բաց թողածը։ Պիտի դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով եւ լավատեսությամբ։
Հոռետեսները երբեք որեւէ գործ չեն արել ո՛չ մարդկության, ո՛չ իրենց ժողովրդի համար։ Աշխարհի բոլոր մեծագործություններն արել են լավատեսները։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 377 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26—րդ տարեդարձի կապակցությամբ՝ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի եւ սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք—սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով՝ շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած վերոնշյալ բնագավառների ներկայացուցիչներին հանձնել է պետական բարձր պարգեւները։ Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պետական բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։
«Սիրելի՛ պարգեւատրվածներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 26—րդ տարեդարձի կապակցությամբ։ Նաեւ շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին եւ կոչումներին արժանանալու կապակցությամբ։
Անկախության տոնն իսկապես այն առանձնահատուկ օրն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի ամփոփել անցած տարում իր արածն ու չարածը։ Անկախության ամեն մի տարեդարձ, իմ կարծիքով, առիթ է հաշվետվության. նախ՝ ինքդ քո առջեւ, ապա՝ գործընկերներիդ եւ վերջապես՝ ողջ հասարակության առջեւ։
Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլեւ իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Հայաստան—սփյուռք համահայկական 6—րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18—ին կայացած «Ազգ—բանակ. հավաքական ներուժի զարգացման մոդել» խորագրով անցկացված նիստի ընթացքում.
«Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Շատ շնորհակալ եմ մեր այս քննարկման նկատմամբ ձեր հետաքրքրության համար, այստեղ ներկա լինելու համար։ Գիտեմ, որ միաժամանակ մի քանի ուղղությամբ է քննարկումն ընթանում եւ ինձ համար շատ ուրախալի է, որ այսքան ներկայացուցչական խումբ ունենք այստեղ։
Մենք այսօր խոսելու ենք «Ազգ—բանակ» հայեցակարգի եւ դրա շուրջ մեր ջանքերը համադրելու, համախմբելու մասին եւ ես կուզեմ սկսել ելույթս մի քիչ ավելի լայն, միգուցե հայեցակարգային քննարկմամբ ձեզ հետ՝ թե ինչ է «Ազգ—բանակ»—ը, ինչ է առհասարակ բանակը մեզ համար, մեր ժողովրդի համար, մեր երկրի համար՝ հաշվի առնելով մեր առանձնահատկությունները։
Մեր ժողովուրդը եկել է դարերի խորքից, եւ պետականության կորստի ցավը սրտներումս դարեր շարունակ երազել ենք մեր ազգային պետության մասին, մեր ինքնության, գաղափարների, հավատքի, լեզվի, մշակույթի, ավանդույթների համար նոր օրրան գտնելու մասին։ Մենք անկախություն ենք փնտրել պառակտված մեր իշխանական տների հեռավոր լույսերում, անկախություն ենք երազել եւ երգել օսմանյան կայսրության ճիրաններում սեղմված, նույնիսկ Հայոց ցեղասպանության ամենադաժան օրերին անկախության մասին ենք երազել եւ խոսել ստալինյան բռնատիրության դաժանագույն տարիներին, եւ երբ անկախությունը թակեց մեր դուռը, մեզ մի պահ թվաց, որ դա ի վերուստ տրված մի շնորհ է, որի համար մեր սերունդները պայքարել են, իսկ մենք եկել ենք վայելելու եւ ստանալու այդ անկախության եւ պետականության բերկրանք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայ–ռուսական (սլավոնական) համալսարանում մեկնարկել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը, որը համատեղ կազմակերպել էին հայ–ռուսական համալսարանը եւ Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նստաշրջանին ներկա է գտնվել վարչապետ Կարեն Կարապետյանը։ 
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի եւ փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում ե՛ւ ակադեմիական աշխարհի, ե՛ւ կառավարությունների համար՝ բարեփոխումների ձեւակերպման եւ իրականացման գործընթացում։ Կառավարության ղեկավարի խոսքով, մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ դասական տեսություններն ու մոտեցումները երբեմն կարծես լուծումներ չեն տալիս առկա խնդիրներին, եւ դրանց ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է կանխատեսված արդյունքները։ «Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի թե՛ խոշոր ընկերությունում, թե՛ կառավարությունում հաճախակի բախվում ես իրականությանը եւ իրական միջավայրին, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն։ Այդպիսի գործոնները շատ կարող են լինել՝ աշխարհաքաղաքական դիրքը, քաղաքական վիճակը, հասարակության վստահության մակարդակը, տնտեսության փակ կամ իզոլացված լինելը եւ այլն։
Սրան ավելանում է մեկ այլ մարտահրավեր. մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները ներթափանցում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, որը սովորաբար կոչում ենք չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն։ Այսօր խոսում ենք պլատֆորմային տնտեսությունների, իրերի համացանցի, արհեստական բանականության, ինչպես նաեւ ամպայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 372 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր երեկ Երեւանում Հայ—ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել էին «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը։ Հանրապետության նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել։
Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին եւ պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին եւ բարերարներին, ովքեր մտահոգված են արդի գլոբալ խնդիրներով ու մարտահրավերներով եւ պատրաստ են ներդնել իրենց մեծ փորձն ու գիտելիքները՝ միավորելով ջանքերը արդյունավետ խորհրդատվությունների եւ ճիշտ լուծումներ գտնելու համար։
Նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել Բորիս Մինցի անվան ինստիտուտի գործունեությունը եւ խորհրդի բոլոր անդամների նվիրվածությունը կարեւոր այդ գործին՝ ընդգծելով, որ բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես խորհրդի ու փորձառու մարդկանց առաջարկությունների կարիքն ունեն, եւ այդ առումով Հայաստանը բաց է ու պատրաստակամ երկխոսության համար։
Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին ընդունելության համար՝ Բորիս Մինցը եւ հանդիպման մյուս մասնակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Երեւանում կայացած նստաշրջանը բավականին հետաքրքիր եւ արդյունավետ է անցել՝ հնարավորություն ընձեռելով լսելու նաեւ հայկական կողմից տարբեր փորձագետների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների ու պրոֆեսորների, ինչպես նաեւ պետական կառույցների աշխատակիցների կարծիքներն ու պատկերացումները երկրի զարգացման հեռանկարի եւ ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է անկախությունից ի վ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024