ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 11:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 15 » Հայաստանը բաց է ու պատրաստակամ երկխոսության համար /Նախագահը ընդունել է Բորիս Մինցի անվան ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին/
15:18
Հայաստանը բաց է ու պատրաստակամ երկխոսության համար /Նախագահը ընդունել է Բորիս Մինցի անվան ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր երեկ Երեւանում Հայ—ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել էին «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը։ Հանրապետության նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել։
Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին եւ պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին եւ բարերարներին, ովքեր մտահոգված են արդի գլոբալ խնդիրներով ու մարտահրավերներով եւ պատրաստ են ներդնել իրենց մեծ փորձն ու գիտելիքները՝ միավորելով ջանքերը արդյունավետ խորհրդատվությունների եւ ճիշտ լուծումներ գտնելու համար։
Նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել Բորիս Մինցի անվան ինստիտուտի գործունեությունը եւ խորհրդի բոլոր անդամների նվիրվածությունը կարեւոր այդ գործին՝ ընդգծելով, որ բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես խորհրդի ու փորձառու մարդկանց առաջարկությունների կարիքն ունեն, եւ այդ առումով Հայաստանը բաց է ու պատրաստակամ երկխոսության համար։
Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին ընդունելության համար՝ Բորիս Մինցը եւ հանդիպման մյուս մասնակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Երեւանում կայացած նստաշրջանը բավականին հետաքրքիր եւ արդյունավետ է անցել՝ հնարավորություն ընձեռելով լսելու նաեւ հայկական կողմից տարբեր փորձագետների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների ու պրոֆեսորների, ինչպես նաեւ պետական կառույցների աշխատակիցների կարծիքներն ու պատկերացումները երկրի զարգացման հեռանկարի եւ ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է անկախությունից ի վեր Հայաստանի անցած ուղին, զարգացման ընթացքը՝ ժողովրդավարության, կայացած քաղաքացիական հասարակության եւ շուկայական տնտեսության վրա հիմնված պետություն կառուցելու ուղղությամբ ջանքերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 332 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024