ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 15

Եվրոպական միություն—Հայաստան հարաբերությունների շուրջ հայ երիտասարդների տեսլականը, ինչպես նաեւ գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու գործում ԵՄ—ի ու հայ երիտասարդների միջեւ համագործակցության հնարավոր եզրերը գտնելու նպատակով ամռանը հայտարարվել էր «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթը։ Այն անց էր կացվում «Հայաստանի մարզերում եվրաակումբներ» ծրագրի շրջանակում, իսկ երեկ կայացավ մրցույթի ամփոփման ու մրցանակների հանձնման արարողությունը։ 74 մասնակիցների թվում հաղթող էին ճանաչվել երկու մասնակիցներ, որոնց մրցանակները հանձնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ողջունելով մասնակիցներին՝ Պ. Սվիտալսկին նշեց, որ շատ է տպավորվել էսսեներով եւ այն խորը մտքերով, որոնք երիտասարդներն արտահայտել են իրենց շարադրանքներում՝ եւս մեկ անգամ հաստատելով իրենց տաղանդն ու իմաստությունը։
«Ուրախ եմ այս մրցույթի արդյունքներով։ Ես անձամբ ընթերցել եմ հաղթող էսսեները։ Սա ինձ մեծ լավատեսություն է տալիս Հայաստանի ապագայի նկատմամբ, որովհետեւ այս երիտասարդները մարմնավորում են այն ողջ տաղանդը, որ կա։ Ինձ շատ է տպավորել հատկապես երիտասարդներից մեկի այս միտքը, որ Եվրոպան չպետք է ընկալել սոսկ որպես աշխարհագրական միավոր, քանի որ այն ավելին է։ Ըստ էության՝ Եվրոպան սկսում է այնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդավարությունը եւ ավարտվում այնտեղ, որտեղ սկսվում է տգիտությունը եւ անհանդուրժողականությունը»,–ասաց դեսպանը։
Նա հավելեց, որ Եվրոպան արժեքների նախագիծ է, եւ քանի մենք կրում ենք այդ արժեքները, կարող ենք ասել, որ եվրոպացի ենք. «Ըստ իս՝ երիտասարդներից Արթուր Բարսեղյանը եւս շատ կարեւոր միտք էր արտահայտել նշելով, որ մենք՝ որպես եվրոպացիներ, մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայ–ռուսական (սլավոնական) համալսարանում մեկնարկել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը, որը համատեղ կազմակերպել էին հայ–ռուսական համալսարանը եւ Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նստաշրջանին ներկա է գտնվել վարչապետ Կարեն Կարապետյանը։ 
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի եւ փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում ե՛ւ ակադեմիական աշխարհի, ե՛ւ կառավարությունների համար՝ բարեփոխումների ձեւակերպման եւ իրականացման գործընթացում։ Կառավարության ղեկավարի խոսքով, մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ դասական տեսություններն ու մոտեցումները երբեմն կարծես լուծումներ չեն տալիս առկա խնդիրներին, եւ դրանց ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է կանխատեսված արդյունքները։ «Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի թե՛ խոշոր ընկերությունում, թե՛ կառավարությունում հաճախակի բախվում ես իրականությանը եւ իրական միջավայրին, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն։ Այդպիսի գործոնները շատ կարող են լինել՝ աշխարհաքաղաքական դիրքը, քաղաքական վիճակը, հասարակության վստահության մակարդակը, տնտեսության փակ կամ իզոլացված լինելը եւ այլն։
Սրան ավելանում է մեկ այլ մարտահրավեր. մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները ներթափանցում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, որը սովորաբար կոչում ենք չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն։ Այսօր խոսում ենք պլատֆորմային տնտեսությունների, իրերի համացանցի, արհեստական բանականության, ինչպես նաեւ ամպայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր երեկ Երեւանում Հայ—ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել էին «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը։ Հանրապետության նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել։
Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին եւ պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին եւ բարերարներին, ովքեր մտահոգված են արդի գլոբալ խնդիրներով ու մարտահրավերներով եւ պատրաստ են ներդնել իրենց մեծ փորձն ու գիտելիքները՝ միավորելով ջանքերը արդյունավետ խորհրդատվությունների եւ ճիշտ լուծումներ գտնելու համար։
Նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել Բորիս Մինցի անվան ինստիտուտի գործունեությունը եւ խորհրդի բոլոր անդամների նվիրվածությունը կարեւոր այդ գործին՝ ընդգծելով, որ բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես խորհրդի ու փորձառու մարդկանց առաջարկությունների կարիքն ունեն, եւ այդ առումով Հայաստանը բաց է ու պատրաստակամ երկխոսության համար։
Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին ընդունելության համար՝ Բորիս Մինցը եւ հանդիպման մյուս մասնակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Երեւանում կայացած նստաշրջանը բավականին հետաքրքիր եւ արդյունավետ է անցել՝ հնարավորություն ընձեռելով լսելու նաեւ հայկական կողմից տարբեր փորձագետների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների ու պրոֆեսորների, ինչպես նաեւ պետական կառույցների աշխատակիցների կարծիքներն ու պատկերացումները երկրի զարգացման հեռանկարի եւ ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է անկախությունից ի վ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը։
Պատգամավորները ողջունել են խորհրդարանի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրում ընդգրկված աշակերտներին եւ մանկավարժներին։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախաձեռնությունը, որով առաջարկվում է պարզեցնել լիցենզավորման ուղղությամբ կարգավորման ծավալը։ Առաջարկվող նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականության համատեքստում։ Վերոնշյալ նպատակների իրականացումը սերտորեն կապված է լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաեւ մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման պահանջը հանելու հետ։
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 364 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024