Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 01
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտում առկա խնդիրներին եւ լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաեւ մայրաքաղաքի հանրակրթական եւ ավագ դպրոցների տնօրենները, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք կարեւոր դերակատարում կարող են ունենալ կրթօջախների արդյունավետ գործունեության ու կրթական որակի բարելավման համար։ Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել է մայրաքաղաքի հիմնական ու ավագ դպրոցների ակտիվ համագործակցությունը, նկատելով, որ այս աշխատակարգն իր հերթին կնպաստի ավագ դպրոցների կայացմանը։ Անդրադառնալով դպրոցներում կրթական որակի ապահովմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դրա վառ ապացույցը նաեւ տարբեր օլիմպիադաներում տվյալ դպրոցների սաների գրանցած հաջողություններն են։
«Դպրոցի լավ լինելը երբեք չպետք է պայմանավորվի միայն շատ աշակերտներ ունենալու հանգամանքով։ Դրան կարող է նպաստել ինչպես կրթօջախների աշխարհագրական դիրքը, այնպես էլ դպրոցի հարմարավետ պայմանները։ Իմ խորին համոզմամբ, որպես չափորոշիչ պետք է դիտարկվի նաեւ տվյալ կրթօջախից առարկայական օլիմպիադաներին մասնակից աշակերտների ու հաղթողների թիվը, ինչը լավագույնս ցույց կտա մանկավարժական կոլեկտիվի աշխատանքի արդյունավետությունը։ Եթե դպրոցը հաղթող չի ունեցել, դա արդեն լուրջ մտահոգվելու տեղիք պետք է տա։ Լավ կրթօջախ ասվածի վառ ապացույցը հենց աշակերտների գրանցած հաջողություններն են ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի
...
Կարդալ շարունակությունը »
|
Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարեւորագույն օրինագծերի քննարկումների շարքը, նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռեւս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման եւ հստակեցման կարիք ունեն։ Հանրապետության նախագահը հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունը այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որեւէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում։
Օրակարգի վերոնշյալ հարցերը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարը ներկայացրել է քննարկվող իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ օրինագծերի կարգավորման նպատակը։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձեւից, զինված ուժերի եւ այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի անցկացման հետ կ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սեպտեմբերի 1—ին ընդառաջ, հաշվի առնելով երեխաների եւ դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաեւ ՀԿ—ների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման եւ մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, եւ այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ։
Ուստի ՇՎՏՄ—ն տնտեսավարողներին հորդորում է՝ հետեւել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին եւ վերացնել բացթողումները։
Կոչով նաեւ դիմում ենք սպառողներին՝ ձեր եւ ձեր երեխաների անվտանգությունը կարեւորելով, վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։
Ուշադրություն դարձրե՛ք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝
–արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,
–պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումը եւ գտնվելու վայրը,
– արտադրատեսակի անվանումը եւ տեսակը (նշանակությունը),
–պատրաստման ամսաթիվը,
–արտադրանքի գործածության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
–գործածության երաշխիքային ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
–շուկայում շրջանառության միասնական նշանը՝
–ապրանքային նշանը (առկայության դեպքում)։
Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ ներդրակի վրա։
Հա
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային հանրության աչքերին»,–երեկ Երեւանում Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են սուբստանտիվ բանակցությունների՝ եռանախագահողների առաջարկների հիման վրա, եթե Հայաստանն ընդունի դրանք։ «Պատրաստ են սուբստանտիվ, այսինքն՝ բովանդակային, առարկայական բանակցությունների։ Ինչ է, վերջին 10 տարվա ընթացքում նախագահների մակարդակով 20, արտգործնախարարների մակարդակով 4 տասնյակից ավելի, բազմաթիվ հանդիպումները եռանախագահների հետ եղել են բովանդակությունից զո՞ւրկ։ Փաստորեն, ըստ Ադրբեջանի, այդպես է ստացվում»,–նշեց նա։
Նախարարն ընդգծեց, որ եթե Ադրբեջանն իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները եւ պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման, ապա պետք է հաստատի եւ նաեւ գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են եռանախագահող երկրների կողմից։ «Բազմիցս է ասվել այդ երեք սկզբունքների մասին. ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք։ Հայաստանը համամիտ է, իսկ Ադրբեջանը փաստորեն մերժում է եւ անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որտեղ անգամ հղում կա կամ հիշատակվում են այդ երեք սկզբունքները»,–ասաց նա։
«Երկրորդ, եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա պետք է վերահաստատի ու գործնականում իրականացնի այն, ինչ նրանք առաջարկում են՝ հիմնախնդրի
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|