ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 08:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 1 » Մեկնարկում են կարեւոր օրինագծերի քննարկումները / ՀՀ նախագահը իր նստավայրում հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ/
10:52
Մեկնարկում են կարեւոր օրինագծերի քննարկումները / ՀՀ նախագահը իր նստավայրում հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ/

Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարեւորագույն օրինագծերի քննարկումների շարքը, նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռեւս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման եւ հստակեցման կարիք ունեն։ Հանրապետության նախագահը հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունը այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որեւէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում։
Օրակարգի վերոնշյալ հարցերը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարը ներկայացրել է քննարկվող իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ օրինագծերի կարգավորման նպատակը։
Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձեւից, զինված ուժերի եւ այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները։
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները։
Պաշտպանության նախարարը խորհրդի նիստում ներկայացրել է նաեւ կառավարությունում եւ Ազգային ժողովում հիշյալ օրինագծերի քննարկումների ժամանակացույցը, ըստ որի՝ շահագրգիռ բոլոր նախարարություններից արդեն ստացված եզրակացությունների հիման վրա մշակված նախագծերի քննարկումները կմեկնարկեն օգոստոսի 31—ին կառավարության նիստում։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024