ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 17:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 19

Հայաստան—սփյուռք համաժողովի մասնակիցների թվում է նաեւ Թուրքիայի մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը։ Նա համաժողովի ընթացքում անդրադարձավ Թուրքիայում տիրող իրավիճակին։
«Թուրքիայի Հանրապետությունը, դժբախտաբար, հիմնադրվեց առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը»,–հայտարարեց Փայլանը։
«Այն հայերը, որոնք մնացին Թուրքիայում, լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի պահանջների մասին»,–ասաց Փայլանը՝ հավելելով, թե դրանից հետո թուրքահայերը ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան։
Նա հայտարարեց նաեւ, որ առանց առերեսվելու ցեղասպանության հետ, Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել. «Թուրքիան հիմա վերադարձել է այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում «ցեղասպանություն» բառի գործածումը հանցանք է համարվում։ Ինչպես հարյուր տարի առաջ Արեւմուտքն աչքերը փակեց ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը փակում է մարդու իրավունքների խախտումների առաջ»։
Գարո Փայլանը ընդգծեց, որ դժվար է ժողովրդավարության պայքարը, քանի որ, ըստ նրա, վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում ազգայնամոլությունն է հաստատվում։
«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբացի սահմանները Հայաստանի հետ»,–ասաց Փայլանը՝ ավելացնելով, որ իրավունք չունենք ցեղասպանության հարցը դարձյալ սերունդներին փոխանցելու։
«Թուրքիայում հայերը, դժբախտաբար, նորից վախի մեջ են։ Նրանք անձայն են մնում։ Անձայն մնալը հանգիստ մնալ չէ։ Ազգայնականության պայմաններում դժվար է հայ լինելն ու մնալը։ Եթե անձայն մնաս, ազգայնականներն ավելի վրա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է տարբեր ուղղություններով թեմատիկ քննարկումներից մեկին՝ համահայկական խորհրդի ստեղծման եւ Հայաստան—սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանը։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով.«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրով կրկին ողջունում եմ ձեզ։ Այժմ հանդիպել ենք արդեն մի շատ հստակ հարցադրում քննարկելու համար։ Այն է՝ համահայկական խորհրդի ստեղծումը եւ այդ համատեքստում ընդհանուր առմամբ Հայաստան—սփյուռք գործակցության ապագան։
Ազգային միասնությունը, իհարկե, շատ կարեւոր նպատակադրում է, որը մշտապես գտնվում է յուրաքանչյուր ժողովրդի օրակարգում։ Անվիճելի է, որ ընդհանուր ուժերի կենտրոնացումը եւ այդպիսով եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն անհրաժեշտ են ամեն մի ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար։
Սա հատկապես կարեւոր հարցադրում է այն ժողովուրդների համար, որոնք սփռված են աշխարհով մեկ։ Հայերի պարագայում դրա պատճառը եղել են մեր դեմ իրականացված ցեղասպանությունը եւ բռնաճնշումները։
Սփյուռքում ծնվելը, ապրելը եւ գործելը չի եղել այստեղ ներկա գտնվող մարդկանց նախնիների ազատ ընտրությունը։ Այն եղել է նրանց հանդեպ իրագործված պարտադրանքի, բռնության, հայրենազրկման ոճրի արդյունք։
Այդ պայմաններում հայերիս համար համազգային միասնության եւ արդյունավետ համագործակցության կազմակերպման ձեւի հարցը մշտապես եղել է օրակարգում։ Այն հատկապես սուր է եղել անկախ պետականության բացակայության եւ ազգային—պետական ինստիտուտների լիարժեք կայացած չլինելու պատճառով։
Գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայ մտավորականների համար դա մշտապես եղել է ամենակարեւո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան—սփյուռք 6—րդ համահայկական համաժողովը։
Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ «Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, չխնայեցիք ձեր ժամանակն ու նյութական միջոցները, եկաք իրականություն դարձնելու համահայկական այս ամենամեծ հարթակի աշխատանքները»,– ասաց նա։
Հայաստան—սփյուռք 5—րդ համաժողովից անցել է ուղիղ 3 տարի եւ, նրա խոսքով՝ անցած համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, դիտողությունները համակարգվել, դասդասվել են, լրացվել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթներին համապատասխան եւ դարձել Հայաստան—սփյուռք գործակցության անցած տարիների ուղենիշ։
«Սփյուռքի նախարարությունը, հիմք ընդունելով այդ հարցադրումները, գործակցելով հոգեւոր, համահայկական, համայնքային կառույցների, այլ նախարարությունների հետ, մշակել եւ իրականացրել է բազմաբովանդակ ձեռնարկներ։ Աշխատանքները հիմնականում նպատակաուղղվել են՝ ամրացնելու սփյուռքի կապը հայրենիքի հետ, աշխուժացնելու երիտասարդության շրջանում հայապահպանության աշխատանքները»,–հայտարարեց Հրանուշ Հակոբյանը։
Նրա գնահատմամբ՝ միասնության առհավատչյան է նաեւ այս համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 1800 մարդ 71 երկրից. «Ուրախալի է, որ մասնակիցների 35%—ից ավելին կանայք են, մոտ 20%—ը կազմում են երիտասարդները։ Մեծ թիվ են կազմում գործարարները, մտավորականները, 90—ից ավելին՝ խմբագիրներ, լրագրողներ են»։
Սփյուռքի նախարարը նաեւ նշեց, որ համաժողովին մասնակցում են հարյուրավոր համահայկական կառույցների ղեկավարներ, համայնքային կազմակերպությունների նախագահներ, ատենապետեր։ Մեծ պատվիրակո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան—սփյուռք համահայկական 6—րդ համաժողովի առաջին լիագումար նիստում
Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Ձե՛րդ սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս եւ Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ սրբություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնո՛րհ եւ հոգեշնորհ հայրեր,
Հարգարժա՛ն գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուրախ եմ բոլորիդ ողջունելու համայն հայության մայրաքաղաք Երեւանում՝ Հայաստան—սփյուռք 6—րդ համահայկական համաժողովի շրջանակներում։ Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի համայնքների եւ կառույցների այս ներկայացուցչական համաժողովի պարբերաբար անցկացումը մայր հայրենիքում, որի ընթացքում բոլորս միասին քննարկում ենք իրականացվող ծրագրերի ընթացքը եւ նախանշում նոր նախաձեռնությունների մեկնարկը տարբեր ուղղություններով։
Ձեզանից շատերը հեռվից երկար ճանապարհ են կտրել դեպի քաղաքամայր Երեւան։ Ոմանց անգամ պետք է եղել երեք—չորս ինքնաթիռ փոխել՝ այսօր այստեղ գտնվելու համար, իրենց համայնքի պատգամը, հույզերն ու հարցադրումները բերելու համար։ Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ եւ բարի գալուստ եմ մաղթում մայր Հայաստան։
Համաժողովի երկու օրերի ընթացքում այստեղ, անշուշտ, կքննարկվեն կարեւոր մարտահրավերներ եւ կնախանշվեն նոր հնարավորություններ Հայաստան աշխարհի եւ հայ ժողովրդի ապագայի համար։ Վստահ եմ, որ քննարկումների առանցքում պահելու եք մեր հայրենիքի շենացման եւ արդար, զարգացած ու համերաշխ երկիր կառուցելու բոլորիս ընդհանուր տեսլականը։
Արագ զարգացող աշխարհում փոխվում ենք նաեւ մենք՝ ողջ հայ ժողովուրդը։ Փոխվում են սփյուռքի համայնքները, եկեղեցին, համայնքային եւ համահայկական կառույցները, եւ, հետեւաբար, փոխվում է նաեւ մեր օրակարգը։ Հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024