ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 22

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26—րդ տարեդարձի առթիվ երեկ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն։ Հանրապետության նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։

Արցախի Հանրապետության նախագահ պարո՛ն Բակո Սահակյան,
Ձե՛րդ սրբություն Ամենայն հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ սրբություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին,
Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ պարո՛ն Արկադի Ղուկասյան,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ անկախության 26—րդ տարեդարձի կապակցությամբ։
Այսօր մեծ տոն է, թերեւս՝ հայության համար ամենամեծ տոնը։
Հայոց անկախ պետականության վերականգնումը իրականացումն էր մեր վաղեմի երազանքի։ Նաեւ պսակն էր այն տեւական ու հերոսական պայքարի, որ մղել էին հայորդիների բազում սերունդներ։
Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը։ Այդ օրվանից անցել է 26 տարի, որ քիչ ժամանակ չէ։
Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակը։ Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները։
Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին։ Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ։ Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք։
Ավելին, պիտի փորձենք hետ բերել բաց թողածը։ Պիտի դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով եւ լավատեսությամբ։
Հոռետեսները երբեք որեւէ գործ չեն արել ո՛չ մարդկության, ո՛չ իրենց ժողովրդի համար։ Աշխարհի բոլոր մեծագործություններն արել են լավատեսները։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած հոգեւոր, քաղաքական գործիչները, պաշտոնյաները պատասխանել են լրագրողների մի շարք հարցերի։ 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահ է, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղով։ «Կարծում եմ՝ վերջին ժամանակահատվածում ավելի ու ավելի ենք համոզվում, որ Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում, եւ դա ընդունվում է բոլոր կողմերից»,–ասել է Բաբլոյանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, տարածքների զիջման հարցին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ տարածքներ հանձնելու մասին խոսք չկա։ «ՀՀ նախագահը ՄԱԿ—ի 72—րդ ասամբլեայում հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է»,– հիշեցրել է Արա Բաբլոյանը։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե Էդվարդ Նալբանդյանը ինչ տարածքների մասին է ակնարկել, որոնք Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում, ասել է, որ մտահոգվելու կարիք չկա. «Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք։ Ես չեմ կարծում»։
Արցախի թեմի առաջնորդը ընդգծել է, որ առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ։ 
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս նույն հարցին ի պատասխան նշել է. «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ»։ Ըստ նրա՝ այսօր Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի. «Որեւէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար։ Ավելին ասեմ՝ մեզ ավելի լավ տարածքներ են պետք, որը ավելի կերաշխավորի մեր հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այն եզրակացությունները, որ կամայական, հաճախ ակնհայտ միտումնավորությամբ եւ կանխատրամադրվածությամբ արվում են ելույթներից, հարցազրույցներից կամ սովորական զրույցներից, տպավորություն են ստեղծում, թե ոմանք Հայաստան—սփյուռք խորհրդաժողովին անհամբեր սպասում էին, որպեսզի անհեթեթ քաղաքական ենթադրությունների հերթական տարափը լցնեն հասարակության գլխին։ «Այս ելույթը սառը ցնցուղ էր... », «... ելույթը շախ էր... », «...Այս խոսքերը ծանր հարված էին...», «Այս խոսքերից զգացվում է անվստահությունը...»...
Անսպասելի չէ, որ ոմանք, քաղաքագիտական վերլուծաբանների ծիրանին հագած, պետք է երեւան գային խելացի երեւալու համար, ընդ որում, չպետք է բացառել, որ որոշ «վերլուծությունների» ու Հայաստանի ապագայի վերաբերյալ, այսպես ասած, «կանխատեսումների» տեքստեր արդեն իսկ պատրաստ էին մինչեւ հերթական համաժողովը։
Բնականաբար, այսօր մեր երկրում թե՛ շտկելու բազմաթիվ հարցեր կան, թե՛ քննադատելու շատ պատճառներ, թե՛ կարգավորման կարիք ունեցող բազում ոլորտներ։ Այդ մասին խորհրդաժողովում բարձրաձայնեց նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը. «Այո, Հայաստանի պետությունը թերեւս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու եւ ավելի լավը դարձնելու համար»։ 
Այս խորհրդաժողովն ինքնին հենց հարթակ էր արտահայտվելու, ներկայացնելու, բարձրաձայնելու, քննարկելու, առաջարկելու համար։ Ո՞վ է ասում, թե խորհրդաժողովին պիտի ներբողներ հնչեին, կամ խոսվեր դրախտի մասին։ Ընդհակառակը, հենց այս հարթակում պետք է հրապարակային հնչեցվեին այն խնդիրները, որոնք պետք է, հնարավոր է եւ անհրաժեշտ է կարգավորել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Այս համաժողովին պետք է նախանշվեին այն առաջնահերթությունները, որոնք բխում են համահա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26—րդ տարեդարձի կապակցությամբ՝ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի եւ սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք—սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով՝ շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած վերոնշյալ բնագավառների ներկայացուցիչներին հանձնել է պետական բարձր պարգեւները։ Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պետական բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։
«Սիրելի՛ պարգեւատրվածներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 26—րդ տարեդարձի կապակցությամբ։ Նաեւ շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին եւ կոչումներին արժանանալու կապակցությամբ։
Անկախության տոնն իսկապես այն առանձնահատուկ օրն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի ամփոփել անցած տարում իր արածն ու չարածը։ Անկախության ամեն մի տարեդարձ, իմ կարծիքով, առիթ է հաշվետվության. նախ՝ ինքդ քո առջեւ, ապա՝ գործընկերներիդ եւ վերջապես՝ ողջ հասարակության առջեւ։
Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլեւ իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Արցախի միջազգային ճանաչման խնդիրներն ու հեռանկարները». այս խորագիրն էր կրում Ստեփանակերտում անցկացված միջազգային երիտասարդական գիտաժողովը, որը կազմակերպել էր Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորումը (ԱԵԳՄՄ)։ Ամփոփելով արդյունքները, եզրափակիչ նիստում այն միտքն է ընդգծվել, որ Արցախի միջազգային ճանաչումը նպաստելու է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների միջազգային կառուցակարգերի, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը, երկրի քաղաքացիների լիարժեք ինքնադրսեւորմանը։
ԱԵԳՄՄ հիմնադիր Ավետիք Հարությունյանի կարծիքով, պետականության քառորդ դարը հաղթահարած Արցախի Հանրապետության համար երկրի միջազգային ճանաչումը օրակարգային խնդիր է մնում, որը «հակամարտության լուծման ամենակարճ ու շիտակ ուղին է, տարածաշրջանում խաղաղության պահպանման գրավականը»։ Գիտաժողովի մասնակիցների եւ զեկուցումների թեմաների լայն շրջանակն Արցախի հիմնախնդիրներով զբաղվող գիտնականներին, քաղաքագետներին եւ փորձագետներին, ովքեր ժամանել էին Ռուսաստանից, ԱՄՆ—ից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Հայաստանից, լայն հնարավորություն ընձեռեց բարենպաստ մթնոլորտում մեկտեղելու իրենց տեսակետներն ու կարծիքներն ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, արծարծելու տարածաշրջանային մի շարք խնդիրներ։
Անդրադառնալով հակամարտության պատմության որոշ դրվագների, Նյու Յորքի համալսարանի իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ամիթ Չաբրան իր ելույթում նշեց. «Արցախի միջազգային ճանաչման համար այսօր լայն հնարավորություններ են բացված, եւ խնդրի լուծմանը պետք է մոտենալ իրողությունների ճիշտ գն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024