ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 22 » Տարածքներ հանձնելու մասին խոսք չկա /Հիմնական խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է/
16:35
Տարածքներ հանձնելու մասին խոսք չկա /Հիմնական խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է/

«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած հոգեւոր, քաղաքական գործիչները, պաշտոնյաները պատասխանել են լրագրողների մի շարք հարցերի։ 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահ է, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղով։ «Կարծում եմ՝ վերջին ժամանակահատվածում ավելի ու ավելի ենք համոզվում, որ Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում, եւ դա ընդունվում է բոլոր կողմերից»,–ասել է Բաբլոյանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, տարածքների զիջման հարցին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ տարածքներ հանձնելու մասին խոսք չկա։ «ՀՀ նախագահը ՄԱԿ—ի 72—րդ ասամբլեայում հայտարարեց, որ մեր հիմնական խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է»,– հիշեցրել է Արա Բաբլոյանը։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե Էդվարդ Նալբանդյանը ինչ տարածքների մասին է ակնարկել, որոնք Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը սպառնալիք չեն ներկայացնում, ասել է, որ մտահոգվելու կարիք չկա. «Չեմ կարծում, որ գործը կհասնի նրան, որ մենք տարածք կհանձնենք։ Ես չեմ կարծում»։
Արցախի թեմի առաջնորդը ընդգծել է, որ առանց Արցախի ժողովրդի որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ։ 
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս նույն հարցին ի պատասխան նշել է. «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ»։ Ըստ նրա՝ այսօր Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի. «Որեւէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար։ Ավելին ասեմ՝ մեզ ավելի լավ տարածքներ են պետք, որը ավելի կերաշխավորի մեր հանրապետության անվտանգությունը»։
Պատասխանելով հարցին, թե ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելը Հայաստանի անկախությանը չի սպառնո՞ւմ, Մ. Հակոբյանն ասել է. «Ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար»։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանն այնքան սպառազինություն է ձեռք բերում, որը ապահովում է երկրի անվտանգությունը։
Խնդրի վերաբերյալ լրագրողները ստացել են նաեւ Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունները։
«Այն գաղափարները, թեզերը, որոնք հնչեցվել են, նորություն չեն, նախկինում էլ հնչեցվել են։ Դրանք հիմնվում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների վրա։ Այնպես որ, կարծում եմ, տեղի ունեցածից անել շատ հեռու գնացող եզրահանգումներ, տեղին չէ»,–ասել է նա։
Կ. Միրզոյանի կարծիքով, հիմնական պատճառը, որ գոյություն ունեն նման առաջարկներ, գաղափարներ, այն է, որ Արցախն արդեն երկար ժամանակ բացակայում է բանակցային սեղանից. «Արցախի վերադարձը բանակցային սեղան թույլ կտա աշխատել այնպիսի առաջարկների, կարգավորման մոդելների վրա, որոնք հիմնված կլինեն առկա իրողությունների վրա, լիարժեք կերպով կապահովեն Արցախի եւ մեր ազգաբնակչության անվտանգությունը»։
Հարցին, թե ի՞նչ տարածքների մասին է խոսքը, ո՞ր տարածքներն են, որոնց վերադարձը Ադրբեջանին սպառնալիք չեն ներկայացնի, Արցախի ԱԳ նախարարն ասել է. «Արցախի ներկայիս անվտանգության համակարգը հիմնված է այն տարածքների վրա, որոնք կազմում են Արցախի Հանրապետության անբաժան մասը։ Ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի եւ մեր բնակչության անվտանգությունը, իհարկե, անընդունելի է։ Մեր գերխնդիրն է ապահովել Արցախի անվտանգությունը։ Մեր անվտանգության ապահովման մեխանիզմները, ծրագրերը մշակելիս մենք նկատի ունենք Արցախի Հանրապետության ներկայիս ողջ տարածքը»։
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը տարածքների վերաբերյալ հարցին ի պատասխան նշել է. «Ինչու ոչ, եթե նոր տարածքներ վերցնենք, կմտածենք։ Նալբանդյանն ինչպես կտա հող, նման բան չի կարող լինել, կարող է քաղաքագիտությունը, դիվանագիտությունն ինչ—որ «ճարպիկ» բառեր են պահանջում, բայց Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու»։
Մանվել Գրիգորյանն ընդգծել է նաեւ ՄԱԿ—ում ՀՀ նախագահի ելույթը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանն ամբողջ աշխարհի առաջ իր կտրուկ խոսքն ասել է. «Դրանից հետո դուք նորից ընկել ինչ—որ բաներ եք հարցնում։ Այսօր լավ օր է, շնորհավորեք միմյանց»։


«Այնպես անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա»
 

Լրագրողները Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հարցրել են, թե ինչ կարծիքի է արտագաղթի վերաբերյալ հնչող տեսակետների մասին։ «Յուրաքանչյուր անձ, նաեւ եկեղեցական բարձրագույն աստիճանի վրա կանգնած, ունի իր հայեցակետը, տեսակետը, ընկալումները»,–պատասխանել է նա։
«Մենք մեր ջանքերը պետք է մեկտեղենք, բոլորս՝ սփյուռք, Հայաստան, անխտիր ողջ հայությունը, որպեսզի կարողանանք կանխել այդ երեւույթը եւ մեր երկիրը դարձնել ազգահավաքության հայրենիք, յուրաքանչյուր հայորդու օջախ եւ տուն, եւ խաղաղության մեջ, որպեսզի ծաղկի այս երկիրը, անկախության ներքո, որպեսզի յուրաքանչյուր հայ զգա իրեն ապահով, անվտանգ, լծվի ստեղծագործ աշխատանքի»,–ասել է Վեհափառը հայրապետը։
Հարցին, թե պատճառն ի՞նչ է, որ անկախությունից 26 տարի անց հայերը թողնում են իրենց հայրենիքը, Վեհափառը պատասխանել է. «Կդժվարանամ հստակ գնահատական տալ, թե ինչն է պատճառը, որ մեր ժողովրդի զավակները թողնում են հայրենիքը։ Բազմաթիվ են, զանազան են, պետք է բոլորս տեսնենք, ընկալենք, գիտակցենք։ Մենք մշտական պատերազմի վտանգի առջեւ կանգնած եւ պատերազմող երկիր ենք։ Բնականաբար, ընտանիքներ կան, ովքեր ցանկանում են այդ վտանգից զերծ մնալ, այսինքն՝ չվտանգել իրենց զավակների կյանքը։ Երկիրը տնտեսական շրջափակման մեջ է, բլոկադայի մեջ է, եւ այս տնտեսական վիճակը նույնպես ներազդում է մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի կերտման վրա։ Ոմանք դժվարություններ ունեն, աշխատանք չունեն, միջոցներ չունեն, փնտրում են հնարավորություններ այլ երկրներում, որտեղ կկարողանան իրենց կյանքի բարեկեցությունն ապահովել։ Այս իրավիճակների մեջ մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը։
Արդարության պակաս… Նույնպես։ Մեր խոսքի մեջ մենք ասացինք, որ ձախողած գործ, տեղ գտած անարդարության պատճառով մենք չենք կարող լքել մեր հայրենիքը։ Մենք փոխանակ, ինչպես մեր ժողովուրդն է ասում, անիծենք անընդհատ խավարը, մոմ վառենք, լուսավորենք մեր կյանքը, մեր երկիրը շենացնենք եւ առաջ տանենք»։
Նույն հարցն ուղղվել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին։ «Ես իմ ասելիքն ասել եմ պատգամիս մեջ»,—նշել է նա։
Այնուհետեւ ասել է. «Այսօր ի՞նչ օր է, Անկախության օրն է, եկեք, բոլորս մեր մտածումները, զգացումները կենտրոնացնենք անկախության վրա եւ ամրացնենք մեր հայրենիքի անկախությունը»։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի խոսքով, անկախությունը սրբազան արժեք է, յուրաքանչյուր հայի ձգտումն ու պարտավորությունն է. «Մենք, ահավասիկ, ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունն ու սփյուռքում։ Այնպես անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի։ Եկեք, հետեւաբար, այս մանրուքներից, երբեմն վատառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից վեր մնանք եւ բոլորս միասնաբար զանազան կերպերով աշխատենք հայրենիքի անկախության ամրապնդման համար»։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 343 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024